User Tag List

Էջ 14 29-ից ԱռաջինԱռաջին ... 410111213141516171824 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 196 համարից մինչև 210 համարի արդյունքները՝ ընդհանուր 424 հատից

Թեմա: Քննարկումներ ինտիմ թեմաներով

  1. #196
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,197
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Սարյանի վրա մի հատ սթեյք հաուս կա, Հանց-Ֆրանց, շատ համով տեղ ա, համ էլ հարմար գներով։ Բայց որ ավելի կարևոր ա, հավեսով մատուցողուհիներ են աշխատում, համ սիրուն են, համ ասող-խոսող, ոչ մի նամռոտած դեմք, ընկերական, տնավարի։ Մենակ դրա խաթեր շուտ-շուտ գնում ենք ընդեղ։ Ու որ սեքսիզմ, ռասիզմ, ռանկիզմ, ֆաշիզմ չհնչի, համ էլ մատուցողներն են ցենտր տղեք։ Նենց որ կարաք աղջիկներով գնաք, ու կայֆ բռնեք, համ էլ համով կուտեք-կխմեք։
    Մատուցողուհիներին կփոխանցեմ
    The cake is a lie.

  2. #197
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    նախ ասեմ, որ հայհոյանքներ պաշտպանող չեմ, ու ինչքան կարողանանք քիչ օգտագործել, էնքան լավ՝ մեջի սեքսիզմն ու ռասիզմը ու նման այլ երևույթներն էլ որ քչանան շատ լավ կլինի․․․․ բայց էս ասածներիդ մեջ լիքը անհիմն ենթադրություններ կա, ու քո ուզած հետևություններին հասնելու համար լիքը ականջից քաշած հարմարեցրած չբացատրված հետևանքային կապեր։ Ամեն դեպքում կարծես մեր կարծիքների տարբերությունը հանգում ա նրան, որ դու կարծում ես, թե հայհոյանքներն են ձևավորում սեռական գործողությունների նկատմամբ վերաբերմունքն ու հանգեցնում սահմանափակումների (կամ գոնե մեծ ազդեցություն ունեն այս գործում), իսկ ես ասում եմ, որ այդ սահմանափակումները ի սկզբանե կան, ու դրանց հետևանքով էլ քխությունը իր երեսն է ցույց տալիս հայհոյանքների մեջ, ու նենց չի, որ եթե սեռական հայհոյանքները արգելենք, բոլոր հայերը դառնալու են սեռական ազատությունների ջատագովներ։ Ու ի դեպ ռուսերենում սեռական քֆուրները հայերենից շատ պակաս չեն, բայց կարծես ռուսները սեռական սահմանափակումները չունեն ինչ հայերը․․․
    Իսկ ի՞նչ գիտես որ չունեն։
    Ամեն դեպքում, չնայած այն հանգամանքին, որ արգյումենտներս աչքիդ ականջից քաշած բերած են համարվում, ևս մի բան ավելացնեմ։ Ռուսների մոտ այդ սահամանափակումները էդքան վառ արտահայտված չեն, քանզի չկա սեռական տարբերություն հայհոյանքներ կիրառելու հարցում։ Այսինքն նույն հավասարությամբ և կինը, և տղամարդը շատհանգիստ կարող են ասել յ***նիյ վ ռոտ։ Էստեղ քո ասած լեղվասոցիալական ընկալումը լիքը ճամփաներ կունենա, ներգործելու։ Իսկ հայկական մշակույթում դա տղամարդկանց արարողությունն ա կարծես, մենաշնորհը։ Կինը մաքսիմում էդ հայհոյանքների օբյեկտ կարա հանդիսանա։
    SWTS

  3. #198
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    այ հենց ըստեղ էլ պահպանողականությունը կա, որ հայ տղամարդը գիտի, որ ինքը չի փոխանցելու, իսկ երեխաներին հիմնականում մեծացնող կինը որ հայ չեղավ, երեխեքդ էլ չեն լինի, դրա համար էլ են հայ տղամարդիկ ավելի հայ կանանց նախընտրում․․․ նենց որ եթե հայ տղամարդ-այլազգի կին զույգեր շատ չկան, դեռ չգիտես թե որ մեկը մյուսին չի ուզում․․․
    Գիտես, որովհետև ամեն դեպքում հայ տղամարդը այլազգի կանանց ուզում ա, հայ կնոջ հետ ամուսնացած լինելով հանդերձ։
    SWTS

  4. #199
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Մենք մեղավոր չենք, որ միջին արևելքում ենք ծնվել։ Հայ տղամարդուն հետադիմական հայացքներ ունենալու մեջ մեղադրելը ու էտ պատճառով իրա հետ ընկերություն չանելը ռասիզմ ա։ Դու ռասիստ ես, Բյուր
    Հենց էսօր էի մի հատ հոդված կարդում, որտեղ ասվում էր մտածողության գենետիկական պայմանավորվածության չհաստատված լինելու մասին։ Դեռևս ապացուցված ա, որ առավել մեծ նշանակություն ունի միջավայրը որում մեծանում են։ Նենց որ դեռ ուշ չի փոխվել Որ թռնես ստոկհոլմ, կարող ա մի քանի տարուց հայացքներդ փոխվեն, մնում ա մի շատ կարևոր հարց․․․ արտաքինը։ Իրա հանդեպ հիմնականում ստերիոտիպային մոտեցում ա ցուցաբերվում։

    Ստեղ էլ միանգամից ասեմ, որ թքարտադրության ուղղությունից ա կախված մարսողության վրա իրա դրական ազդեցությունը։ Եթե այն հիմնականում դուրս ա թափվում, ինչը ավելի բնութագրական ա տվյալ կոնտեքստում, ապա զուր վատնվում ա։

    Ու ինչ վերաբերվում ա ուտելու պրոցեսի միակողմանի և ձանձրալի դիտարկամանը։ էդ պրոցեսը ինքնին մի հատ մեծ մշակույթ ա, անկախ նրանից թե ով ա բերում քեզ ուտեստներ, ու ինչպիսին ա իրա մաշկի գույնը, եթե մարդը իրա գործը լավ գիտի։ Ամեն դեպքում եթե ցանկություն կա խաչասերել սեքսուալ և գաստրոնոմիկ հաճությքները, ավելի նպատակահարմար կլինի սեքսուալ փարթնըրների հետ պայմանավորվել, որոնց մեջ չեմ էլ կասկածում որ կգտնվեն վերոնշյալ պարամետրերին համապատասխանող անձիք։

    Բայց չեմ ջոկում, մոտս նենց տպավորություն ա, որ էս թեմայում արված գրառումներդ կայֆավատ են կամ էլ հույս ունեմ որ տենց ա։
    SWTS

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (07.03.2019)

  6. #200
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Տրիբուն ջան, Սկանդինավ կանանց հետ շփվում եմ, իրանց մեծ մասն ամուսնացած են հալալ կաթնակեր սկանդինավ տղամարդկանց հետ, փոքր մասը՝ ֆրանսիացի, բրիտանացի, ավստրալացի, նույնիսկ իտալացի, բայց ոչ երբեք կովկասցիների կամ անգամ մերձավոր արևելքցիների հետ։ Ավելին ասեմ. լիքը հայ֊դանիացի զույգեր կտեսնես, որտեղ կինն ա հայ, տղամարդը դանիացի, բայց հակառակին երբևէ չեմ հանդիպել։ Ու պատճառը շատ պարզ ա. հայ կանայք ավելի պրոգրեսիվ են, ու Դանիայում պրոգրեսիվ տղամարդ ճարելը պատրիարխիայից պոկվելու ձև ա, իսկ հայ տղամարդիկ ավելի հետադիմական են, ու պրոգրեսիվ կանայք իրանց չեն ուզում (ներող հայ տղամարդիկ, բայց դե էդ տենց ա հատուկենտ բացառությունները չհաշված)։
    մենակ իմ մոտիկ նեղ շրջապատի զույգերը (ուղղակի ծանոթներին դեռ չեմ անդրադառնում), տղամարդ-կին.
    - պորտուգալացի - չինացի
    - գերմանացի - ռուս
    - ավստրիացի - չինացի
    - ավստրիացի - ռուս
    - ավստրիացի - ինդոնեզիացի
    - գերմանացի - հույն
    - գերմանացի - լատվիացի
    - գերմանացի - ալբանացի
    - գերմանացի - պարսիկ

    Բոլորի անձնական մոտիվացիան գիտեմ, ու դա զույգի առավել պրոգրեսիվությունը չէ համեմատած արևմտ.եվրոպացի կանանց, այլ առավել պակալ «in-your-face» ֆեմինիզմը: Նման կանայք-տղամարդ զույգները, հենց նույն պատճառով վիճակագրորեն ավելի քիչ ա:
    Չեմ ասում, որ սա բոլոր չույգերի բնորոշումն ա, բայց քո վերլուծությունը մեղմ ասած թերի ա:

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (07.03.2019)

  8. #201
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի առիթով ֆլամանացի ընկերներիցս մեկը սիրտը բացեց ու ահագին բողոքեց իրենց կանանցից..

    Պատմում էր, որ իրենց ջահել վախտերով, երբ նոր էր երկրում մեծանում հատկապես հյուսիս-աֆրիկյան կոնտինգենտը, եկվորների ջահելները` իրենց տաքարյունությամբ, ընդհանուրից տարբերվող թխամաշկությամբ, ոսկեղենով և այլ պճնությամբ, միանգամից գրավեց ֆլամանուհիների սրտերը..

    Ցիտում եմ բառացի.
    «Իրենք իրենցով արեցին մեր աղջիկների մի զգալի մասին, ինչը մեր համար պռինցիպի օքեյ էր, բայց մենք էլ փոխարենը նրանց աղջիկներին էինք ուզում, հատկապես, որ մեր համար նրանք շատ գրավիչ ու յուրահատուկ էին, ճիշտ այնպես` ինչպես նրանց տղաները մեր աղջիկների համար:
    Բայց պարզվեց, որ նրանք պատրաստ չէին կիսվել մեզ հետ իրենց աղջիկներով: Մեր աղջիկների հետ նրանք ուզածիդ չափ ման էին գալիս, իսկ վերջում ամուսնանում յուրայինների հետ: Իսկ երբ մենք էինք փորձում իրենց աղջիկներին սիրահետել` քիթներս ջարդում էին..
    Հենց այդ ժամանակ էլ մենք սկսեցինք ատել նրանց...»

    Նենց հետաքրքիր էր էս սաղ իրենից լսելն ու պրոյեկտելը երբեմնի ռուս-կովկասցի հարաբերությունների վրա..

    Ամեն դեպքում` հիմա նենցա, որ այլազգի զուգընկեր/ամուսին ունեցող ֆլամանացի ծանոթներիս վիճակագրությունը նենցա, որ կանայք մեծ մասամբ նախընտրում են արաբներին ու աֆրիկացիներին, իսկ տղամարդիկ` հիմնականում ասիացիներին:

    Էս երևույթների հոգեբանական ասպեկտն ինձ համար չափազանց հետաքրքիրա, բայց առայժմ չեմ կարող վերջնական կարծիքովս կիսվել, քանի որ դեռևս ուսումնասիրում եմ ու հետազոտում ))
    ՈՒղղակի ասի փաստերով կիսվեմ..
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  9. #202
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Մենք մեղավոր չենք, որ միջին արևելքում ենք ծնվել։ Հայ տղամարդուն հետադիմական հայացքներ ունենալու մեջ մեղադրելը ու էտ պատճառով իրա հետ ընկերություն չանելը ռասիզմ ա։ Դու ռասիստ ես, Բյուր
    Մեջբերում Sagittarius-ի խոսքերից Նայել գրառումը
    մենակ իմ մոտիկ նեղ շրջապատի զույգերը (ուղղակի ծանոթներին դեռ չեմ անդրադառնում), տղամարդ-կին.
    - պորտուգալացի - չինացի
    - գերմանացի - ռուս
    - ավստրիացի - չինացի
    - ավստրիացի - ռուս
    - ավստրիացի - ինդոնեզիացի
    - գերմանացի - հույն
    - գերմանացի - լատվիացի
    - գերմանացի - ալբանացի
    - գերմանացի - պարսիկ

    Բոլորի անձնական մոտիվացիան գիտեմ, ու դա զույգի առավել պրոգրեսիվությունը չէ համեմատած արևմտ.եվրոպացի կանանց, այլ առավել պակալ «in-your-face» ֆեմինիզմը: Նման կանայք-տղամարդ զույգները, հենց նույն պատճառով վիճակագրորեն ավելի քիչ ա:
    Չեմ ասում, որ սա բոլոր չույգերի բնորոշումն ա, բայց քո վերլուծությունը մեղմ ասած թերի ա:
    Քո բերած օրինակները փաստում են ընդամենը էն, ինչ ասւոմ էի։ Ես էլ ինձ ամենամոտ զույգերից ասե՞մ։ Կին֊տղամարդ.
    - հայ ֊ դանիացի 1
    - հայ ֊ դանիացի 2
    - հայ ֊ դանիացի 3
    - հայ - դանիացի 4
    - հայ - դանիացի 5
    - հայ - ռուս
    - ռուս - հայ
    - հայ - ֆրանսիացի
    - պարսիկ - դանիացի

    Էս բոլորը պրոգրեսիվ կանայք են, ոչ թե Հայաստանից ներմուծված հարսներ, ու Հայաստանի պատրիարխիայից փախել են։ Տո ես ինքս էլ իմ մոտիվացիայի մասին կարամ ասեմ։ Հենց ինքս էլ դանիացի տղամարդու հետ եմ հարաբերության մեջ, որտև Հայաստանի պատրիարխիան ինձ մի այլ կարգի չի դզում, ու ես հայ տղամարդու հետ հինգ րոպե էլ չեմ կարա ձգեմ առանց գենդերային դերերի մասին տուրուդմփոցի։

    Ու էդպես մի տասը֊քսան զույգ, որտեղ երկուսն էլ հայ են։ Բայց էստեղ հարցն էս չի, հարցն էն ա, որ Դանիայում խոսում են էսպես կոչված «երրորդ սերնդի իմիգրանտների ինտեգրման» խնդրից։ Չնայած որ տերմինը բավական հակասական ա ու ահագին քննադատության ա արժանանում, որովհետև ըստ էության «երրորդ սերնդի իմիգրանտ» դասակարգվում են հենց չինտեգրված խմբերը, բայց ասեցի՝ բացատրեմ, թե ովքեր են էս խմբում։ Էս խմբում Մերձավոր արևելքից եկած ծնողների թոռներն են, որոնց որդիները իրենց երկրներից են հարս բերել ու ունեցել չինտեգրվող երեխա։ Ծանո՞թ երևույթ ա։ Իհարկե հայերը տոկոսային առումով շատ փոքր են, որ իրանց անունը դուրս գա, բայց կարծում եմ դու էլ գիտես լիքը հայ տղամարդկանց, որոնք Հայաստանից են հարս տանում։ Իսկ գիտե՞ս ինչու։ Ամեն դեպքում, էստեղի սոցիալ հոգեբանները ասում են, որ երկրորդ սերնդի իմիգրանտ աղջիկներն ավելի առաջադեմ են ու հեշտ ինտեգրվում են՝ ամուսնանալով դանիացի տղամարդկանց հետ ու չուզենալով իրանց տղամարդկանց, իսկ տղամարդիկ ավանդապաշտ կին են ուզում, դրա համար դրսից են ներմուծում։ Ծանո՞թ ա։

    Իհարկե նույն կերպ դանիացի տղամարդկանց մի խումբ Ֆիլիպիններից ու այլ երկրներից են կանայք ներմուծում, որովհետև իրենց երկրի կանայք իրենց չեն ուզում, որովհետև չեն ուզում տղամարդու գերին լինել (քո ասած՝ in-your-face ֆեմինիզմ)։ Բայց ուղղակի անպատկերացնելի ա, թե ոնց կարող ա սկանդինավ կինը հայ կամ այլ կովկասցի տղամարդու հետ կյանքը կապել, երբ վերջինս ինքն իր համար ճաշ էփել ու հետևից հավաքել չգիտի։ Իհարկե բացառություններ լինում են։ Կան հայ տղաներ, որ իրենց հետևից հավաքել ու ճաշ էփել գիտեն, կնոջն էլ որպես հավաքարարի ու սեռական պահանջները բավարարողի չեն նայում։ Բայց իրանք շատ քիչ են։ Ու իմ ականջին լոլոներ չկարդաք, թե հայ տղամարդիկ խոհանոց մտնել կամ լվացք անել գիտեն։

  10. #203
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում LisBeth-ի խոսքերից Նայել գրառումը
    Հենց էսօր էի մի հատ հոդված կարդում, որտեղ ասվում էր մտածողության գենետիկական պայմանավորվածության չհաստատված լինելու մասին։ Դեռևս ապացուցված ա, որ առավել մեծ նշանակություն ունի միջավայրը որում մեծանում են։ Նենց որ դեռ ուշ չի փոխվել Որ թռնես ստոկհոլմ, կարող ա մի քանի տարուց հայացքներդ փոխվեն, մնում ա մի շատ կարևոր հարց․․․ արտաքինը։ Իրա հանդեպ հիմնականում ստերիոտիպային մոտեցում ա ցուցաբերվում։
    Ժառանգականը ժառանգական չի, բայց մի քանի սերունդ ա պետք մարդկանց խելքի բերելու համար։ Հիմիկվա Հայաստանում գենդերային դերերի վիճակը նույնն ա, ինչ հարյուր տարի առաջ Սկանդինավիայում, նենց որ հույս կա, որ գոնե հարյուր տարի հետո կարող ա Սկանդինավիային հասնենք, իսկ Սկանդինավիան էլ հարյուր տարի հետո հազիվ հասնի գենդերային հավասարության։

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    LisBeth (09.03.2019)

  12. #204
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,677
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էստեղ մի տեղ One_Way_Ticket-ը նկատեց, որ Ավստրալիայում հաճախ են հանդիպում արական-անգլոսաքսոն և իգական-ասիացի (հիմնականում չինացի) զույգը, բայց հակառակն ընդհանրապես չես տեսնի։
    Ես էլ եմ նկատել նման երևույթ, նույնիսկ փորձել եմ տեղեկանալ, թե ինչն ա բոյով-խարտյաշ-աթլետիկ անգլոսաքսին գրավում կոլոտ-ծուռտիկոտ-անհրապույր չինուհու մեջ (հաճախ հենց էդ արտաքին կոմբինացիան ես տեսնում)։ Ու պատասխանը եղել ա․ չինացիները ընտանեկան են, հոգս վերցնող, երեխաների խնամքով ու բազմակողմանի դաստիարակությամբ լավ զբաղվող, ամուսնու հանդեպ էլ շատ ուշադիր ( երբ վերջինս տուն ա մտնում, վազելով չստիկները կբերի-կհագցնի (անգլոսաքսոն կինը երբեք նման բան չի անի) ), բացի դրանից, ասում են, չինուհիները շատ կրքոտ են անկողնում։ Այսինքն ստացվում ա, որ ամուսնական երկարատև հարաբերության համար տղամարդկանց մոտ առաջնայինը ուրիշ պարամետեր են, քան մենակ արտաքինը կամ գլխավորապես արտաքինը։

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գաղթական (07.03.2019)

  14. #205
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Էստեղ մի տեղ One_Way_Ticket-ը նկատեց, որ Ավստրալիայում հաճախ են հանդիպում արական-անգլոսաքսոն և իգական-ասիացի (հիմնականում չինացի) զույգը, բայց հակառակն ընդհանրապես չես տեսնի։
    Ես էլ եմ նկատել նման երևույթ, նույնիսկ փորձել եմ տեղեկանալ, թե ինչն ա բոյով-խարտյաշ-աթլետիկ անգլոսաքսին գրավում կոլոտ-ծուռտիկոտ-անհրապույր չինուհու մեջ (հաճախ հենց էդ արտաքին կոմբինացիան ես տեսնում)։ Ու պատասխանը եղել ա․ չինացիները ընտանեկան են, հոգս վերցնող, երեխաների խնամքով ու բազմակողմանի դաստիարակությամբ լավ զբաղվող, ամուսնու հանդեպ էլ շատ ուշադիր ( երբ վերջինս տուն ա մտնում, վազելով չստիկները կբերի-կհագցնի (անգլոսաքսոն կինը երբեք նման բան չի անի) ), բացի դրանից, ասում են, չինուհիները շատ կրքոտ են անկողնում։ Այսինքն ստացվում ա, որ ամուսնական երկարատև հարաբերության համար տղամարդկանց մոտ առաջնայինը ուրիշ պարամետեր են, քան մենակ արտաքինը կամ գլխավորապես արտաքինը։
    Դե հենց էդ ա, նույն պատրիարխիայի դրսևորումներն են։ Ու հա, մենակ տղամարդկանց համար չի, որ արտաքինն առաջնային ա։ Էն ա, եթե արտաքինն առաջնային լիներ, սաղ հայ տղամարդիկ սլավ ծտերի հետ ամուսնացած կլինեին

  15. #206
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էլ եմ նկատել նման երևույթ, նույնիսկ փորձել եմ տեղեկանալ, թե ինչն ա բոյով-խարտյաշ-աթլետիկ անգլոսաքսին գրավում կոլոտ-ծուռտիկոտ-անհրապույր չինուհու մեջ (հաճախ հենց էդ արտաքին կոմբինացիան ես տեսնում)։
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչի ես վատ բան էի՞ գրել։
    Նենց չի ծուռտիկոտ-անհրապուրը լավ բանա

  16. #207
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ու ի դեպ, մոռացա ասել, «կոլոտ֊ծուռտիկոտ֊անհրապույրը» կարա լինի Բարեկամի սեփական ընկալումը։ Ամեն մարդ իր նախընտրություններն ունի դիմացինի արտաքինի մեջ։ Օրինակ Բարեկամին կարող ա թվալ, թե պիտի բոլոր տղամարդիկ վազեն խարտյաշ աղջիկների հետևից, բայց հենց դանիական հասարակությունում ահագին շատ գիտեմ էնպիսի տղամարդկանց, որոնք բլոնդներին տանել չեն կարողանում ու վազում են բրյունետների հետևից։ Եվս մեկ պատճառ, թե ինչու են ստեղծվում դանիացի֊մերձավոր արևելքցի զույգեր։

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    LisBeth (09.03.2019)

  18. #208
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Քննարկումներ ինտիմ թեմաներով

    Տո լավ, սլավոնուհիներն ինչքան հաց ու պանիր պիտի ուտեն, որ մերոնց հասնեն )))

    Հայուհիներից լավը չկա՝ սիրուն, խելացի, ընտանիքին նվիրված, էլ ի՞նչա պետք լիակատար երջանկության համար:

    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (07.03.2019)

  20. #209
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Տո լավ, սլավոնուհիներն ինչքան հաց ու պանիր պիտի ուտեն, որ մերոնց հասնեն )))

    Հայուհիներից լավը չկա՝ սիրուն, խելացի, ընտանիքին նվիրված, էլ ի՞նչա պետք լիակատար երջանկության համար:

    Հա մերոնք մի քիչ բազմազան են։ Ցանկացած գեղեցկության ու բնավորության ուղղակի մի քի էդ մեյքափ կոչվածը քչացնելա պետք

  21. #210
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,677
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու ի դեպ, մոռացա ասել, «կոլոտ֊ծուռտիկոտ֊անհրապույրը» կարա լինի Բարեկամի սեփական ընկալումը։ Ամեն մարդ իր նախընտրություններն ունի դիմացինի արտաքինի մեջ։ Օրինակ Բարեկամին կարող ա թվալ, թե պիտի բոլոր տղամարդիկ վազեն խարտյաշ աղջիկների հետևից, բայց հենց դանիական հասարակությունում ահագին շատ գիտեմ էնպիսի տղամարդկանց, որոնք բլոնդներին տանել չեն կարողանում ու վազում են բրյունետների հետևից։ Եվս մեկ պատճառ, թե ինչու են ստեղծվում դանիացի֊մերձավոր արևելքցի զույգեր։
    Բայց ծուռտիկ-կոլոտ-անհրապույրի հակառակը ամենևին էլ բլոնդը չի։ Անձամբ ես չեմ հասկանում, թե ինչ հրապուրիչ բան կա գունաթափ ու անփայլ բլոնդների մեջ

    Ի դեպ, ես նկատի չունեի, որ չինուհիներն առհասարակ կոլոտ-ծուռտիկ-անհրապույր են։ Ես նկատի ունեի, որ տեսել եմ խարտյաշ-բոյով-գծված անգլոսաքսոնների նկարագրածս արտաքինով չինուհիների հետ, ու դա բացատրության կարիք ուներ
    Իսկ չինուհիները մեծ մասամբ ցածրահասակ են, այո, ու ինձ համար, ճիշտն ասած, բոլորը նույն դեմքն ունեն, համարյա չեմ տարբերում, իսկ դա էնքան էլ հրապուրիչ արտաքին հատկանիշ չի: Ճիշտ ինչպես ժամանակակից հայուհիները՝ հարթավարս, դաջված հոնքեր, հղկված քթիկներ, մատիտով ուրվագծված շուրթեր, թունդ ներկված աչքունք, ու էդ ամեն տակ, ավելի ճիշտ՝ մակերևույթին, բոլորը նույն դեմքն ունեն, իրենց էլ չեմ տարբերում։

Էջ 14 29-ից ԱռաջինԱռաջին ... 410111213141516171824 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Զավզակնոց՝ քաղաքական թեմաներով
    Հեղինակ՝ Ծլնգ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 233
    Վերջինը: 24.02.2025, 04:22
  2. Քննարկումներ ինտիմ թեմաներով
    Հեղինակ՝ Ծլնգ, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 41
    Վերջինը: 09.07.2017, 23:43
  3. Օրագրային քննարկումներ
    Հեղինակ՝ armen9494, բաժին` Օրագիր - զրուցարաններ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 16.02.2012, 12:43

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •