Հետաքրքիր է հայերենից բացի առօրյայում այլ լեզու օգտագործողների կարծիքները կարդալը։
Գուցե էնքան էլ լավ չեմ ձևակերպել, բայց ինձ հուզող երևույթը ես ակցենտ դժվարանում եմ կոչել։ Դե հա, խոշոր հաշվով ակցենտ ա, բայց ինձ, օրինակ, ավելի շատ հուզում ա ուղեղում մի արտասանությամբ նստած բառի՝ ուրիշ լեզուներում այլ կերպ արտասանվելն ընկալելը։ Ասենք՝ օպերացիա բառը, որը նույն արմատով ու նման կազմությամբ կա բոլոր չորս լեզուներում, որոնց հետ առնչվում եմ. operation, операция, operatie.
Ես գիտեմ էդ բառի ընթերցման կանոնները էդ չորս լեզուներում, բայց հենց արտասանելու պահը գալիս է, խառնում եմ սաղ ։Ճ կարող ա ռուսերենի՝ շեշտից առաջ ընկած օ֊ն ա կարդալու կանոնը, հոլանդերենում tie-ն ցի կարդալու կանոնն ու անգլերենի ation-ը էյշն կարդալու կանոնը միքսեմ մի արտասանության մեջ ։Ճ էս մի քիչ կատաստրոֆիկ օրինակ էր իհարկե, բայց երկու լեզվի կանոն միքսելը ստացվում է բավական հաճախ։
Նույն կերպ բառի շեշտը։ Հայերենում հիմնականում (իմ օգտագործած բարբառներում, գրական արևելահայերենում, Երևանի խոսվածքում) շեշտը կայուն շարժական է, ու ինչքան էլ փորձում եմ մյուս լեզուներում հնարավորինս ամեն բառի շեշտի տեղը հիշել, մեկ֊մեկ ինձ բռնացնում եմ էն մտքի վրա, որ ուղեղումս դրանք սաղ խառնվել են իրար։ Արդյունքում ստացվում է, որ գրելը, կարդալը, լսելը շատ ավելի բարձր մակարդակի վրա են լինում, քան խոսելը, որովհետև ահավոր կոմպլեքսավորվում եմ, խուսափում։ Լինում է նաև, որ հստակ հիշում եմ շեշտի տեղը, բայց մեկ ա՝ սխալ եմ արտասանում, հետո միանգամից նկատում եմ սխալվելս ու ընկնում պանիկայի մեջ։
Էջանիշներ