Ազերի մեդիան մեր մեդիայի քիչ մը ճոխացրած տարբերակն ա, նենց չի որ իրենցից են հնարում :Ճ
Բայց ինձ հետաքրիքր է, թե էդ «գաղտնի փասթաթուղթը» ինչի է գաղտնի ու ինչի՞ չի կարելի հրապարակել: ՈՒ եթե է՜դ աստիճանի գաղտնի է, ուրեմն Նիկլոը կարող էր դրա մասին ընդհանրապես չխոսել, էնպես որ էս պարագայում ես էլ մի երևելի հիացած չեմ Նիկոլի հավայի պոպուլիզմով: Նենց տպավորություն է, որ ինքը մի տարի վարչապետ լինելով հանդերձ երկրի վիճակի մասին նոր է ծանոթանում հանրապետականների սարքած գաղտնի փաստաթղթից, թե չէ՝ անցած տարի կարծում էր, որ էդքան էլ վատ չի վիճակը
ՈՒ էն որ իբր ֆոկուս են եղել տնտեսական բարեփոխումների վրա, առանց համակարգային դեֆեկտները սահմանադրական բարեփոխումներով լուծելու, իմ կարծիքով ահագին հիասթափեցնող ա: Նենց տպավորություն է, որ երկրում ֆունդամենտալ փոփոխություններ անելու ադեկվատ ռեսուրս ընդհանրապես չկա, սաղ բարի ցանկությունների, պրոպագանդայի ու պոպուլիզմի վրա է, «բալքիմ լավ կլինի» հույսերով:
Էջանիշներ