Ժողովուրդ ջան, ուզում եմ մի փոքր ամփոփ ներկայացնեմ իմ օբյեկտիվ ու սուբյեկտիվ մտքերը հեղափոխոթւյան և Փաշինյանի կառավարության գործունեության վերաբերյալ։
Բայց էս անգամ էմոցիաներս (դե մի քիչ կփորձեմ հումորով ներկայացնել) և համոզմունքներս մի կողմ դրած՝ փաստերով։
Խնդրում եմ արձագանքել ներկայացվածս փաստերին՝ հավելելեվ, ավելացնելով կամ հերքելով, բայց առանց "վերին գաղափարական" քլնգոցու՝ էլի փաստերով
2018թ գարնանը ՀՀ-ում տեղի ունեցավ ոչ դասական քաղաքական հեղփոխություն՝ ժողովրդի բացարձակ մեծամասնության աջակցությամբ։ Ոմանք այն բնութագրում են թավշյա կամ գունավոր հեղափոխություն, ոմանք՝ իշխանափոխություն, փոխատեղում։
Ինչպես էլ անվանեն, էդ բոլորի հիմքում ընկած է "փոխել" գործողությունը։ Ըստ այդմ փաստացի երկրում բան է փոխվել՝ փաստը սա է։
Հիմա հասկանանք, թե արդյունքում ինչ է փոխվել։ Սկսենք դրական փոփոխություններից՝ առանցքային ձեռքբերումներից։
1. 2018-19 ձմեռը հիանալի տաք ձմեռ էր
1. Ժողովուրդը (ճնշող մեծամասնությունը) նոր հավատով լցվեց, որ ունակ է որևէ ան փոխելու՝ անհնար չէ։
2. Երկրի բարձրագույն իշխանությունում իրենց ներկայությունից զրկվեցին տարիներ շարունակ ժողովրդի ճնշող մեծամանսության կողմից անեծքների և հայհոյանքների արժանածաց քաղաքական ուժի ներկայացուցիչներն ու նրանց համախոհների մի մասը։ Ինչու՞ եմ ասում մի մասը, որովհետև, օրինակ, "ոչ դոդացմանը" դեռ չի իրականացվել)
3. Վերջին 23 տարիների ընթացքում առաջին անգամ տեղի ունեցան առանց բռնաճնշումների և ընտրակաշառքների ընտրություններ՝ ընտրություններին մասնակցած ճնշող մեծամասնությանը որևէ մեկը որևէ բան չի ստիպել, չնայած ընտրողների մեծ մասն առաջնորդվել են ոչ թե քաղաքական կամ ծրագրային դրույթներով, այլ ավելի շատ հուզական, բայց դա որևէ կերպ չի նսեմացնում ձեռք բերվածը։
4. Ընտորթյունների արդյունքում ձևավորվեց լեգիտիմ, բայց միաբևեռ ԱԺ՝ քաղաքական մի դաշինք ստացավ բացարձակ մեծամասնություն։ Այդ միաբևեռությունը ունի իր դրական և բացասական կողմերը, վերջիները կնշեմ վտանգների ցանկում։
Դրական կողմն այն է, որ նախորդ իշխանությունների հետ բազմիցս համագործակցած և ԽԾԲ կապերով կապակցված քաղաքական ուժը, որը դեռևս ներկա է ԱԺ-ում, չի կարող "հարամ անել" մեծամասնության օրենսդրական գործունեությունը։
(Մենակ ինձ է թվում, թե իրոք էս ԱԺ-ի ռեժիմով ոչ մեկը վերջին 20 տարում չի աշխատել։ Արդեն էնքան օրենսդրական փոփոխություններ ու լրացումներ են արել, որ բլոկնոտիս էջերին չի տեղավորվում

)
5. Երկրի "դրամապանակին" վերաբերվող հարցերը խիստ բարելավվեցին՝ ահռելի չափով կրճատվեց կոռուպցիան, մեծապես նվազեցվեց ստվերը թե առևտրային և թե վարձատրությունների դաշտում, համարյա վերացավ կամայականությունը հարկային և մաքսային դաշտում։
Սա բավականին հավասարեցրեց մրցակցային պայմանները, մասնավորապես փոքր և միջին ձեռնարկատիրության համար։
6. Ենոքավանում կովերի կաթնատվությունը կտրուկ բարձրացավ։ Բայց էդ ի՞նչ կապ ունի Նիկոլի հետ՝ ոչ մի կապ էլ չունի
6. Կառավարության աշխատանքը դարձել է ավելի թափանցիկ, քան նախկինում էր
7. Տարբեր ոլորտներում քայլեր են կատարվում տարիներ շարունակ խարխլված և թալանված համակարգերը փրկելու, բարենորոգելու կամ վերակառուցելու համար։ Պրոցեսը դեռ շարունակվում է՝ կանգ չի առել։ (գործ են անում)
8. Վերջապես արդարադատության առջև են կանգնել տարիներ շարունակ երկիրն ու ժողովրդին կեղեքած, պետական, տնտեսական և քրեական հանցագործություններ կատարած անձինք, որոնք մինչ այդ ոչ միայն ազատության մեջ էին, այլև կազմում էին իշխող վարչակարգի մաս կամ դրա հենասյուներից էին։
9. Հայտնաբերվել են ահռելի քանակի ֆինանսական չարաշահումներ, ինչի արդյունքում պետությունը վերականգնել է բավականին խոշոր գումարներ։ Պրոցեսը դեռ շարունակվում է՝ կանգ չի առել։ (գործ են անում)
10. Ժողովուրդն արդեն ոչ թե անհյուս բողոքում է, այլ պահանջում իր ունեցած խնդիրների լուծումները։ Ընդ որում արդեն լսող կա, էլ չեմ ասում, որ լուծումներ էլ են տալիս։ Պրոցեսը դեռ շարունակվում է՝ կանգ չի առել։
11. Պատռվել է որոշակի մարդկանց, ԶԼՄ-ների, քաղաքական և հասարակական կազմակերպությունների դիմակը։ Պրոցեսը դեռ շարունակվում է՝ կանգ չի առել։
Եթե կա ինչ-որ մեկը, որ էս փաստերը կարող է հերքել՝ խնդրեմ, համեցեք քննարկման։
Եթե ցանկություն ունեք շարունակելու ցանկը՝ խնդրեմ

(շարունակելի ․․․)
Էջանիշներ