Մեջբերում Յոհաննես-ի խոսքերից Նայել գրառումը
Բյուր ջան, ճշմարիտ են խոսքերը քո,բայց կարծում եմ ինձնից լավ գիտես,որ ընդգծված մասը ֆենթզիի ժանրից է,եթե խոսքը գնում է հայ(և ոչ միայն) հասարակության մասին,կանանց հենց էդ էլ պետք է ու ես վստահեցնում եմ,որ այս բազմազան հասրակությունում լիքը տարբեր խմբերի իգական սեռի ներկայացուցիչները էս հարցում միանշանակ չեն կիսում քո կարծիքը։Լիքը հարցեր կան,որ կարելի է քննարկել,նու կարելի է քո կարծրատիպային մտքերին հակադարձել,քանի որ այն չափից դուրս միակողմանի է գրված և պարզ է,որ արական սեռն էլ ոռահան լինելուց բացի լիքը ուրիշ խնդիրներ ունի ու բոլորի խնդիրները ու դեպքերը մի հարթության վրա դնելը նույնպես քիչ մը սխալ է։Ես անկեղծ կողմ եմ հավասարությանը ու էդ հավասարությունը ինձ համար կայանում է հավասար հնարավորությունների մեջ,որ էն ձեր ասած աղջիկը ցանկության դեպքում կոմբայն էլ քշի ու ես էլի չեմ կարա չասեմ,որ էդ սաղ հարցերի լուծումները էդ անտեր կրթական համակարգի մեջ է,որը անհապաղ պետք է զրոյից կառուցել։
Հա, որովհետև կանանց փոքրուց դաստիարակում են, որ իրանց կոչումը մայր դառնալն ա ու տղամարդկանց ծառայելը, որ իրանք թույլ սեռի ներկայացուցիչ են, որ իրանց համար ուսումը հաջող ամուսնանալու միջոց ա։ Ընդհանրապես, Հայաստանում երեք խումբ կանայք կան. նրանք, ովքեր հետևում են ավանդույթներին ու հավատացած են, որ իրանց դերն ու կոչումը տղամարդկանց ծառայելն ա։ Իրանց պետք ա կրթել (ու նաև տղամարդկանց, որ հասկանան տենց չի), նրանք, ովքեր հետևում են ավանդույթներին ու ծառայում տղամարդկանց, բայց ուզում են դուրս պրծնել դրանից։ Իրանց պետք ա օգնել դուրս գալ էդ վիճակից (նախևառաջ օրենսդարական կարգավորումներով), նրանք, ովքեր կոտրել են կարծրատիպերը ու անում են էն, ինչ ուզում են, բայց հազար ձևի հարձակումների, սպառնալիքների ու հայհոյանքների են արժանանում։ Իրանց պետք ա օգնել հարձակվողներին պատժելով (ստեղ էլ արդեն իրավապահ մարմիններն են թերանում, պիտի իրանց գործն անեն, երբ իրանց դիմում են)։

Իսկ ընդհանրապես կանանց չեն սովորեցնում ֆինանսապես անկախ լինել, իսկ տղամարդկանց՝ իրանց սեփական սննդային ու մաքրության կարիքները հոգալ։ Արդյունքում ունենք էն, ինչ ունենք։ Արդյունքում լիքը կանացի պոտենցիալ գնում, կորում ա կուխնիներում։ Իհարկե արական սեռն ունի խնդիրներ, բայց էս պահին արական սեռը Հայաստանում արտոնյալ սեռն ա ներարգանդային կյանքից սկսած. իրանց աբորտ չեն անում, իրանք կարան հանգիստ վերընկնեն բազմոցին դեռ փոքր տարիքից, մինչ իրանց քույրերն ու մայրերը սպասարկում են իրանց, իրանք գործի ընդունվելուց նախընտրելի տարբերակ են, իրանք ավելի հավանական ա, որ պաշտոն կստանան, բարձր աշխատավարձով աշխատանք, ասպիրանտուրա կավարտեն և այլն, և այլն։ Ու քանի դեռ էս ամենը կա, պետք ա խոսել էս բոլորի մասին։