Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
Նույնիսկ ափսոսանքդ էնքան էլ հասկանալի չի, քանի որ նորմալ քննարկում էր ընթանում. ո՛չ որևէ մեկը մյուսին վիրավորում էր, ո՛չ որևէ մեկին կախաղան էին հանում իր տեսակետի համար, ո՛չ էլ նմանատիպ որևէ այլ բան:

Իսկ էս թեմայում բերված թարգմանության տարբերակներին չեմ անդրադարձել մի պարզ պատճառով, որը քո մտածածի հետ ոչ մի կապ չունի. առաջարկված տարբերակների մի մասն անլուրջ-կատակային բնույթի էին, որոնց անդրադառնալն իմաստ չուներ, մյուսներն էլ, թեև, ըստ իս, առանձնապես հաջող տարբերակներ չէին, բայց կոնկրետ լեզվական սխալներ էլ չեմ նկատել դրանցում, հակառակ դեպքում, եթե դրանց անդրադարձող չլիներ, հաստատ ես կանդրադառնայի: Պարզապես ինքս ավելի հաջող տարբերակ չունեի առաջարկելու, դրա համար էլ չուզեցի միջամտել էդ քննարկմանը: Իսկ լեզվական սխալ կամ իմ կարծիքով, անճշտություն նկատելու դեպքում, հավատացնում եմ քեզ, նույնը կանեի ցանկացած այլ մարդու դեպքում: Կարող ես սա անիմաստ բզիկ համարել, բայց հատկապես լեզվի հարցում որևէ սխալ, անճշտություն (առնվազն իմ կարծիքով) նկատելու դեպքում միշտ էլ փորձում եմ բարձրաձայնել, ուղղել, ու դա երբեք անձերի հետ կապ չունի:
Ափսոսանքիս մասին ասել եմ արդեն, որ իմ դրածի իմաստը ճշգրիտ թարգմանություն առաջարկելը չէր, այլ իմ մոտեցումը գաղափարին փոխանցելը (մերթ կան հարաբերություններ, մերթ չկան հարաբերություններ, ի տարբերություն մի բանի, որ հա էլ կա, ուղղակի մի on վիճակում է, մի՝ off, ու ինչպես և մնացած բոլոր հարաբերությունները, կարող են և լավը լինել, և վատը, ոչ թե անպայմանորեն լինել ուժըս, ինչպես այդ թեմայում բերված կարծիքներն էին ասում): Ու ինչպես ոչ լուրջերին չես անդրադարձել այս թեմայի (չնայած այս թեմայում մի տարբերակ կա, որը շատ մոտ է իմին՝ թե իմաստային, թե շնչով, թե խոսքի մասերով, ու կարծես լուրջ էլ բերված տարբերակ էր), այնպես էլ կարայիր այդ մեկին էլ չանդրադառնայիր, քանի որ հատուկ բերված էր ոչ-թարգմանությունների թեմայում... բայց դե հա, քո գործն ա, բարձրաձայնի, քննարկի, ուղղի... ափսոսանքս վերաբերում եմ միմիայն զրույցին ԻՄ միանալուն։