User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 208 հատից

Թեմա: Թարգմանություն

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Փաստորեն, գրածդ քննարկելը, հակառակ կարծիք արտահայտելն ու այն հիմնավորելը քեզ համար պատուհաս ա, հա՞ : Չգիտեի, բայց այսուհետև հաշվի կառնեմ ու կաշխատեմ նման պատուհասներ էլ գլխիդ չբերել, թեև չեմ խոստանում: Ներողություն, որ հանդգնեցի գրածիդ մեջ սխալ տեսնել: Երևի պիտի հաշվի առնեի, թե ում գրառումն ա:
    Արի միայն ժպտամ նրա վրա, որ այստեղ բերված բազում թարգմանության տարբերակներից ոչ մեկը կարծես չփորձեցիր ճշտի բերել, բայց իմ տարբերակը, որը բերված էր հարաբերությունների, այլ ոչ թե թարգմանությունների թեմայում, ներքին մղում ունեցար այստեղ բերել ու սխալ հանել։ Գլխիս պատուհասն էլ էն էր, որ այստեղ բերել ու սխալ հանելուդ վրա հպանցիկ մեկնաբանությունս էլ դրեցիր ու վերլուծեցիր... այնինչ ես այդ տաբերակով լրիվ ուրիշ բան էի փորձում ասել, որն այս բոլոր թարգմանություն-կանոն-ճշտության մեջ լրիվ աղավաղվեց... այնպես որ միգուցե պատուհասը սխալ էր ասված, ուղղակի ափսոսանք եմ ապրում, որ այս զրույցի մեջ ընդհանրապես մտա...

    Քո ոճով պատասխանեմ. վայ, ո՞նց չէի ֆայմել, որ բութը երբեմն գործածվում ա սղված բառերի փոխարեն: Բայց բերածդ օրինակները ոչնչով չեն ապացուցում «մերթընդմերթ հարաբերություններ» բառակապակցության ճիշտ լինելը: Քեզ թվում ա`ցանկացած բառ կարող ես սղել (էս բայը երբեք ներգործականով չեմ հանդիպել, ինչ անսովոր ա) ու տակը մնացածը միշտ նորմալ, ճիշտ ու ընդունելի՞ ա լինելու: Տենց չի:
    Բութի մոմենտը զիլ էր։ Ընդունելի ո՞ւմ կողմից, քո՞։ Չէ՜, հեչ չէի կարծում որ մեկը քո կողմից ընդունելի ա լինելու, բայց կարծում եմ չես էլ զարմանա, որ ասեմ՝ դա չէր այդ բառակապակցության նպատակը։ Որոշ մարդիկ էլ կածես ընդունեցին այդ բառակապակցության գոյատևելու իրավունքը... այնպես որ միգուցե և ընդունելի է։ Իսկ բառակապակցություն հա էլ կարամ կազմեմ, ու նույնիսկ բառեր էլ կարամ կազմեմ... դու կարող ա համարես դրանք սխալ, մեկն էլ կհամարի աննորմալ, բայց երրորդն էլ միգուցե համարի ընդունելի ասենք էն ընթացքի սղման մասին որ գրեցի, մտածեցի, որ ընթացքով պայմանավորված մի բառ կարելի է հորինել, որը ցույց կտա հարաբերությունների on-off-ությունը... բայց ուղեղս «ընդհատընթաց»-ից ավելի լավ բան չհորինեց... նենց որ դրանով եմ հիմա բառակապակցություն կազմում. ընդհատընթաց հարաբերություններ, դու էլ հա ասա, որ անընդունելի ու սխալ ու աննորմալ ա։

    Էն ժամանակ, երբ դրանց ավելացել ա -ակի վերջածանցը:
    ահա. հանկարծակի, շեղակի,... փաստորեն ածականներ են. հանկարծակի հարաբերություններ (չէի ուզում, բայց երկու ոտով մեջը ընկա), շեղակի հարաբերություններ (ուզում էինք դուզ լինի, բայց եղավ ինչպես միշտ)...

    -ակի-ն ինչքան ածականակերտ վերջածանց ա, այնքան էլ մակբայակերտ վերջածանց ա, նենց որ կարծես այնքան էլ չկպավ։ Եվ հաճախակին, և երբեմնակին էլ իմ իմանալով շատ ավելի հաճախակի օգտագործվում են որպես մակբայներ, քան ածականներ։

    Ես չեմ ասում` լեզվի կանոնների պահպանումն ինքնանպատակ ա, բայց ցանկացած կանոն, եթե ստեղծվել ա, ուրեմն ակնկալվում ա, որ պիտի պահպանվի, չէ՞: Իսկ տվյալ դեպքում էդ ո՞ր կանոնն ա հնացած, կամ` ո՞ր «սխալ» ձևն ա դարձել տարածված, որ չենք ընդունել:
    Չէ՜... կանոնը չի ստեղծվել օդից ու գլխներիս դրվել, որ պահպանվի։ Կանոններով կարգավորվում է լեզուն, ոչ թե սառեցվում։ Այսինքն այդ կոնոնին հետևում ես ոչ թե որ կանոնն է այդպես ասում, այլ որ լեզվում այդպես է ընդունված, ինչն այդ կոնոնով կարգավորվել է։ Իսկ այդ կարգավորման պահից լեզուն կարող է ինքն իր հունով զարգացած-շարունկված լինել, կանոնն էլ՝ հնացած։

    Հ.Գ.
    Չես պատկերացնի, ինչքան եմ սիրում քո վստահելի լեզվական կանոնապաշտությունը. ափսոս, որ այս անգամ մի քիչ հետաքրքրությունների բախման բերեց, հարաբերական մերթընդմերթություն լինեմ։

  2. #2
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,738
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Արի միայն ժպտամ նրա վրա, որ այստեղ բերված բազում թարգմանության տարբերակներից ոչ մեկը կարծես չփորձեցիր ճշտի բերել, բայց իմ տարբերակը, որը բերված էր հարաբերությունների, այլ ոչ թե թարգմանությունների թեմայում, ներքին մղում ունեցար այստեղ բերել ու սխալ հանել։ Գլխիս պատուհասն էլ էն էր, որ այստեղ բերել ու սխալ հանելուդ վրա հպանցիկ մեկնաբանությունս էլ դրեցիր ու վերլուծեցիր... այնինչ ես այդ տաբերակով լրիվ ուրիշ բան էի փորձում ասել, որն այս բոլոր թարգմանություն-կանոն-ճշտության մեջ լրիվ աղավաղվեց... այնպես որ միգուցե պատուհասը սխալ էր ասված, ուղղակի ափսոսանք եմ ապրում, որ այս զրույցի մեջ ընդհանրապես մտա...
    Նույնիսկ ափսոսանքդ էնքան էլ հասկանալի չի, քանի որ նորմալ քննարկում էր ընթանում. ո՛չ որևէ մեկը մյուսին վիրավորում էր, ո՛չ որևէ մեկին կախաղան էին հանում իր տեսակետի համար, ո՛չ էլ նմանատիպ որևէ այլ բան:

    Իսկ էս թեմայում բերված թարգմանության տարբերակներին չեմ անդրադարձել մի պարզ պատճառով, որը քո մտածածի հետ ոչ մի կապ չունի. առաջարկված տարբերակների մի մասն անլուրջ-կատակային բնույթի էին, որոնց անդրադառնալն իմաստ չուներ, մյուսներն էլ, թեև, ըստ իս, առանձնապես հաջող տարբերակներ չէին, բայց կոնկրետ լեզվական սխալներ էլ չեմ նկատել դրանցում, հակառակ դեպքում, եթե դրանց անդրադարձող չլիներ, հաստատ ես կանդրադառնայի: Պարզապես ինքս ավելի հաջող տարբերակ չունեի առաջարկելու, դրա համար էլ չուզեցի միջամտել էդ քննարկմանը: Իսկ լեզվական սխալ կամ իմ կարծիքով, անճշտություն նկատելու դեպքում, հավատացնում եմ քեզ, նույնը կանեի ցանկացած այլ մարդու դեպքում: Կարող ես սա անիմաստ բզիկ համարել, բայց հատկապես լեզվի հարցում որևէ սխալ, անճշտություն (առնվազն իմ կարծիքով) նկատելու դեպքում միշտ էլ փորձում եմ բարձրաձայնել, ուղղել, ու դա երբեք անձերի հետ կապ չունի:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Progart (05.04.2019)

  4. #3
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Նույնիսկ ափսոսանքդ էնքան էլ հասկանալի չի, քանի որ նորմալ քննարկում էր ընթանում. ո՛չ որևէ մեկը մյուսին վիրավորում էր, ո՛չ որևէ մեկին կախաղան էին հանում իր տեսակետի համար, ո՛չ էլ նմանատիպ որևէ այլ բան:

    Իսկ էս թեմայում բերված թարգմանության տարբերակներին չեմ անդրադարձել մի պարզ պատճառով, որը քո մտածածի հետ ոչ մի կապ չունի. առաջարկված տարբերակների մի մասն անլուրջ-կատակային բնույթի էին, որոնց անդրադառնալն իմաստ չուներ, մյուսներն էլ, թեև, ըստ իս, առանձնապես հաջող տարբերակներ չէին, բայց կոնկրետ լեզվական սխալներ էլ չեմ նկատել դրանցում, հակառակ դեպքում, եթե դրանց անդրադարձող չլիներ, հաստատ ես կանդրադառնայի: Պարզապես ինքս ավելի հաջող տարբերակ չունեի առաջարկելու, դրա համար էլ չուզեցի միջամտել էդ քննարկմանը: Իսկ լեզվական սխալ կամ իմ կարծիքով, անճշտություն նկատելու դեպքում, հավատացնում եմ քեզ, նույնը կանեի ցանկացած այլ մարդու դեպքում: Կարող ես սա անիմաստ բզիկ համարել, բայց հատկապես լեզվի հարցում որևէ սխալ, անճշտություն (առնվազն իմ կարծիքով) նկատելու դեպքում միշտ էլ փորձում եմ բարձրաձայնել, ուղղել, ու դա երբեք անձերի հետ կապ չունի:
    Ափսոսանքիս մասին ասել եմ արդեն, որ իմ դրածի իմաստը ճշգրիտ թարգմանություն առաջարկելը չէր, այլ իմ մոտեցումը գաղափարին փոխանցելը (մերթ կան հարաբերություններ, մերթ չկան հարաբերություններ, ի տարբերություն մի բանի, որ հա էլ կա, ուղղակի մի on վիճակում է, մի՝ off, ու ինչպես և մնացած բոլոր հարաբերությունները, կարող են և լավը լինել, և վատը, ոչ թե անպայմանորեն լինել ուժըս, ինչպես այդ թեմայում բերված կարծիքներն էին ասում): Ու ինչպես ոչ լուրջերին չես անդրադարձել այս թեմայի (չնայած այս թեմայում մի տարբերակ կա, որը շատ մոտ է իմին՝ թե իմաստային, թե շնչով, թե խոսքի մասերով, ու կարծես լուրջ էլ բերված տարբերակ էր), այնպես էլ կարայիր այդ մեկին էլ չանդրադառնայիր, քանի որ հատուկ բերված էր ոչ-թարգմանությունների թեմայում... բայց դե հա, քո գործն ա, բարձրաձայնի, քննարկի, ուղղի... ափսոսանքս վերաբերում եմ միմիայն զրույցին ԻՄ միանալուն։

  5. #4
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,738
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ափսոսանքիս մասին ասել եմ արդեն, որ իմ դրածի իմաստը ճշգրիտ թարգմանություն առաջարկելը չէր, այլ իմ մոտեցումը գաղափարին փոխանցելը (մերթ կան հարաբերություններ, մերթ չկան հարաբերություններ, ի տարբերություն մի բանի, որ հա էլ կա, ուղղակի մի on վիճակում է, մի՝ off, ու ինչպես և մնացած բոլոր հարաբերությունները, կարող են և լավը լինել, և վատը, ոչ թե անպայմանորեն լինել ուժըս, ինչպես այդ թեմայում բերված կարծիքներն էին ասում): Ու ինչպես ոչ լուրջերին չես անդրադարձել այս թեմայի (չնայած այս թեմայում մի տարբերակ կա, որը շատ մոտ է իմին՝ թե իմաստային, թե շնչով, թե խոսքի մասերով, ու կարծես լուրջ էլ բերված տարբերակ էր), այնպես էլ կարայիր այդ մեկին էլ չանդրադառնայիր, քանի որ հատուկ բերված էր ոչ-թարգմանությունների թեմայում... բայց դե հա, քո գործն ա, բարձրաձայնի, քննարկի, ուղղի... ափսոսանքս վերաբերում եմ միմիայն զրույցին ԻՄ միանալուն։
    Եթե «մեկումեջ» տարբերակը նկատի ունես, ապա դա ես դասել եմ անլուրջների շարքին, հետևաբար համարել եմ քննարկման ոչ ենթակա, ու դատելով էդ բառից հետո հեղինակի դրած ծիծաղի սմայլիկից` կարելի ա եզրակացնել, որ որպես անլուրջ էլ գրվել ա:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  6. #5
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    "quirky" ո՞նց կթարգմանեք հայերեն։

  7. #6
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    "quirky" ո՞նց կթարգմանեք հայերեն։
    Յուրահատու՞կ

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (28.12.2019)

  9. #7
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Յուրահատու՞կ
    Յուրահատուկը բավականաչափ quirky չի

  10. #8
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    "quirky" ո՞նց կթարգմանեք հայերեն։
    Կամահաճ, քմահաճո։ Ժարգոնով՝ բզիկոտ։
    Si vis pacem, para bellum

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (28.12.2019)

  12. #9
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ համար quirky-ն «փախած»-ն ա, որ ոչ հստակ դրական ա, ոչ՝ բացասական, հետն էլ երևում ա տարբերվող, Մեֆի ասած յուրահատուկ լինելը, մի քիչ էլ Վիշապի ասած բզիկոտը:
    Բայց կարող ա ավելի հարմար բառ էլ կա:

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հայկօ (03.01.2020)

  14. #10
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    "quirky" ո՞նց կթարգմանեք հայերեն։
    Դե, եթե ժարգոնային է, ուրեմն` կլինի "փախած"
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայերեն թարգմանություն
    Հեղինակ՝ Gosh, բաժին` Հայերեն տերմինաբանություն
    Գրառումներ: 42
    Վերջինը: 05.10.2018, 15:13
  2. Թարգմանություն
    Հեղինակ՝ Սերխիո, բաժին` Լեզուներ
    Գրառումներ: 216
    Վերջինը: 22.08.2012, 13:02
  3. CMS Թարգմանություն հայերեն
    Հեղինակ՝ movsal08, բաժին` Վեբ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 09.08.2012, 16:17
  4. Բազմակողմանի թարգմանություն
    Հեղինակ՝ mnowak, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 04.10.2011, 11:31
  5. Վեբ Թարգմանություն
    Հեղինակ՝ AG16, բաժին` Վեբ
    Գրառումներ: 5
    Վերջինը: 21.07.2008, 00:05

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •