Շինարար-ի խոսքերից
Ինձ թվում ա չարժե էս աստիճան բառերի հետևից ընկնել: Իհարկե տրանսգենդեր լինելը խնդիր ա: Հեշտ չի կարող մարդու համար լինել ինչ-որ տարիքի գիտակցել, որ ինքը կին չի ու պետք ա հսկայական պրոցեսների միջով գնա իր իրական ինքնությանը իր արտաքինը համապատասխանեցնելուհամար: Բացառիկ դեպք պիտի լինի որ դա հեշտ ճանապարհ լինի: Քանի-քանի ուսանողներ եմ ունեցել, չեմ էլ կարող պատկերացնել ինչի միջով են անցնում էդ տասնյոթ տասնութ տարեկան երեխաները, բայց կան չեն կարողանում ուսման վրա կենտրոնանալ, կան նույնիսկ դուրս են մնում և այլն: Իհարկե խնդիր ա: Ոչ մի պրոբլեմատիկ ձևակերպում չտեսա Նիկոլի ասածներում մեկը ես: Էլ չեմ ասում, որ առաջին անգամ երկրի ղեկավարը էդպիսի թեմայով տենց հստակ դիրքորոշում ա արտահայտում: Բացառիկ ակադեմիական պոլիտկոռեկտություն չենք կարող պահանջել: Մանավանդ երբ շատ են նեղացնում էդ պոլիտկոռեկտության սահմանները, հաճախ սկսում են էլ ավելի վիճելի բառապաշար օգտագործելը:
Մի անգամ ընկերներիցս մեկը ով ինձ օգնում էր թեզս սրբագրել ուզում էր համոզել որ տրանսգենդերը սխալ տերմին ա պիտի transgendered լինի: Իհարկե չհամոզեց բայց մարդը էնքան էր խորացել պոլիտկոռեկտության մեջ որ հակառակ ուղղությամբ էր գնում:
Էջանիշներ