User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 2138 հատից

Թեմա: Փաշինյանի կառավարության գործունեությունը

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,469
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Katka-ի խոսքերից Նայել գրառումը
    Լիքը մարդու մասին հայտարարություն չեմ կարող անել, իմ մասով ասեմ, որ ես տեղյակ եմ, որ կառավարությունը աշխատատեղ սետղծող կառույց չի, դե, գոնե ուղղակիորեն աշխատատեղ ստեղծող չի։ Մյուս կողմից իմ մակերեսային ուղեղը ինձ թույլ ա տալիս մտածել, որ էսօր կառավարության ձեռքին է հարկային մաքսային քաղաքականության գործիքները, ներդրումների ներգրավման համար հնարավոր գործիքները ու լիքը այլ բաներ։ Այսօր մեր երկրում դեռ շատ մարդիկ հացի խնդիր են լուծում ու նորմալ է, որ աշխատանք լինի աշխատենք սկզբունքով են առաջնորդվում։ Սոված մարդուն չես կարող ասել՝ որակավորումդ բարձրացրու։ Երբ բազմաշունչ ընտանիքում աշխատում է մեկ հոգի ու վաստակում 100000 դրամ՝ վեհ գաղափարներից խոսալը զավեշտալի է թվում, ֆեյսբուքյան շեյրներն էլ չեն կշտացնում։ Ես վստահ եմ , որ մեր երկրում ամենը լավ է լինելու ու քանի որ իմ երկիրը սիրում եմ՝ ուզում ա սերժիկը լինի, ուզում ա նիկոլը լինի աշխատելու եմ ու հարկ եմ վճարելու, նույն քանդված ճամփեքով տուն եմ գնալու, տատիկիս էլ փող եմ տալու, որ թոշակի հետ յոլա գնա
    Բայց կներես, անճար մարդն էլ չի կարող կառավարությունից պահանջել, որ իրեն ապահովի աշխատանքով, կամ լիքը թոշակ տա: Կառավարությունը հրաշագործ կախարդներ չեն, ոնց էլ ֆռան, անելու են աշխատող հարկատուների հաշվին: Էդ մոտավորապես նույնն է, թե սոված մարդը քո դուռը ծեծի, ու փող խնդրի ամեն ամիս, եթե տենց բարի ես, խնդրեմ, բաժանիր աշխատավարձդ:
    ՈՒ ոնց տեսնում ես, փորձում են մի բան անել, եկամտահարկի համահարթեցումն էլ ՀՀ -ում միջին ու խոշոր ձեռնարկատիրությունը խթանելու փորձ է, որ կարող է և հաջողվի, ու եթե հաջողվի, աշխատատեղեր էլ գուցե ավելանան:
    Si vis pacem, para bellum

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (19.06.2019)

  3. #2
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց կներես, անճար մարդն էլ չի կարող կառավարությունից պահանջել, որ իրեն ապահովի աշխատանքով, կամ լիքը թոշակ տա: Կառավարությունը հրաշագործ կախարդներ չեն, ոնց էլ ֆռան, անելու են աշխատող հարկատուների հաշվին: Էդ մոտավորապես նույնն է, թե սոված մարդը քո դուռը ծեծի, ու փող խնդրի ամեն ամիս, եթե տենց բարի ես, խնդրեմ, բաժանիր աշխատավարձդ:
    ՈՒ ոնց տեսնում ես, փորձում են մի բան անել, եկամտահարկի համահարթեցումն էլ ՀՀ -ում միջին ու խոշոր ձեռնարկատիրությունը խթանելու փորձ է, որ կարող է և հաջողվի, ու եթե հաջողվի, աշխատատեղեր էլ գուցե ավելանան:
    Հայաստանում խոշոր կամ միջին ձեռնարկատիրություն խթանել պետք չի՝ հանքաարդյունաբերությունը վկա Հո, մեքենաշինություն չենք սկսի զարգացնել։ Հայաստանում փոքր ձեռնարակատիրության համար նպաստավոր դաշտ է պետք ստեղծել: Չաշխատող մարդը չի կարող պահանջել, բայց 26 ու ավելի տոկոս հարկ վճարողը կարող է, ավելին իրավունք ունի պահանջել, որ իր տատիկին նորմալ թոշակ վճարեն ու նորմալ ճամփա սարքեն։ Դե, հենա մարդու փոխարեն կառավարությունն ա սաղ օր դուռս ծեծում փող ուզում՝ հարկի, կոմունալի և մնացածի մասով Ես էլ տալիս եմ , որ պետական պարտքը փակենք

  4. #3
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Katka-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայաստանում խոշոր կամ միջին ձեռնարկատիրություն խթանել պետք չի՝ հանքաարդյունաբերությունը վկա Հո, մեքենաշինություն չենք սկսի զարգացնել։ Հայաստանում փոքր ձեռնարակատիրության համար նպաստավոր դաշտ է պետք ստեղծել: Չաշխատող մարդը չի կարող պահանջել, բայց 26 ու ավելի տոկոս հարկ վճարողը կարող է, ավելին իրավունք ունի պահանջել, որ իր տատիկին նորմալ թոշակ վճարեն ու նորմալ ճամփա սարքեն։ Դե, հենա մարդու փոխարեն կառավարությունն ա սաղ օր դուռս ծեծում փող ուզում՝ հարկի, կոմունալի և մնացածի մասով Ես էլ տալիս եմ , որ պետական պարտքը փակենք
    Ես քո հետ լրիվ համաձայն եմ։ Աշխատող մարդը, ընդհանրապես քաղաքացին կոնկրետ պիտի պահանջի ու ակնկալի, որ իրա կյանքի որակը փոխվի։ Ու դու իրավունք ունես ամեն օր դա պահանջելու։ Ու էս շատ նորմալ ձգտում ա։ Մեկս մի քիչ ավելի համբերատար ենք, մյուս մի քիչ, բայց դա էական չի, մարդիկ տաբեր խնդիրներ ունեն ու էտ խնդիրները տարբեր սրության են։

    Հարցը հիմա հետևյալումն ա, կոնկրետ քայլեր արվում են կառավարության կողմից իմ, քո, Պողոսի, իրա տատիկի, հարևնի ու մնացածի կյանքի որակը բարձրացնելու ուղղությամբ, թե՞ ոչ։ Մի քիչ տեսանկյան հարց ա, մի քիչ զրուցելու ու իրար համոզելու, մի քիչ էլ ինֆորմացիոն հոսքերը ավելի ուշադիր զննելու, քանի որ էտ հոսքի մեջ հիմա լիքը զիբիլ կա ու ահագին բան չի նկատվում։

    Ու սենց էսօր աչքովս ընկավ հետևյալը, որի մասին վարչապետը դեռ երևի մի տաս ամիս առաջ ասել էր, որ համայնքներին մենակ էս տարի 10 միլիարդ լրացուցիչ փող են տալու սուբվենցիաների տեսքով, որ ծրագրեր ներկայացնեն ու կնկրոտ միջոցառումներ անեն տեղերում։ Մի բան, որ վերջին տաս տարում կամ ընդհանրապես չէր արվել, կամ կիսատ պռատ ու չհամակարգված էր արվել (խոսքը լրացուցիչ սուբվենցիաների հատկացման մասին ա, տարեկան տրանսֆերտներին մասին չի)։

    Հավանության է արժանացել 239 սուբվենցիոն ծրագիր, ընդհանուր 11,504 մլրդ դրամ արժեքով

    Մի մեծ բան չի, մի տնտեսական բում չի առաջացնելու, բայց հետևանք ա էն համակարգային աշխատանքի, որի շնորհիվ բյուջեում փող կա սենց ծրագրերի համար։

  5. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (19.06.2019), Աթեիստ (19.06.2019), Ներսես_AM (25.06.2019)

  6. #4
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես քո հետ լրիվ համաձայն եմ։ Աշխատող մարդը, ընդհանրապես քաղաքացին կոնկրետ պիտի պահանջի ու ակնկալի, որ իրա կյանքի որակը փոխվի։ Ու դու իրավունք ունես ամեն օր դա պահանջելու։ Ու էս շատ նորմալ ձգտում ա։ Մեկս մի քիչ ավելի համբերատար ենք, մյուս մի քիչ, բայց դա էական չի, մարդիկ տաբեր խնդիրներ ունեն ու էտ խնդիրները տարբեր սրության են։

    Հարցը հիմա հետևյալումն ա, կոնկրետ քայլեր արվում են կառավարության կողմից իմ, քո, Պողոսի, իրա տատիկի, հարևնի ու մնացածի կյանքի որակը բարձրացնելու ուղղությամբ, թե՞ ոչ։ Մի քիչ տեսանկյան հարց ա, մի քիչ զրուցելու ու իրար համոզելու, մի քիչ էլ ինֆորմացիոն հոսքերը ավելի ուշադիր զննելու, քանի որ էտ հոսքի մեջ հիմա լիքը զիբիլ կա ու ահագին բան չի նկատվում։

    Ու սենց էսօր աչքովս ընկավ հետևյալը, որի մասին վարչապետը դեռ երևի մի տաս ամիս առաջ ասել էր, որ համայնքներին մենակ էս տարի 10 միլիարդ լրացուցիչ փող են տալու սուբվենցիաների տեսքով, որ ծրագրեր ներկայացնեն ու կնկրոտ միջոցառումներ անեն տեղերում։ Մի բան, որ վերջին տաս տարում կամ ընդհանրապես չէր արվել, կամ կիսատ պռատ ու չհամակարգված էր արվել (խոսքը լրացուցիչ սուբվենցիաների հատկացման մասին ա, տարեկան տրանսֆերտներին մասին չի)։

    Հավանության է արժանացել 239 սուբվենցիոն ծրագիր, ընդհանուր 11,504 մլրդ դրամ արժեքով

    Մի մեծ բան չի, մի տնտեսական բում չի առաջացնելու, բայց հետևանք ա էն համակարգային աշխատանքի, որի շնորհիվ բյուջեում փող կա սենց ծրագրերի համար։
    Ես համաձայն եմ քո հետ ու դրա համար համբերատար սպասում եմ։ Չգիտեմ՝ ինչի արձագանքը նենց ստացվեց, որ ես բողոքում եմ կամ մակերեսային եմ դատում, բայց ես չեմ էլ ուզում, որ ամենին վարդագույն ակնոցներով նայենք ու էլի կրկնում եմ՝ տնտեսական ու սոցիալական առումով մենք դեռ էական փոփոխություններ չունենք։ Գուցե քայլեր արվում են, որոնց մեծ մասը համակարգային է, մյուս մասը ցայտնոտային որոշումների արդյունք, բայց փաստը արձանագրենք դեռ բոլորս լարված հետևում ենք՝ երբ է այս քաոսը ինչ-որ ուղղություն ստանալու կամ մի կետում պայթելու։ Համայնքներում էսօր օպտիմալացման արդյունքում լիքը մարդ գործազուրկ է մնալու ու Վիշապը նշել էր որակավորում և այլն, բայց 40 տարեկան մարդուն, ով աշխատել է ասենք գյուղի դպրոցում կամ ասենք որևէ համայնքապետարանում՝ ասել գնա զրոյից ծրագրավորում սովորի, լուրջ չի ու էսօր այդ մասով էլ կունենանք գործազուրկների բանակի համալրում։
    Աշխարհում 4--րդ արդյունաբերական հեղաշրջումն ա, մենք դեռ հպարտանում ենք, որ նիկոլը մեզ լիսկայից ազատեց ու ուրախանում, որ մի փոքր քայլ առաջ գնացինք, ազգովի էլ նստում սաղ ֆեյսբուքում մի հատ բարեփոխում ենք քննարկում։ ՍՅունիքում մի գյուղ կա, ավելի շուտ մի քանի գյուղ իրար կողքի ու էդտեղ ջուր չկա, պատկերացնու՞մ ես։ Ընկերներիցս մեկը ընկել ա դռնեդուռ, հաշվարկներ ա րալե, մարզպետարան ֆլան ֆստան ու տարիներով էդ հարցը չի կարգավորվում, ասում ենք գյուղատնտեսություն զարգացնենք։ Ես չեմ ասում կառավարությունը հրաշագործ է, հատկապես նախկին զիբիլներից հետո, բայց ժամանակն ա քաոսին ուղղություն տալ ու դադարել հների հետ համեմատվել ու աչքներս կոխել, թե բա էն վախտ սենց նենց։ Հասկացանք, տեսանք, լսեցինք, հիմա ասեք՝ ուր ենք գնում ազգովի։

  7. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (19.06.2019), Quyr Qery (22.06.2019), Տրիբուն (19.06.2019)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 30
    Վերջինը: 09.04.2017, 21:42
  2. Նիկոլ Փաշինյանի դատավարությունը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 242
    Վերջինը: 20.03.2011, 17:03
  3. Քաղաքացին ընդդեմ ՀՀ կառավարության
    Հեղինակ՝ Վիշապ, բաժին` Իրավագիտություն, քաղաքագիտություն
    Գրառումներ: 28
    Վերջինը: 01.09.2009, 15:05
  4. ՍՍ-ի գործունեությունը` որպես <<նորընտիր>>
    Հեղինակ՝ Ambrosine, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 38
    Վերջինը: 15.01.2009, 18:17

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •