User Tag List

Էջ 118 143-ից ԱռաջինԱռաջին ... 1868108114115116117118119120121122128 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,756 համարից մինչև 1,770 համարի արդյունքները՝ ընդհանուր 2138 հատից

Թեմա: Փաշինյանի կառավարության գործունեությունը

  1. #1756
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մնացականյանին շատ եմ հավանում ու ուշադիր հետևում եմ հենց իր նշանակման ժամանակվանից:

    Էս կարճ միջոցում ինքը հսկայական ծավալների աշխատանք ա կատարել ու, ճիշտն ասած, մոտս տպավորություն ա, թե ինքը շատ քիչ ա լինում Հայաստանում, որտև միշտ ինչ-որ տեղ ինչ-որ բանակցություններ վարելով ու փաստաթղթեր ստորագրելով ա զբաղված:

    Hard-Talk-ի իր հարցազրույցը գնահատում եմ բավարար, ոչ թե լավ կամ գերազանց:
    Հա, ընդհանուր առմամբ, մի տիեզերական նշանակության հարց չէր լուծելու էդ հարցազրույցը, բայց ամեն դեպքում..

    Ճիշտ ա՝ որոշ բացթողումներ հենց իր մեղքը չեն:
    Օրինակ՝ հայտնի «Արցախը Հայաստան է և վերջ»-ը, որն առայժմ օդում կախված է մնացել որպես կենաց՝ բանակցություններում կամ գոնե երկր(ներ)ի ներսում քաղաքական կուրս փոխելու փոխարեն:
    Իսկ ընդհանուր արտաքին քաղաքական վեկտորում էլ Հայաստանն առայժմ բավարարվում է թուրքիային կծոցիներով, ինչն էլի նորմալ ա (առաջ էդ էլ չկար), քանի որ էս պահին թափը չի հերիքի ավել ինչ-որ բանի:

    Այնուամենայնիվ՝ գեոպոլիտիկան քննարկելիս կարելի էր շատ դիպուկ մի քանի ռեպլիկ թողնել ՆԱՏՈ-ի անդամ թուրքիայի վարած վայրենի ու, սենց ասենք, ոչ բարիդրացիական քաղաքականության՝ անխտիր բոլոր հարևանների ու + ԵՄ-ի, ԱՄՆ-ի ու ՌԴ-ի նկատմամբ:
    ՈՒ էս լույսի ներքո՝ ինչպե՞ս պիտի իրեն պահի Հայաստանը, եթե ունի սենց անկանխատեսելի հարևան, որտեղ Հայոց մշակութային եղեռնը շարունակվում է ցայսօր ու որը բացեիբաց զինում ու թրեյնինգ է անում իրենից ոչ պակաս արյունարբու ու ոչ-նատոական ազերփայչանին:

    Դե մեկ էլ պետք չէր կմկմալ ու խոսքը կտուրը գցել, երբ հաղորդավարը մի քանի անգամ պահանջում էր ընդունել հայկական բանակի կատարած վայրագությունները:
    Էդ ե՞րբ ա հայ զինվորը վայրագություն կատարել:
    Ի՞նչ փաստեր կան, ի՞նչ ստոր մեղադրանք ա:
    ՈՒ էս թեմայով էլ հիշատակել Բաքուն, Սումգայիթն ու Մարաղան, 2016-ն՝ իր Թալիշի ծերունիների բզկտած ու անականջ մարմիններով, Քյարամ Սլոյանի կտրված գլխով և այլն և այլն:

    Կրկնվեմ՝ հարցազրույցը գնահատում եմ բավարար ու գուցե և հանպատրաստից:

    Բայց սրանից Մնացականյանի կատարած աշխատանքի հանդեպ ակնածանքս չի տուժում:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (04.11.2019), Աթեիստ (02.11.2019)

  3. #1757
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, մեկ էլ ասեմ, որ ԱԳՆ փոխնախարար Շավարշ Քոչարյանին եմ շատ հավանում:
    Էս մարդը դաժը Նալբանդյանի օրոք էր գործ անում..

    Նալբանդյանը..
    տենց մի բերանը վեչնի ջուր առած կենդանի կար է..
    էն որ գնացել էր Շվեյցարիա՝ հայ-թուրքական համաձայնագիր ստորագրելու ու խեղճ եվրոպացիք մի քանի ժամ խնդրում էին մեքենայից իջնի՝ չէր իջնում...
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (02.11.2019)

  5. #1758
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    ՈՒ էս լույսի ներքո՝ ինչպե՞ս պիտի իրեն պահի Հայաստանը, եթե ունի սենց անկանխատեսելի հարևան, որտեղ Հայոց մշակութային եղեռնը շարունակվում է ցայսօր ...
    Էս հղումը մոռացել էի տեղադրել..
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  6. #1759
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լսեք, Արմենը խելացի, ոլորտից տեղյակ տղա է, ըստ իս հիմնավոր է քննադատում Մնացականյանի հայտնի հարցազրույցը։

    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  7. #1760
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, մեկ էլ ասեմ, որ Նիկոլի վերջին լայվը համոզիչ էր
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  8. #1761
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԻՆՉ ՊԵՏՔ Է ԱՍԵՐ ԶՈՀՐԱԲ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ,
    ՈՐ ՉԱՍԱՑ BBC-ԻՆ ՏՎԱԾ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՈՒՄ

    Քիչ առաջ լսեցի BBC-ի հանրահայտ «HARDtalk» («Դժվար խոսակցություն») ծրագրով ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը։ Հաղորդումը ծանր տպավորություն թողեց. նախարարը պատրաստ չէր այսպիսի թեժ զրույցին և ձախողեց իրեն ընձեռված հրաշալի հնարավորությունը՝ աշխարհի առջև ներկայացնելու Արցախի հիմնահարցը և ըստ արժանվույն պաշտպանելու Հայաստանի շահերը։ Բայց զարմանալի բան չկա։ Այս հարցազրույցը վերջին տասնամյակներում Հայաստանի բարձրագույն քաղաքական ղեկավարության վարած կրավորական, խեղճուկրակ արտաքին քաղաքականության արդյունքն է։

    Մանրամասն քննադատական վերլուծության կարիք չկա։ Նշեմ միայն, թե նախարարն ինչ էր պարտավոր ասել, բայց չասեց։

    Նախ, Մնացականյանը չնկարագրեց Հայաստանի ծայրաստիճան ծանր աշխարհառազմավարական դրությունը, որն առաջացել է Ադրբեջանի ու Թուրքիայի հետևողական հակահայկական ու ցեղասպանական քաղաքականության պատճառով։

    ՀՀ արտգործնախարարը ոչ մի խոսք չասեց հակամարտության բուն պատճառների մասին և թե ով Է այն սկսել։

    Նա ոչ մի խոսք չասեց ադրբեջանական շրջափակման և ագրեսիայի մասին և չդատապարտեց դրանք։

    Նա շրջանցեց և այդպես էլ չհամարձակվեց պարզ ու վճռականորեն հերքել հաղորդավարի երիցս կրկնած այն խայտառակ սուտը, թե «վերջին 20 և ավել տարիների ընթացքում» հայկական զորքերն իբր ինչ-որ «շատ լուրջ խախտումներ» (very serious abuses) են գործել (իսկ այդ տերմինի տակ սովորաբար հասկացվում են վայրագությունները), ավելին՝ թե իբր հայկական ուժերն են պատասխանատու եղել այդ խախտումների (իմա՝ վայրագությունների) մեծամասնության համար։ Նախարարը չասեց, որ իրականությունը ճիշտ հակառակն է. հայկական զինուժը կանխել է Արցախի հայության դեմ ցեղասպանության փորձն այն ժամանակ, երբ այսպես կոչված միջազգային հանրությունը լուռ դիտում էր Ստեփանակերտի ռմբակոծումները և մատը մատին չէր խփում (ինչպես այժմ հյուսիսային Սիրիայում)։ Այս կոնկրետ հարցի «քննարկման» ավարտական փուլում Մնացականյանը նույնիսկ համաձայնվեց հաղորդավարի հետ, ասելով, թե «դա է հենց առաջ շարժվելու ճանապարհը, դա ճիշտ է» («That is part of moving forward, that is true»)։ Խայտառակություն։

    Նա չհիշեցրեց Ադրբեջանի վայրագությունները հայ խաղաղ բնակչության դեմ Սումգայիթում, Բաքվում, Մարաղայում և այլուր։

    Նա չհիշատակեց Ադրբեջանի իրականացրած մշակութային ցեղասպանությունը, մասնավորապես՝ Նախիջևանում 1990-ական—2000-ական թվականներին հազարավոր խաչքարերի ոչնչացումը։

    Նա մեկ բառով անգամ չդատապարտեց Ադրբեջանին՝ իր վարած ռասիստական, հայատյաց ու ցեղասպանական քաղաքականության համար։

    Նա չխոսեց ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի կողմից իրականացվող Հայաստանի 26-ամյա շրջափակման ու թշնամական այլ գործողությունների մասին։

    Նա չխոսեց Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման, նույնն է թե՝ ցեղասպանական քաղաքականության շարունակության մասին։ Չհիշատակեց, որ Էրդողանն անգամ լկտիաբար արդարացնում է ցեղասպանության իրականացումը։

    Մնացականյանը չանդրադարձավ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի և Ադրբեջանի միջև 2010 թ. կնքված ռազմական դաշինքին, որն ուղղված է նախևառաջ Հայաստանի դեմ։ Այս կետը կարելի էր ընդլայնված կերպով ներկայացնել։

    Այսինքն, ի՞նչ եմ ասում. ամբողջ հարցազրույցի ընթացքում Մնացականյանը չհամարձակվեց անգամ արտաբերել «Թուրքիա» և «Հայոց ցեղասպանություն» բառերը...

    Հաղորդավարի անտեղի և կոպիտ կշտամբանքը, թե ՀՀ վարչապետն համարձակվել է ասել «Արցախը (Ղարաբաղը) Հայաստան է», Մնացականյանը ևս շրջանցեց, որ ամոթալի էր։ Այնինչ նա պետք է շատ հանգիստ պատասխաներ, որ, այո, այդպես էլ կա, Արցախն իրոք Հայաստան է, եթե ոչ (առայժմ) քաղաքական, ապա պատմական, լեզվական, ժողովրդագրական, կրոնական, մշակութային առումներով, և որ Արցախը միշտ է հայկական եղել վերջին մի քանի հազարամյակի ընթացքում։ Կարելի էր նաև հիշեցնել ազգերի ինքնորոշման իրավունքի մասին ու հատկապես այդ իրավունքի հիման վրա Մեծ Բրիտանիային միացած Ֆոլկլենդյան կղզիների մասին։

    Բացի այդ, հենց այդտեղ էլ Մնացականյանը պետք է հիշեցներ, որ Ադրբեջանի նախագահը բազմիցս է Երևանը ադրբեջանական քաղաք հայտարարել, իսկ Հայաստանի Հանրապետությունն էլ «արևմտյան Ադրբեջան»՝ խոստանալով վաղ թե ուշ տիրանալ դրանց։

    Մնացականյանը միայն մեկ անգամ, երբ արդեն շատ էր պատին սեղմվել, հպանցիկ նշեց, որ 1990-ական թթ. սկզբին Ղարաբաղի բնակչության 40 տոկոսը «բնաջնջված էր» (սա էլ այդպես չէ), Ղարաբաղի տարածքի 40 տոկոսը գրավված էր, Ադրբեջանն այդ ժամանակ կատարել է «ամենախայտառակ խախտումները», նույնիսկ փառաբանել է հային սպանած մեկին (չասվեց, որ այդ հայը երիտասարդ սպա էր, որը քնած ժամանակ կացնահարվել է ՆԱՏՕ-ի կազմակերպած դասընթացներին Բուդապեշտում իր ադրբեջանցի «գործընկերոջ» կողմից)։ Նույն տեղում էլ Մնացականյանը չորս բառով հիշեց 2016 թ. Ադրբեջանի սանձազերծած ապրիլյան պատերազմը։ Բայց այս մի քանի դիտողությունները խիստ անբավարար էին ու շատ թռուցիկ տպավորություն գործելու համար։ Կարևորը, որ Ադրբեջանի և Թուրքիայի հակահայկական քաղաքականությանը չտրվեցին քաղաքական հստակ գնահատականներ։

    Կարելի է դեռ շատ շարունակել նախարարի չօգտագործած փաստարկների շարքը, բայց այսքանն էլ բավարար է հասկանալու համար մեր արտաքին քաղաքականության խեղճությունը։

    Կարծում եմ, որևէ մեկը չի կասկածում, որ, եթե նման հնարավորություն ունենար Ադրբեջանի արտգործնախարարը, ապա Հայաստանի գլխին կթափվեր լուտանքի և քննադատության հեղեղ...

    Իսկ Հայաստանում փայլուն ժողովրդավարություն հաստատելու մասին Մնացականյանի ոգևորված գնահատականներին անդրադառնալու ցանկություն այլևս չունեմ և թողնում եմ դրանք առանց մեկնաբանության։

    Արմեն Այվազյան
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գաղթական (04.11.2019)

  10. #1762
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժողովուրդ, ոնց որ Շանզարմարովն ու Աշոծյանը հանդես են գալիս Վանո կեղծանունի տակ

    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  11. #1763
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    ԻՆՉ ՊԵՏՔ Է ԱՍԵՐ ԶՈՀՐԱԲ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ,
    ՈՐ ՉԱՍԱՑ BBC-ԻՆ ՏՎԱԾ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՈՒՄ
    Փաստորեն պիտի 15 րոպեում ասեր այն, ինչի համար մի քանի ժամն էլ բավական չէ
    Տեսական, հիմնականում և ոչ օբյեկտիվ, իրականությունից կտրված վերլուծույթուն էր։
    Նախ սկսենք նրանից, որ Ցեղասպանության հետ կապված որևէ հարց չէր էլ հնչել։ Չնայած, հնարավոր էր հարցերից մեկը շեղել այդ ուղղությամբ։
    Ադրբեջանին ուղղակի մեղադրելով ցեղասպանության կամ այլ կատարված ոճրագործությունների մեջ պիտի փորձեր Ադրբեջանի նման ուղղակի ցեխշպրտոցի խաղա՞լ։ Կարծում եմ ընդամենը կարելի էր հակադարձել, որ նույն միջազգային հանրությունը բազմիցս արձանագրել է Ադրբեջանի կողմից ոչ միայն ՀՀ և ԼՂՀ հանդեպ, այլև հենց իր քաղաքացիների հանդեպ անմարդասիրական գործողությունները։

    Ու գիտեք, մենամարտից հետո մարտը վերլուծելը միշտ էլ պատիկներ անգամ ավելի հեշտ է, քան մենամարտը վարելը։ Միշտ էլ կողքից դիտողը "ավելի հմուտ կռվող" է իրեն երևակայում։
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (04.11.2019)

  13. #1764
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    ԻՆՉ ՊԵՏՔ Է ԱՍԵՐ ԶՈՀՐԱԲ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ,
    ՈՐ ՉԱՍԱՑ BBC-ԻՆ ՏՎԱԾ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՈՒՄ

    Քիչ առաջ լսեցի BBC-ի հանրահայտ «HARDtalk» («Դժվար խոսակցություն») ծրագրով ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը։ Հաղորդումը ծանր տպավորություն թողեց. նախարարը պատրաստ չէր այսպիսի թեժ զրույցին և ձախողեց իրեն ընձեռված հրաշալի հնարավորությունը՝ աշխարհի առջև ներկայացնելու Արցախի հիմնահարցը և ըստ արժանվույն պաշտպանելու Հայաստանի շահերը։ Բայց զարմանալի բան չկա։ Այս հարցազրույցը վերջին տասնամյակներում Հայաստանի բարձրագույն քաղաքական ղեկավարության վարած կրավորական, խեղճուկրակ արտաքին քաղաքականության արդյունքն է։

    Մանրամասն քննադատական վերլուծության կարիք չկա։ Նշեմ միայն, թե նախարարն ինչ էր պարտավոր ասել, բայց չասեց։

    Նախ, Մնացականյանը չնկարագրեց Հայաստանի ծայրաստիճան ծանր աշխարհառազմավարական դրությունը, որն առաջացել է Ադրբեջանի ու Թուրքիայի հետևողական հակահայկական ու ցեղասպանական քաղաքականության պատճառով։

    ՀՀ արտգործնախարարը ոչ մի խոսք չասեց հակամարտության բուն պատճառների մասին և թե ով Է այն սկսել։

    Նա ոչ մի խոսք չասեց ադրբեջանական շրջափակման և ագրեսիայի մասին և չդատապարտեց դրանք։

    Նա շրջանցեց և այդպես էլ չհամարձակվեց պարզ ու վճռականորեն հերքել հաղորդավարի երիցս կրկնած այն խայտառակ սուտը, թե «վերջին 20 և ավել տարիների ընթացքում» հայկական զորքերն իբր ինչ-որ «շատ լուրջ խախտումներ» (very serious abuses) են գործել (իսկ այդ տերմինի տակ սովորաբար հասկացվում են վայրագությունները), ավելին՝ թե իբր հայկական ուժերն են պատասխանատու եղել այդ խախտումների (իմա՝ վայրագությունների) մեծամասնության համար։ Նախարարը չասեց, որ իրականությունը ճիշտ հակառակն է. հայկական զինուժը կանխել է Արցախի հայության դեմ ցեղասպանության փորձն այն ժամանակ, երբ այսպես կոչված միջազգային հանրությունը լուռ դիտում էր Ստեփանակերտի ռմբակոծումները և մատը մատին չէր խփում (ինչպես այժմ հյուսիսային Սիրիայում)։ Այս կոնկրետ հարցի «քննարկման» ավարտական փուլում Մնացականյանը նույնիսկ համաձայնվեց հաղորդավարի հետ, ասելով, թե «դա է հենց առաջ շարժվելու ճանապարհը, դա ճիշտ է» («That is part of moving forward, that is true»)։ Խայտառակություն։

    Նա չհիշեցրեց Ադրբեջանի վայրագությունները հայ խաղաղ բնակչության դեմ Սումգայիթում, Բաքվում, Մարաղայում և այլուր։

    Նա չհիշատակեց Ադրբեջանի իրականացրած մշակութային ցեղասպանությունը, մասնավորապես՝ Նախիջևանում 1990-ական—2000-ական թվականներին հազարավոր խաչքարերի ոչնչացումը։

    Նա մեկ բառով անգամ չդատապարտեց Ադրբեջանին՝ իր վարած ռասիստական, հայատյաց ու ցեղասպանական քաղաքականության համար։

    Նա չխոսեց ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի կողմից իրականացվող Հայաստանի 26-ամյա շրջափակման ու թշնամական այլ գործողությունների մասին։

    Նա չխոսեց Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման, նույնն է թե՝ ցեղասպանական քաղաքականության շարունակության մասին։ Չհիշատակեց, որ Էրդողանն անգամ լկտիաբար արդարացնում է ցեղասպանության իրականացումը։

    Մնացականյանը չանդրադարձավ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի և Ադրբեջանի միջև 2010 թ. կնքված ռազմական դաշինքին, որն ուղղված է նախևառաջ Հայաստանի դեմ։ Այս կետը կարելի էր ընդլայնված կերպով ներկայացնել։

    Այսինքն, ի՞նչ եմ ասում. ամբողջ հարցազրույցի ընթացքում Մնացականյանը չհամարձակվեց անգամ արտաբերել «Թուրքիա» և «Հայոց ցեղասպանություն» բառերը...

    Հաղորդավարի անտեղի և կոպիտ կշտամբանքը, թե ՀՀ վարչապետն համարձակվել է ասել «Արցախը (Ղարաբաղը) Հայաստան է», Մնացականյանը ևս շրջանցեց, որ ամոթալի էր։ Այնինչ նա պետք է շատ հանգիստ պատասխաներ, որ, այո, այդպես էլ կա, Արցախն իրոք Հայաստան է, եթե ոչ (առայժմ) քաղաքական, ապա պատմական, լեզվական, ժողովրդագրական, կրոնական, մշակութային առումներով, և որ Արցախը միշտ է հայկական եղել վերջին մի քանի հազարամյակի ընթացքում։ Կարելի էր նաև հիշեցնել ազգերի ինքնորոշման իրավունքի մասին ու հատկապես այդ իրավունքի հիման վրա Մեծ Բրիտանիային միացած Ֆոլկլենդյան կղզիների մասին։

    Բացի այդ, հենց այդտեղ էլ Մնացականյանը պետք է հիշեցներ, որ Ադրբեջանի նախագահը բազմիցս է Երևանը ադրբեջանական քաղաք հայտարարել, իսկ Հայաստանի Հանրապետությունն էլ «արևմտյան Ադրբեջան»՝ խոստանալով վաղ թե ուշ տիրանալ դրանց։

    Մնացականյանը միայն մեկ անգամ, երբ արդեն շատ էր պատին սեղմվել, հպանցիկ նշեց, որ 1990-ական թթ. սկզբին Ղարաբաղի բնակչության 40 տոկոսը «բնաջնջված էր» (սա էլ այդպես չէ), Ղարաբաղի տարածքի 40 տոկոսը գրավված էր, Ադրբեջանն այդ ժամանակ կատարել է «ամենախայտառակ խախտումները», նույնիսկ փառաբանել է հային սպանած մեկին (չասվեց, որ այդ հայը երիտասարդ սպա էր, որը քնած ժամանակ կացնահարվել է ՆԱՏՕ-ի կազմակերպած դասընթացներին Բուդապեշտում իր ադրբեջանցի «գործընկերոջ» կողմից)։ Նույն տեղում էլ Մնացականյանը չորս բառով հիշեց 2016 թ. Ադրբեջանի սանձազերծած ապրիլյան պատերազմը։ Բայց այս մի քանի դիտողությունները խիստ անբավարար էին ու շատ թռուցիկ տպավորություն գործելու համար։ Կարևորը, որ Ադրբեջանի և Թուրքիայի հակահայկական քաղաքականությանը չտրվեցին քաղաքական հստակ գնահատականներ։

    Կարելի է դեռ շատ շարունակել նախարարի չօգտագործած փաստարկների շարքը, բայց այսքանն էլ բավարար է հասկանալու համար մեր արտաքին քաղաքականության խեղճությունը։

    Կարծում եմ, որևէ մեկը չի կասկածում, որ, եթե նման հնարավորություն ունենար Ադրբեջանի արտգործնախարարը, ապա Հայաստանի գլխին կթափվեր լուտանքի և քննադատության հեղեղ...

    Իսկ Հայաստանում փայլուն ժողովրդավարություն հաստատելու մասին Մնացականյանի ոգևորված գնահատականներին անդրադառնալու ցանկություն այլևս չունեմ և թողնում եմ դրանք առանց մեկնաբանության։

    Արմեն Այվազյան
    էս սաղ լավ ա ասում, բայց մի բան վսյո-տակի մոռացել ա ավելացնի Պարոն Այվազյանը... քանի Իրանի թեման բաց էր, պիտի ասեր, որ մենք մինչև հիմա վառված ենք, որ մեր վրա փղեր էին ֆաս տվել, բայց մեկ ա անվտանգությունից ելնելով ներողամիտ ենք վերաբերվում... դե համ էլ էն ռուսների մասով էլ՝ խի՞ ա Պուշկինը մեզ ստրուկների ու երգչոտների հետ մի շարքում դրել... օֆ-օֆ, էս Մնացականյանը էն սփյուռքի հայագետների նման մեզ նոժ-վ-սպինու ա աչքիս ուզեցել անի...

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (04.11.2019), Ներսես_AM (07.11.2019), Շինարար (04.11.2019), Տրիբուն (04.11.2019)

  15. #1765
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու գիտեք, մենամարտից հետո մարտը վերլուծելը միշտ էլ պատիկներ անգամ ավելի հեշտ է, քան մենամարտը վարելը։ Միշտ էլ կողքից դիտողը "ավելի հմուտ կռվող" է իրեն երևակայում։
    Հա, բայց ապեր, Զոհրաբի մակարդակի դիվանագետը պիտի էդ սաղ ընենց իմանար, ոնց որ իր ձեռքի հինգ մատները, ինքը պետք է այս ամենով ներծծված լիներ, ավտոմատ, թեկուզ սեղմ և կարճ, ասեր մեր ճիշտը։
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  16. #1766
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, բայց ապեր, Զոհրաբի մակարդակի դիվանագետը պիտի էդ սաղ ընենց իմանար, ոնց որ իր ձեռքի հինգ մատները, ինքը պետք է այս ամենով ներծծված լիներ, ավտոմատ, թեկուզ սեղմ և կարճ, ասեր մեր ճիշտը։
    Կամ եթե ժամանակի մեջ չէր տեղավորվում, կարար ասեր, ես ձեր բոլոր հարցերին գրավոր մանրամասն կպատասխանեմ ու դուրս գար: Հետո կտար Արմեն Այվազյանը իրա տեղը սաղ կգրեր .... խելոոոոք ա ....

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (04.11.2019), Ծլնգ (04.11.2019)

  18. #1767
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, բայց ապեր, Զոհրաբի մակարդակի դիվանագետը պիտի էդ սաղ ընենց իմանար, ոնց որ իր ձեռքի հինգ մատները, ինքը պետք է այս ամենով ներծծված լիներ, ավտոմատ, թեկուզ սեղմ և կարճ, ասեր մեր ճիշտը։
    Ապեր, պրոֆեսոինալ բռնցքամարտիկը հինգ չէ, տաս մատի պես գիտի իր բոլոր հարվածներն ու կոմբինացիաները: Բայց ռինգում մի տաս ռաուդ պրպտումա, թե դրանք ոնց անց կացնի:
    Մնացականյանը ոչ մի սխալ բան չի ասել: Միգուցե ոմանց կարծիքով քիչ է ասել, բայց սխալ բան չի ասել:

    Ու հիմա չեմ հասկանում, իրան քլնգում են սեղմ ճամկետում քիչ ասելու, թե սխալ բաներ ասելու համար: ԻՀԿ ձախողում պիտի համարվեր, եթե սխալ բաներ ասեր: ԲԱյց եթե չի ասել, էլ ինչ ձախողում?
    Հա, "գերազանցիկի" պատասխան չէր, բայց քո քննությունից չի կտրվել?
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արշակ (04.11.2019)

  20. #1768
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դե կներես, էլի, մի հատ էլ սխալ բաներ ասե՞ր։ Ինքն ուղղակի ստանդառտ կռուտիտի մեջ է եղել, այն դեպքում, երբ պետք էր նախահարձակ ակտիվություն...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  21. #1769
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,468
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էդ հարցազրույցը սարքեցին Հայոց հարցերի վերդիկտ՝ արտգործնախը պիտի սկսեր Աշխարհի արարումից, Նոյյան տապանով, Հայկ նահապետով, Մխիթար Սպարապետով գար հասներ մինչև մեր օրերը՝ խորոված, խաշլամա, պոպոք պնդուկի երկիր Հայաստան։
    Ու էս քննադատողներից յուրաքանչյուրը ամբողջ Հայոց Պատմությունը 20 րոպեյում ամբողջովին պարզ ու հասկանալի կմատուցեր սաղ աշխարհին այնպես, որ ոչ մեկի մոտ հարցեր չէին մնա։
    Si vis pacem, para bellum

  22. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (05.11.2019), Freeman (06.11.2019), Quyr Qery (11.11.2019), Varzor (06.11.2019), Բարեկամ (05.11.2019), Ծլնգ (05.11.2019), Շինարար (05.11.2019), Ուլուանա (07.11.2019), Տրիբուն (05.11.2019)

  23. #1770
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Էդ հարցազրույցը սարքեցին Հայոց հարցերի վերդիկտ՝ արտգործնախը պիտի սկսեր Աշխարհի արարումից, Նոյյան տապանով, Հայկ նահապետով, Մխիթար Սպարապետով գար հասներ մինչև մեր օրերը՝ խորոված, խաշլամա, պոպոք պնդուկի երկիր Հայաստան։
    Ու էս քննադատողներից յուրաքանչյուրը ամբողջ Հայոց Պատմությունը 20 րոպեյում ամբողջովին պարզ ու հասկանալի կմատուցեր սաղ աշխարհին այնպես, որ ոչ մեկի մոտ հարցեր չէին մնա։
    Ինձ թվում ա ինչքան քիչ հեռուստադիտողին անհայտ փաստեր նշեր էնքան ճիշտ: Անգլիացիքի վեջն ա թե չէ երկու հազար տարի առաջ որտեղ են հայերը ապրել: Դեռ մի հիսուն վաթսուն տարի առաջ աֆրիկյան երկրներում անկախության շարժումների ղեկավարներին եվրոպական մամուլը մարդակերներ էր ներկայացնում: Էսօր էլ շատ մտավորական մարդիկ վստահորեն պնդում են թե Կատալոնիայի անկախականները ֆաշիստներ են: Մեր տղեն գնալով ավելի եմ համոզվում որ շատ լավ էլ ինտերվյու ա տվել:

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (06.11.2019)

Էջ 118 143-ից ԱռաջինԱռաջին ... 1868108114115116117118119120121122128 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 30
    Վերջինը: 09.04.2017, 21:42
  2. Նիկոլ Փաշինյանի դատավարությունը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 242
    Վերջինը: 20.03.2011, 17:03
  3. Քաղաքացին ընդդեմ ՀՀ կառավարության
    Հեղինակ՝ Վիշապ, բաժին` Իրավագիտություն, քաղաքագիտություն
    Գրառումներ: 28
    Վերջինը: 01.09.2009, 15:05
  4. ՍՍ-ի գործունեությունը` որպես <<նորընտիր>>
    Հեղինակ՝ Ambrosine, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 38
    Վերջինը: 15.01.2009, 18:17

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •