Արի միայն ժպտամ նրա վրա, որ այստեղ բերված բազում թարգմանության տարբերակներից ոչ մեկը կարծես չփորձեցիր ճշտի բերել, բայց իմ տարբերակը, որը բերված էր հարաբերությունների, այլ ոչ թե թարգմանությունների թեմայում, ներքին մղում ունեցար այստեղ բերել ու սխալ հանել։ Գլխիս պատուհասն էլ էն էր, որ այստեղ բերել ու սխալ հանելուդ վրա հպանցիկ մեկնաբանությունս էլ դրեցիր ու վերլուծեցիր... այնինչ ես այդ տաբերակով լրիվ ուրիշ բան էի փորձում ասել, որն այս բոլոր թարգմանություն-կանոն-ճշտության մեջ լրիվ աղավաղվեց... այնպես որ միգուցե պատուհասը սխալ էր ասված, ուղղակի ափսոսանք եմ ապրում, որ այս զրույցի մեջ ընդհանրապես մտա...
Բութի մոմենտը զիլ էր։Քո ոճով պատասխանեմ. վայ, ո՞նց չէի ֆայմել, որ բութը երբեմն գործածվում ա սղված բառերի փոխարեն: Բայց բերածդ օրինակները ոչնչով չեն ապացուցում «մերթընդմերթ հարաբերություններ» բառակապակցության ճիշտ լինելը: Քեզ թվում ա`ցանկացած բառ կարող ես սղել (էս բայը երբեք ներգործականով չեմ հանդիպել, ինչ անսովոր ա) ու տակը մնացածը միշտ նորմալ, ճիշտ ու ընդունելի՞ ա լինելու: Տենց չի:Ընդունելի ո՞ւմ կողմից, քո՞։ Չէ՜, հեչ չէի կարծում որ մեկը քո կողմից ընդունելի ա լինելու, բայց կարծում եմ չես էլ զարմանա, որ ասեմ՝ դա չէր այդ բառակապակցության նպատակը։ Որոշ մարդիկ էլ կածես ընդունեցին այդ բառակապակցության գոյատևելու իրավունքը... այնպես որ միգուցե և ընդունելի է։
Իսկ բառակապակցություն հա էլ կարամ կազմեմ, ու նույնիսկ բառեր էլ կարամ կազմեմ... դու կարող ա համարես դրանք սխալ, մեկն էլ կհամարի աննորմալ, բայց երրորդն էլ միգուցե համարի ընդունելի
ասենք էն ընթացքի սղման մասին որ գրեցի, մտածեցի, որ ընթացքով պայմանավորված մի բառ կարելի է հորինել, որը ցույց կտա հարաբերությունների on-off-ությունը... բայց ուղեղս «ընդհատընթաց»-ից ավելի լավ բան չհորինեց... նենց որ դրանով եմ հիմա բառակապակցություն կազմում. ընդհատընթաց հարաբերություններ, դու էլ հա ասա, որ անընդունելի ու սխալ ու աննորմալ ա։
ահա. հանկարծակի, շեղակի,... փաստորեն ածականներ են. հանկարծակի հարաբերություններ (չէի ուզում, բայց երկու ոտով մեջը ընկա), շեղակի հարաբերություններ (ուզում էինք դուզ լինի, բայց եղավ ինչպես միշտ)...Էն ժամանակ, երբ դրանց ավելացել ա -ակի վերջածանցը:
-ակի-ն ինչքան ածականակերտ վերջածանց ա, այնքան էլ մակբայակերտ վերջածանց ա, նենց որ կարծես այնքան էլ չկպավ։ Եվ հաճախակին, և երբեմնակին էլ իմ իմանալով շատ ավելի հաճախակի օգտագործվում են որպես մակբայներ, քան ածականներ։
Չէ՜... կանոնը չի ստեղծվել օդից ու գլխներիս դրվել, որ պահպանվի։ Կանոններով կարգավորվում է լեզուն, ոչ թե սառեցվում։ Այսինքն այդ կոնոնին հետևում ես ոչ թե որ կանոնն է այդպես ասում, այլ որ լեզվում այդպես է ընդունված, ինչն այդ կոնոնով կարգավորվել է։ Իսկ այդ կարգավորման պահից լեզուն կարող է ինքն իր հունով զարգացած-շարունկված լինել, կանոնն էլ՝ հնացած։Ես չեմ ասում` լեզվի կանոնների պահպանումն ինքնանպատակ ա, բայց ցանկացած կանոն, եթե ստեղծվել ա, ուրեմն ակնկալվում ա, որ պիտի պահպանվի, չէ՞: Իսկ տվյալ դեպքում էդ ո՞ր կանոնն ա հնացած, կամ` ո՞ր «սխալ» ձևն ա դարձել տարածված, որ չենք ընդունել:
Հ.Գ.
Չես պատկերացնի, ինչքան եմ սիրում քո վստահելի լեզվական կանոնապաշտությունը. ափսոս, որ այս անգամ մի քիչ հետաքրքրությունների բախման բերեց, հարաբերական մերթընդմերթություն լինեմ։![]()
Էջանիշներ