One_Way_Ticket-ի խոսքերից
Չէ հա։ Պարզապես գրառումդ ինքնին կարդացվում էր ավելի շատ ոչ թե որպես քննարկման ենթակա հարց, այլ պնդում "դուք կովկասցի տղաներդ սպիտակ մաշկով, խարտյաշ վարսերով ու չալ աչքերով 175 երեքի վրա աղջիկներին եք հավանում, իսկ իրենք ձեզ չեն հավանում, դե գնացեք, այ տենց ձեզ": Եթե դու դա չէիր ուզում ասել, այդ դեպքում պարզ չէ, թե ինչ կապ ուներ սուբյեկտի բնութագիրը։ Ասենք, կարո՞ղ է եթե բոյը 175 է, ապա շովինիզմ է, բայց 170-ի կամ 180-ի դեպքում շովինիզմ չէ։
Ինչևէ, կասեմ կարծիքս։ Ոչ, շովինիզմ չէ։ Տարատեսակ "իզմ"-երը իմ կարծիքով միայն գործնական հարաբերությունների վրա են տարածվում։ Անձնական հարաբերություններում ամեն մարդ իրավունք ունի ընտրել իր շրջապատը՝ ինչպես ուզում է։
Ուրիշ հարց, որ պատճառները, թե ինչու X արտաքինով մարդը ավելի գրավիչ է, քան Y արտաքինովը, գալիս է զգալի չափով մեդիայից։ Կոպիտ ասած՝ "կինոյի տղան" զգալի չափով ձևավորում է աղջիկների ճաշակը սեռական հարցում։ Այդ հարցում, ի դեպ, կովկասցիները ամենավատ դերում չեն։ Շատ ավելի տխուր է ասիացի (նկատի ունեմ, նեղաչյա) տղաների վիճակը։ Ավստրալիայում, օրինակ, "սպիտակ տղա - ասիացի աղջիկ" զույգերը բավական տարածված են, ինչը չես ասի "ասիացի տղա - սպիտակ աղջիկ" համադրության մասին։ Կարող ես գուգլել, կտեսնես ասիացի տղաների դժգոհությունը այդ թեմայով, ինչպես նաև արդարացի (առնվազն մասամբ) բացատրությունը։ Մասնավորապես, արևմտյան ֆիլմերում գլխավոր հերոսը գրեթե երբեք ասիացի չի լինում։ Շովինի՞զմ է արդյոք դա։ Դժվարանում եմ պատասխանել։ Մի կողմից՝ հա։ Մյուս կողմից, ինչպես և սրճարանի օրինակում, ռեժիսյորը իր ֆիլմի հաջողության մասին է մտածում։ Փակ շղթա է ստացվում։
Էջանիշներ