User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 2138 հատից

Թեմա: Փաշինյանի կառավարության գործունեությունը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Ասենք, ինչքա՞ն լուրջ կլիներ, ելքային ինֆորմացիան չիմանալով և ոլորտին լավ ծանոթ չիլնելով՝ լուծումներ առաջարկել: Կարծում եմ՝ լուրջ չէր լինի: Միաժամանակ, որպես հասարակության ակտիվ անդամ, ես ակնհայտորեն տեսնում եմ, որ համակարգային մոտեցումներ չկան: Հիմա, եթե դուք ինձնից սպասում էիք, որ ես պետք է սպառիչ լուծում տամ կրթնախի դիմաց կանգնած խնդիրներին, դա խոսում է ձեր միամտության մասին: Ավելին, այդ դեպքում դուք հաջորդը ինձ մեկ այլ ոլորտ դեմ կտայիք, հետո էլ ամեն ինչ լրիվ անլուրջ կդառնար, քանի որ մեկ մարդը չի կարող տարբեր ոլորտներից խորքային գիտելիքներ ունենալ:

    Ես ասում եմ՝ համակարգային, հայեցակարգային փոփոխություններ չկան: Կոնկրետացրի՞ք - ցույց տվեցի կրթնախի ոլորտում համակարգային լուծումների օրինակների պակասները: Դրանք լուծվե՞լ են, ասեք իմանանք: Չե՞ն լուծվել, ընդունեք: Փոխարենը հմի կայնել, ինձ ասում եք՝ ո՞նց լուծենք, դու ասա - դառաք Հայկոն գլխիս, է ախպերս, որ ես հավակնեի դրանք լուծելու, կպնդեի, որ ինձ նշանակեին կրթնախ?!
    Լիոն ջան, քո պրոբլեմը գիտե՞ս որն ա․ որ դու դեռ սերժի ժամանակվա, ես կասեի սովետի ոճով ես մտածում։ Գործնականը թողած ընկել ես վերացական ու ձևական լոլոների հետևից։ Տես, 1000% համոզված եմ, որ էդ քո ասած ֆորմալ հայեցակարգերը թղթի վրա սիրուն գրած կան․ որ ոլորտ էլ մտնես, խորանաս, կգտնես։ Մենակ հիմա չէ․ Սերժի վախտ էլ են հաստատ եղել։ Իհարկե կարելի ա էդ թղթի վրա հայեցակարգերի լավ ու վատ լինելը քննարկել, կռվացնել՝ Սերժենց գրածն էր լավը՞, թե՝ Նիկոլենցը, բայց մեր երկրի պրոբլեմը ոչ թե էդ հայեցակարգերի լավ ու վատ լինելու մեջ էր, այլ, որ էդ սիրուն–սիրուն հայեցակարգերը մենակ թղթի վրա էին, փուչիկ էին՝ զուտ մարդկանց աչքին թող փչելու ու քողարկելու համար համատարած թալանն ու գործ չանելը։

    Իսկ հիմա ի՞նչ ա փոխվել․ փոխվել ա էն, որ հիմա գործ ա արվում․ կոնկրետ խնդիրները հատ–հատ լուծվում են ու թալանը կտրվել ա։ ՈՒ Նիկոլի կառավարությունն էլ թոզ փչելու խնդիր չունի, թալանը սիրուն–սիրուն լոլոներով ծածկելու խնդիր չունի։ Իրանք խնդիր ունեն կուտակված պրոբլեմներն ու երկրի առաջ կանգնած մարտահրավերները լուծելու ու դրանք են հատ–հատ լուծում ու դրանց մասին են խոսում՝ թղթի վրա գրած վերացական հայեցակարգերի մասին լոլոներ կարդալու փոխարեն‎։

    Նորից եմ ասում․ քեզ հետաքրքիր լինի, կարաս գնաս ցանկացած նախարարությունից ստանաս էջերով հայեցակարգեր գրած։ Զատո պետաական ապարատը նենց անդուր բյուրոկրատական բան ա սաղ աշխարհով, որ ուզեն–չուզեն էդ հայեցակարգերը երկար–բարակ գրում թուղթ սևացնում են։ Բայց լավ ու վատ կառավարությունները առաջին հերթին իրարից տարբերվում են նրանով, թե էդ թղթի վրա հայեցակարգերի հետևում իրական գործ արվում ա՞, թե թալան ու գլուխպահոցի ա։ Սովորաբար ինչքան թալանն ու գործ անելու ձև բռնելը շատ ա լինում, էնքան էդ թղթի վրա հայեցակարգերը ավելի երկար ու ճոխ են լինում։ Ընդ որում էդ մենակ պետական ապարատում չի՝ ամենուր ա տենց։ Տարբեր չափերի մասնավոր ֆիրմաներում աշխատանքի սեփական փորձից եմ ասում։
    Բայց դու սկի կոնկրետ արվող գործերից խաբար չես, էն ամենը ինչ խելքը գլխին մամուլից հասանելի ա։ Դրած Շահմազանովի լայվերն ես նայում։ Հա, լուրջ չի առանց ոլորտի մեջ խորանալու ու քո ասած՝ ելքային ինֆորմացիային տիրապետելու, լուծումներ առաջարկելը։ Բայց նույն ձևի լուրջ չի առանց ոլորտին ծանոթ լինելու, խորանալու պնդումներ անելը, թե բա հայեցակարգեր չկան, համակարգեր չկան։ Դու ի՞նչ գիտես, թե կոնկրետ ոլորտում արվող քայլերի հետևում ինչ հայեցակարգ, ծրագիր կամ համակարգ կա, եթե կոնկրետ ոլորտներում չես խորացել։

    Իմիջիայլոց, ոնց արդեն ասեցի․ կրթության ոլորտի քո նշած խնդիրները առնվազն մի մասը ես առանց խորանալու էլ, զուտ մամուլին հետևելով գիտեմ, որ լուծվել կամ լուծվում են։ Դու չգիտես, որովհետև քեզ Շարմազանովի դեմագոգիկ լայվերն ու հայեցակարգերի ու համակարգերի մասին վերացական խոսակցություններն ավելի հետաքրքիր են։
    Լիոն ջան, գուցե որպես իրավաբան մոտդ մի քիչ մասնագիտական պաբոչնի էֆեկտ ա, որ ֆորմալ կողմին ես ավելի շատ ուշադրություն դարձնում, ես էլ որպես ծրագրավորող ու ինժեներ տեսնում եմ, որ մեր երկրի ամենամեծ պրոբլեմը ոչ թե օրենքների ու ֆորմալ հայեցակարգերի պակաս կամ թերի լիներն էր, այլ դրանց գործնական կիրառումը Թղթի վրա ամեն ինչ սիրուն նկարած էր, բայց էդ թղթի վրա նկարածին ոչ մեկ բանի տեղ չէր դնում․ մոտիվացիան կայուն թալանն ապահովելն էր, ոչ թե երկրի խնդիրներին լուծում տալը։ Ինչը հիմա փոխվել ա։
    Վերջին խմբագրող՝ Արշակ: 17.08.2019, 02:09:
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (17.08.2019)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 30
    Վերջինը: 09.04.2017, 21:42
  2. Նիկոլ Փաշինյանի դատավարությունը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 242
    Վերջինը: 20.03.2011, 17:03
  3. Քաղաքացին ընդդեմ ՀՀ կառավարության
    Հեղինակ՝ Վիշապ, բաժին` Իրավագիտություն, քաղաքագիտություն
    Գրառումներ: 28
    Վերջինը: 01.09.2009, 15:05
  4. ՍՍ-ի գործունեությունը` որպես <<նորընտիր>>
    Հեղինակ՝ Ambrosine, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 38
    Վերջինը: 15.01.2009, 18:17

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •