StrangeLittleGirl-ի խոսքերից
Դե ակցենտը կարա լինի նուրբ ու կարա լինի ուժեղ։ Ինչքան շատ ես խոսում, էնքան նրբանում ա։
Ակցենտի պատճառը մինչև հիմա նորմալ պարզաբանված չի։ Երկու հիմնական տեսություն կա.
1. Կրիտիկական շրջանի տեսություն. ենթադրում ա, որ լեզվի հնչյունաբանական առանձնահատկությունները յուրացնելու համար կրիտիկական շրջան կա, որը ըստ տարբեր հեղինակների տարբեր ա (մինչև երեք կամ մինչև հինգ կամ անգամ մինչև տասը տարեկան)։ Էս շրջանում սովորածդ ցանկացած լեզու մայրենի լեզու ա, ու առանց ակցենտի։ Դրանից հետո սովորածդ լեզուների հնչյունաբանությունը տեղում չի լինում, չես կարողանում օտար ակցենտից ազատվել։ Ըստ էս տեսության, ակցենտը ուղեղում հնչույթների ոչ լիարժեք ներկայացուցչությունների ձևավորման արդյունք ա, որովհետև կիրառում ես մայրենի լեզվիդ հնչույթների լիարժեք ներկայացուցչությունները։
2. Երկրորդ տեսությունը ենթադրում ա, որ ոչ մի կրիտիկական շրջան էլ չկա, ու կարելի ա առանց ակցենտի սովորել լեզուն, եթե բավարար չափով ժամանակ տրամադրես։ Ուղղակի որպես մեծահասակ չունես էդքան ժամանակ ու համարձակություն օտար լեզուն էդքան շատ կիրառելու, իսկ էրեխեքը լիքը ժամանակ ունեն, ու իրանց հեչ պետքը չի։ Ըստ էս տեսության, ակցենտը խոսքի ապրաքսիա ա, այսինքն՝ օտար լեզվի հնչույթների ներկայացուցչությունները ուղեղումդ տեղում են, բայց խնդիր ա առաջանում դրանք «ծրագրելու» ու արտիկուլյատոր համակարգին փոխանցելու, դրա համար արտասանությունը ոչ լիարժեք ա ստացվում։ Բավարար պրակտիկայի դեպքում գնալով պիտի պակասի։
Էջանիշներ