User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 19 հատից

Թեմա: Օտար լեզվի արտասանության խնդիրներ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #15
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքիր է հայերենից բացի առօրյայում այլ լեզու օգտագործողների կարծիքները կարդալը։

    Գուցե էնքան էլ լավ չեմ ձևակերպել, բայց ինձ հուզող երևույթը ես ակցենտ դժվարանում եմ կոչել։ Դե հա, խոշոր հաշվով ակցենտ ա, բայց ինձ, օրինակ, ավելի շատ հուզում ա ուղեղում մի արտասանությամբ նստած բառի՝ ուրիշ լեզուներում այլ կերպ արտասանվելն ընկալելը։ Ասենք՝ օպերացիա բառը, որը նույն արմատով ու նման կազմությամբ կա բոլոր չորս լեզուներում, որոնց հետ առնչվում եմ. operation, операция, operatie.

    Ես գիտեմ էդ բառի ընթերցման կանոնները էդ չորս լեզուներում, բայց հենց արտասանելու պահը գալիս է, խառնում եմ սաղ ։Ճ կարող ա ռուսերենի՝ շեշտից առաջ ընկած օ֊ն ա կարդալու կանոնը, հոլանդերենում tie-ն ցի կարդալու կանոնն ու անգլերենի ation-ը էյշն կարդալու կանոնը միքսեմ մի արտասանության մեջ ։Ճ էս մի քիչ կատաստրոֆիկ օրինակ էր իհարկե, բայց երկու լեզվի կանոն միքսելը ստացվում է բավական հաճախ։

    Նույն կերպ բառի շեշտը։ Հայերենում հիմնականում (իմ օգտագործած բարբառներում, գրական արևելահայերենում, Երևանի խոսվածքում) շեշտը կայուն շարժական է, ու ինչքան էլ փորձում եմ մյուս լեզուներում հնարավորինս ամեն բառի շեշտի տեղը հիշել, մեկ֊մեկ ինձ բռնացնում եմ էն մտքի վրա, որ ուղեղումս դրանք սաղ խառնվել են իրար։ Արդյունքում ստացվում է, որ գրելը, կարդալը, լսելը շատ ավելի բարձր մակարդակի վրա են լինում, քան խոսելը, որովհետև ահավոր կոմպլեքսավորվում եմ խուսափում։ Լինում է նաև, որ հստակ հիշում եմ շեշտի տեղը, բայց մեկ ա՝ սխալ եմ արտասանում, հետո միանգամից նկատում եմ սխալվելս ու ընկնում պանիկայի մեջ։
    Ինձ թվում ա թավացրածս մասն ա ավելի շատ խնդիր քան ուրիշ որևէ բան։ Ես տեղի լեզուն խոսում եմ տեղականին շատ մոտիկ ակցենտով, էն աստիճան, որ շատ տեղացի կոլեգաներս չգիտեն, որ այստեղ չեմ ծնվել-մեծացել։ Բայց կարող ա շաբաթ-կիրակի անցկացնեմ լրիվ հայերենի մեջ ու երկուշաբթի օրը գամ գործի ու օրվա առաջին կեսը չկարողանամ ոչ մի բառ տեղական լեզվի ակցենտով արտաբերել։

    Իսկ քո ասած տարբեր լեզուներում նույն բառը մի քիչ տարբեր արտասանությունները իրար հետ խառնելը՝ մի տրյուկով կիսվեմ. բառը արտասանելուց առաջ ասա. «էն ո՞նց էին ասում, օպերԱյշը՞ն»։ Լեզվակիրն էլ քեզ կուղղի, ու հետզետե մոտդ լրիվ բնական կստացվի, կարծում եմ։ Ամեն դեպքում արժի փորձել չքաշվել... էն որ ասում ա է. —գերմաներեն մենակ երկու բառ գիտեր՝ ախթունգ ու հենդեխոխ, բայց նենց էր նախադասությունները կազմում, որ բոլոր գերմանացիք իրեն հասկանում էին, — այ տենց պիտի վերաբերվես՝ թող իրենք քեզ հասկանան, ու որ չքաշվես, ու փորձես մինիմիզացնել ուղեղի կոմլեքսավորման ֆունկցիան, սովորելն էլ ավելի նպաստավոր կլինի։ Դե ու Շինի ասածը, որ անակցենտ մարդ չկա, սխալներն էլ մենք մեր ծնված օրվանից ընտելացած լեզվում էլ ենք անում։

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (25.03.2019), Նաիրուհի (24.03.2019), Շինարար (25.03.2019)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •