User Tag List

Էջ 13 29-ից ԱռաջինԱռաջին ... 39101112131415161723 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 181 համարից մինչև 195 համարի արդյունքները՝ ընդհանուր 424 հատից

Թեմա: Քննարկումներ ինտիմ թեմաներով

  1. #181
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում LisBeth-ի խոսքերից Նայել գրառումը
    ․․․․․դու սեռապես չես հրապուրում իրենց թիրախային հաճախորդ կանանց, որոնց աչքին բոլոր կովկասցիները ագրեսիվ, տգետ ու ամբարտավան են․․․
    Չկա սենց բան։ Բոլոր հասուն, կիրթ, դաստիարակված ու սեքսուալ սկանդինավ կանայք գժվում են կովկասցի տղամարդկանց համար ու համարում են իրանց առնական, խելացի ու կնամեծար։ Ես դաժե մտածում եմ գործս թողնեմ, գնամ Ստոկհոլմում աֆիցիանտ աշխատեմ։

    Մեջբերում LisBeth-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ անձնական նախասիրությունները միշտ էլ կարելի այլ տարբերակներով բավարարել, որ ռեստորաներում, մատուցողների ու մատուցողուհիների հետևից բերանի խոռոչում հեղուկի հիպերսեկրեցիայի ապահովվելու ցանկությունը մինիմալիզացվի։
    Առատ թքարտադրությունը օգտակար ա մարսողությանը։

  2. #182
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տհաճ ա, երբ ռեստորան գնալը, ու ընդհանրապես eating out-ի սաղ իմաստը նսեմացվում ա մինչև պարզ կենդանական ուտելու ու խմելու պահանջմունքը բավարարելը։

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (06.03.2019)

  4. #183
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Չկա սենց բան։ Բոլոր հասուն, կիրթ, դաստիարակված ու սեքսուալ սկանդինավ կանայք գժվում են կովկասցի տղամարդկանց համար ու համարում են իրանց առնական, խելացի ու կնամեծար։ Ես դաժե մտածում եմ գործս թողնեմ, գնամ Ստոկհոլմում աֆիցիանտ աշխատեմ։
    Սուտ ա։ Սկանդինավ կանայք էնքան ինքնուրույն ու անկախ են, որ կանանց որպես վեշ վերաբերվող կովկասցի պատրիարքների հետ մի օր էլ չեն դիմանա։

  5. #184
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Սուտ ա։ Սկանդինավ կանայք էնքան ինքնուրույն ու անկախ են, որ կանանց որպես վեշ վերաբերվող կովկասցի պատրիարքների հետ մի օր էլ չեն դիմանա։
    Քանի սկանդինավ կին ընկերուհի ես ունեցե՞լ։ Էտ որ դուք ձեր մեջ խոսում եք անկախ-մանկախ, մի րոպե չեմ դիմանա ․․․․ չի անցնում, ներքին սպառման նշանակություն ունի։

    Ու կովկասցի տղամարդիկ ամենակնամեծար ու կրքոտ տղամարդիկ են։ Դե գնա ․․․․

  6. #185
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Քանի սկանդինավ կին ընկերուհի ես ունեցե՞լ։ Էտ որ դուք ձեր մեջ խոսում եք անկախ-մանկախ, մի րոպե չեմ դիմանա ․․․․ չի անցնում, ներքին սպառման նշանակություն ունի։

    Ու կովկասցի տղամարդիկ ամենակնամեծար ու կրքոտ տղամարդիկ են։ Դե գնա ․․․․
    Տրիբուն ջան, Սկանդինավ կանանց հետ շփվում եմ, իրանց մեծ մասն ամուսնացած են հալալ կաթնակեր սկանդինավ տղամարդկանց հետ, փոքր մասը՝ ֆրանսիացի, բրիտանացի, ավստրալացի, նույնիսկ իտալացի, բայց ոչ երբեք կովկասցիների կամ անգամ մերձավոր արևելքցիների հետ։ Ավելին ասեմ. լիքը հայ֊դանիացի զույգեր կտեսնես, որտեղ կինն ա հայ, տղամարդը դանիացի, բայց հակառակին երբևէ չեմ հանդիպել։ Ու պատճառը շատ պարզ ա. հայ կանայք ավելի պրոգրեսիվ են, ու Դանիայում պրոգրեսիվ տղամարդ ճարելը պատրիարխիայից պոկվելու ձև ա, իսկ հայ տղամարդիկ ավելի հետադիմական են, ու պրոգրեսիվ կանայք իրանց չեն ուզում (ներող հայ տղամարդիկ, բայց դե էդ տենց ա հատուկենտ բացառությունները չհաշված)։

  7. #186
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սարյանի վրա մի հատ սթեյք հաուս կա, Հանց-Ֆրանց, շատ համով տեղ ա, համ էլ հարմար գներով։ Բայց որ ավելի կարևոր ա, հավեսով մատուցողուհիներ են աշխատում, համ սիրուն են, համ ասող-խոսող, ոչ մի նամռոտած դեմք, ընկերական, տնավարի։ Մենակ դրա խաթեր շուտ-շուտ գնում ենք ընդեղ։ Ու որ սեքսիզմ, ռասիզմ, ռանկիզմ, ֆաշիզմ չհնչի, համ էլ մատուցողներն են ցենտր տղեք։ Նենց որ կարաք աղջիկներով գնաք, ու կայֆ բռնեք, համ էլ համով կուտեք-կխմեք։

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (06.03.2019)

  9. #187
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Սարյանի վրա մի հատ սթեյք հաուս կա, Հանց-Ֆրանց, շատ համով տեղ ա, համ էլ հարմար գներով։ Բայց որ ավելի կարևոր ա, հավեսով մատուցողուհիներ են աշխատում, համ սիրուն են, համ ասող-խոսող, ոչ մի նամռոտած դեմք, ընկերական, տնավարի։ Մենակ դրա խաթեր շուտ-շուտ գնում ենք ընդեղ։ Ու որ սեքսիզմ, ռասիզմ, ռանկիզմ, ֆաշիզմ չհնչի, համ էլ մատուցողներն են ցենտր տղեք։ Նենց որ կարաք աղջիկներով գնաք, ու կայֆ բռնեք, համ էլ համով կուտեք-կխմեք։
    Ասող֊խոսողը, ընկերական, տնավարին և այլն իրանց աշխատանքային գործունեության հետ ա պայմանավորված (սպասարկման որակն ա), ինչն օքեյ ա աշխատողից պահանջելը։ Բայց մազերի գույն, բոյ, ծիծիկի չափ և այլնը ծայրահեղ դիսկրիմինացիոն ա ու օքեյ չի։
    Ի դեպ, չնայած որ սթեյք չեմ ուտում, էղել եմ էնտեղ։ Իմ սկանդինավցի ընկերը հեչ չհավանեց իրանց սթեյքերը։

  10. #188
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Տրիբուն ջան, Սկանդինավ կանանց հետ շփվում եմ, իրանց մեծ մասն ամուսնացած են հալալ կաթնակեր սկանդինավ տղամարդկանց հետ, փոքր մասը՝ ֆրանսիացի, բրիտանացի, ավստրալացի, նույնիսկ իտալացի, բայց ոչ երբեք կովկասցիների կամ անգամ մերձավոր արևելքցիների հետ։ Ավելին ասեմ. լիքը հայ֊դանիացի զույգեր կտեսնես, որտեղ կինն ա հայ, տղամարդը դանիացի, բայց հակառակին երբևէ չեմ հանդիպել։ Ու պատճառը շատ պարզ ա. հայ կանայք ավելի պրոգրեսիվ են, ու Դանիայում պրոգրեսիվ տղամարդ ճարելը պատրիարխիայից պոկվելու ձև ա, իսկ հայ տղամարդիկ ավելի հետադիմական են, ու պրոգրեսիվ կանայք իրանց չեն ուզում (ներող հայ տղամարդիկ, բայց դե էդ տենց ա հատուկենտ բացառությունները չհաշված)։
    Չեմ հավատում ․․․ պռոստը պարզ վիճակագրություն ա, մենք քիչ ենք, չենք երևում։ Կամ էլ ձեր սաղ գոված սկանդինավիան փաստորեն ռասիզմի կոնցենտրացիայա։ Անունը դնում են ինքնուրույն, անկախ-մանկախ, բայց իրականում զզվում են մուգ հարավային տղամարդկանցից։ Ես չեմ հավատում, որ շվեդ կանայք ռասիստ են։

  11. #189
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ սկանդինավցի ընկերը հեչ չհավանեց իրանց սթեյքերը։
    Պիտի փոխես ընկերոջդ

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tiger29 (06.03.2019)

  13. #190
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեմ հավատում ․․․ պռոստը պարզ վիճակագրություն ա, մենք քիչ ենք, չենք երևում։ Կամ էլ ձեր սաղ գոված սկանդինավիան փաստորեն ռասիզմի կոնցենտրացիայա։ Անունը դնում են ինքնուրույն, անկախ-մանկախ, բայց իրականում զզվում են մուգ հարավային տղամարդկանցից։ Ես չեմ հավատում, որ շվեդ կանայք ռասիստ են։
    Տրիբուն ջան, իմ շրջապատը պարզ շրջապատ ա, հայ համայնքի հետ լիքը տալիս֊առնում եմ։ Հայ տղամարդիկ միշտ հայ կանանց հետ են, մաքսիմում ռուս, բայց զրո դանիացի, իսկ հայ կանայք՝ թե՛ հայ տղամարդկանց հետ կան, թե՛ դանիացիների ու այլազգիների։
    Իսկ հարաբերություններում մենակ գրգռող հանգամանքները հերիք չեն։ Հայ տղամարդկանց հետադիմական հայացքները հերիք են, որ վանեն։ Մի դանիացի ընկերուհի ունեմ։ Կպած մուգ մաշկով տղամարդ ա ման գալիս, որտև ինքը տենցներին ա սիրում։ Բայց ոչ մեկի հետ երկար չի ձգում հենց էս պատճառներով։

  14. #191
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մենք մեղավոր չենք, որ միջին արևելքում ենք ծնվել։ Հայ տղամարդուն հետադիմական հայացքներ ունենալու մեջ մեղադրելը ու էտ պատճառով իրա հետ ընկերություն չանելը ռասիզմ ա։ Դու ռասիստ ես, Բյուր

  15. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Progart (06.03.2019), Բարեկամ (06.03.2019), Գաղթական (06.03.2019)

  16. #192
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Մենք մեղավոր չենք, որ միջին արևելքում ենք ծնվել։ Հայ տղամարդուն հետադիմական հայացքներ ունենալու մեջ մեղադրելը ու էտ պատճառով իրա հետ ընկերություն չանելը ռասիզմ ա։ Դու ռասիստ ես, Բյուր
    Ռասիստ չեմ, ֆեմինիստ եմ, մեկ էլ սեքսիստ։

  17. #193
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այլազգի կին ունեցող հայ տղամարդկանց ես ճանաչում եմ:
    ՈՒ միանգամից` մի քանի հոգու:
    Ի դեպ` միայն հետսովետական երկրներից կանանց ի նկատի չունեմ: Հոլանդացի, ֆլամանացի, աֆրիկացի (x2):

    Ինչ խոսք` այլազգի ամուսին ունեցող հայ կանանց թիվն անհամեմատ ավելի մեծա:
    ՈՒ, որպես կանոն, էս կանայք աշխատում են հնարավորինս քիչ շփում ունենալ հայ համայնքի այլ ներկայացուցիչների հետ (իմ իմացած դեպքերի մասինա խոսքը):

    Էս ֆենոմենը երևի առանձին քննարկման առարկա ա, բայց կապել դա հայ տղամարդկանց հետադիմականության հետ` մաքուր սեքսիզմա:

    Հետն էլ ասեմ, որ սա երևի մի քիչ սխալ կլինի կապել պահպանողականության հետ, քանի որ այլազգի ամուսին ունեցող հայ կանայք պարտադիր փոխանցում են հայկական մշակույթն իրենց երեխեքին, ինչը շատ ավելի քիչ է հանդիպում այլազգի կին ունեցող հայ տղամարդկանց մոտ:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  18. #194
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Այլազգի կին ունեցող հայ տղամարդկանց ես ճանաչում եմ:
    ՈՒ միանգամից` մի քանի հոգու:
    Ի դեպ` միայն հետսովետական երկրներից կանանց ի նկատի չունեմ: Հոլանդացի, ֆլամանացի, աֆրիկացի (x2):

    Ինչ խոսք` այլազգի ամուսին ունեցող հայ կանանց թիվն անհամեմատ ավելի մեծա:
    ՈՒ, որպես կանոն, էս կանայք աշխատում են հնարավորինս քիչ շփում ունենալ հայ համայնքի այլ ներկայացուցիչների հետ (իմ իմացած դեպքերի մասինա խոսքը):

    Էս ֆենոմենը երևի առանձին քննարկման առարկա ա, բայց կապել դա հայ տղամարդկանց հետադիմականության հետ` մաքուր սեքսիզմա:

    Հետն էլ ասեմ, որ սա երևի մի քիչ սխալ կլինի կապել պահպանողականության հետ, քանի որ այլազգի ամուսին ունեցող հայ կանայք պարտադիր փոխանցում են հայկական մշակույթն իրենց երեխեքին, ինչը շատ ավելի քիչ է հանդիպում այլազգի կին ունեցող հայ տղամարդկանց մոտ:
    այ հենց ըստեղ էլ պահպանողականությունը կա, որ հայ տղամարդը գիտի, որ ինքը չի փոխանցելու, իսկ երեխաներին հիմնականում մեծացնող կինը որ հայ չեղավ, երեխեքդ էլ չեն լինի, դրա համար էլ են հայ տղամարդիկ ավելի հայ կանանց նախընտրում․․․ նենց որ եթե հայ տղամարդ-այլազգի կին զույգեր շատ չկան, դեռ չգիտես թե որ մեկը մյուսին չի ուզում․․․

  19. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (06.03.2019), Գաղթական (06.03.2019)

  20. #195
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում LisBeth-ի խոսքերից Նայել գրառումը
    Իհարկե ծնողների և հասարակության սահմանափակումներն առաջ են բերում երեխաների մոտ կոմպլեքսներ ավելի վաղ, քան հայոյանքը, բայց դրանք տարբեր կոմպլեքսներ են, չես գտնո՞ւմ։ Կարանք օրինակի վրա դիտարկենք։ Մարմնի մերկության մասին սաստումները ավելի շատ սեփական մերկության հանդեպ ու մարմնի հանդեպ վերաբերմունքներ ձևավորող են, ինչպես նաև սեռական օրգաններին ձեռք տալու, ինքնաուսումնասիրմամբ զբաղվելու արգելքները, որոնք ձևավորում են ներուղղված կոմպլեքսներ։ Իսկ հայոյանքը, դիցուկ՝ ք***մ կամ ժ** տամ բերանդ, որը հենց բուն սեքսուալ ակտին ա վերաբերվում։ Ինչքան էլ մարմնիդ հետ ներդաշնակ լինես օրալ սեքսի ասոցացիան այս հայոյանքների հետ արդեն գոյացած կարծր նախապաշարում ունի, կամ գիտակից, կամ թաքնված։ Նույնը կարելի ա ասել այս գործողությունների ասոցացիան այլ օրգանների հետ։ Սրանք արհեստական սահմանափակումներ են մտցնում սեռական ակտի մեջ, որը վաղուց դադարել ա լինել զուտ բեղմնավորվելու ու բազմանալու միջոց, ու ծառայում ա էմոցիոնալ պահանջների բավարարման, ինչպես նաև որպես ինտենսիվ հաճույքի աղբյուր։
    Էստեղից արդեն բռնության հետ կապված որոշակի ուղղվածություն կարելի ա շոշափել, որ զսպված սեռական ցանկությունները, ուզում ա ժամերով նստես հայոյես, կարող ա տարատեսակ ագրեսիաների բուն դառնա, ու բերի սեռական բռնության, կախված հանգամանքներից ու մարդու մենթալ առողջության ու բանական լինելու մակարդակից։
    նախ ասեմ, որ հայհոյանքներ պաշտպանող չեմ, ու ինչքան կարողանանք քիչ օգտագործել, էնքան լավ՝ մեջի սեքսիզմն ու ռասիզմը ու նման այլ երևույթներն էլ որ քչանան շատ լավ կլինի․․․․ բայց էս ասածներիդ մեջ լիքը անհիմն ենթադրություններ կա, ու քո ուզած հետևություններին հասնելու համար լիքը ականջից քաշած հարմարեցրած չբացատրված հետևանքային կապեր։ Ամեն դեպքում կարծես մեր կարծիքների տարբերությունը հանգում ա նրան, որ դու կարծում ես, թե հայհոյանքներն են ձևավորում սեռական գործողությունների նկատմամբ վերաբերմունքն ու հանգեցնում սահմանափակումների (կամ գոնե մեծ ազդեցություն ունեն այս գործում), իսկ ես ասում եմ, որ այդ սահմանափակումները ի սկզբանե կան, ու դրանց հետևանքով էլ քխությունը իր երեսն է ցույց տալիս հայհոյանքների մեջ, ու նենց չի, որ եթե սեռական հայհոյանքները արգելենք, բոլոր հայերը դառնալու են սեռական ազատությունների ջատագովներ։ Ու ի դեպ ռուսերենում սեռական քֆուրները հայերենից շատ պակաս չեն, բայց կարծես ռուսները սեռական սահմանափակումները չունեն ինչ հայերը․․․

Էջ 13 29-ից ԱռաջինԱռաջին ... 39101112131415161723 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Զավզակնոց՝ քաղաքական թեմաներով
    Հեղինակ՝ Ծլնգ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 233
    Վերջինը: 24.02.2025, 04:22
  2. Քննարկումներ ինտիմ թեմաներով
    Հեղինակ՝ Ծլնգ, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 41
    Վերջինը: 09.07.2017, 23:43
  3. Օրագրային քննարկումներ
    Հեղինակ՝ armen9494, բաժին` Օրագիր - զրուցարաններ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 16.02.2012, 12:43

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •