StrangeLittleGirl-ի խոսքերից
Քո բերած օրինակները փաստում են ընդամենը էն, ինչ ասւոմ էի։ Ես էլ ինձ ամենամոտ զույգերից ասե՞մ։ Կին֊տղամարդ.
- հայ ֊ դանիացի 1
- հայ ֊ դանիացի 2
- հայ ֊ դանիացի 3
- հայ - դանիացի 4
- հայ - դանիացի 5
- հայ - ռուս
- ռուս - հայ
- հայ - ֆրանսիացի
- պարսիկ - դանիացի
Էս բոլորը պրոգրեսիվ կանայք են, ոչ թե Հայաստանից ներմուծված հարսներ, ու Հայաստանի պատրիարխիայից փախել են։ Տո ես ինքս էլ իմ մոտիվացիայի մասին կարամ ասեմ։ Հենց ինքս էլ դանիացի տղամարդու հետ եմ հարաբերության մեջ, որտև Հայաստանի պատրիարխիան ինձ մի այլ կարգի չի դզում, ու ես հայ տղամարդու հետ հինգ րոպե էլ չեմ կարա ձգեմ առանց գենդերային դերերի մասին տուրուդմփոցի։
Ու էդպես մի տասը֊քսան զույգ, որտեղ երկուսն էլ հայ են։ Բայց էստեղ հարցն էս չի, հարցն էն ա, որ Դանիայում խոսում են էսպես կոչված «երրորդ սերնդի իմիգրանտների ինտեգրման» խնդրից։ Չնայած որ տերմինը բավական հակասական ա ու ահագին քննադատության ա արժանանում, որովհետև ըստ էության «երրորդ սերնդի իմիգրանտ» դասակարգվում են հենց չինտեգրված խմբերը, բայց ասեցի՝ բացատրեմ, թե ովքեր են էս խմբում։ Էս խմբում Մերձավոր արևելքից եկած ծնողների թոռներն են, որոնց որդիները իրենց երկրներից են հարս բերել ու ունեցել չինտեգրվող երեխա։ Ծանո՞թ երևույթ ա։ Իհարկե հայերը տոկոսային առումով շատ փոքր են, որ իրանց անունը դուրս գա, բայց կարծում եմ դու էլ գիտես լիքը հայ տղամարդկանց, որոնք Հայաստանից են հարս տանում։ Իսկ գիտե՞ս ինչու։ Ամեն դեպքում, էստեղի սոցիալ հոգեբանները ասում են, որ երկրորդ սերնդի իմիգրանտ աղջիկներն ավելի առաջադեմ են ու հեշտ ինտեգրվում են՝ ամուսնանալով դանիացի տղամարդկանց հետ ու չուզենալով իրանց տղամարդկանց, իսկ տղամարդիկ ավանդապաշտ կին են ուզում, դրա համար դրսից են ներմուծում։ Ծանո՞թ ա։
Իհարկե նույն կերպ դանիացի տղամարդկանց մի խումբ Ֆիլիպիններից ու այլ երկրներից են կանայք ներմուծում, որովհետև իրենց երկրի կանայք իրենց չեն ուզում, որովհետև չեն ուզում տղամարդու գերին լինել (քո ասած՝ in-your-face ֆեմինիզմ)։ Բայց ուղղակի անպատկերացնելի ա, թե ոնց կարող ա սկանդինավ կինը հայ կամ այլ կովկասցի տղամարդու հետ կյանքը կապել, երբ վերջինս ինքն իր համար ճաշ էփել ու հետևից հավաքել չգիտի։ Իհարկե բացառություններ լինում են։ Կան հայ տղաներ, որ իրենց հետևից հավաքել ու ճաշ էփել գիտեն, կնոջն էլ որպես հավաքարարի ու սեռական պահանջները բավարարողի չեն նայում։ Բայց իրանք շատ քիչ են։ Ու իմ ականջին լոլոներ չկարդաք, թե հայ տղամարդիկ խոհանոց մտնել կամ լվացք անել գիտեն։
Էջանիշներ