Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
Ոչ թե կորցրել ենք, այլ չենք էլ գտել... իմ համար խնդալու ա, որ նախագահությունը թողած դու Մակունցի հետ ես հույս կապում, մթոմ իր պաշտոնը ինչ ա էլի խորհրդարանում, կամ իրան ով ա հարցնելու, եթե պահը թեժանա։


Էս դեմագոգիայի իմաստը չհասկացա


Մի րոպե, կարո՞ղ ա դու մի բանից տեղյակ ես, որ մենք տեղյակ չենք։ Իմ տեսածով էտի դասական աչքին թոզ թափոցի էր, որ տեսեք-տեսեք, կանչում՝ խզարում ենք, բայց հետո էլ վրից ասում են «մենակ աշխատավարձով ապրող մարդիկ են»։ Դրա խզարելը ո՞րն էր... թող մի երկու հատ էլ մեզ տենց խզարեն, բայց մենակ պարգևավճարից հետո, էլի: Էս ա մի հատ էլ ֆիննախին պիտի կանչեն խզարեն, երևի թոզի մեշոկը դեռ չի դատարկվել, դե հետո էլ մարզպետներին՝ մեկ առ մեկ... թե՞ էդ արդեն անցած շաբաթ-կիրակի եղավ, ուղղակի էնքան փակ ու գաղտնի էր, որ Մակունցը չէր հասցրել դեպի դարապասները վազեր, որ լրագրողներին պրոպուսկ տային ԱԺ-ի տարածք մտնելու, չիմացանք էլ ոնց խզարին՝ խեղճ մարզպետներ....


Հոպար, հլը որ դու ես մենակ «պիտի տվյալներ հավաքենք, ուսումնասիրենք, հասկանանք ոնց ու ինչ» թոզ փչոցիների հետքով հույսեր կապում, մթոմ հասկանալու բան կա էլի, ինքդ էլ ասիր, որ օրենսդրական լազեյկա ա, փակել ա պետք, բայց ոնցոր կարծես առանց մոնիթորինգի, ու մոնիթորինգի մոնիթորինգի էդ հարցը չի լուծվի, մինչև մենք էլ ստեղ հույսեր արծարծենք, վրից էլ մի հատ հույսերի մնիթորինգ անենք։



Ախպեր զրից ա անում ենք, ոտ ու ձեռ ես ընկել... Ալենը հավայի ա, ասում ենք՝ հավայի ա, Մակունցը նազելի ա, ասում ենք՝ վա՜խ, էն մյուսն էլ էպոսներից ա լավ, ուզում ենք տանենք մի քիչ դպրոցներում երեխաներին օրինակ ծառայի, մինչև Լենան լուռ-լուռ տեսնենք ոնց ա էդ դառմայեդներին մի գործի դնում, ինքդ ասիր՝ էս ա հարկեր-մարկեր կառավարության կազմ, բան են խզարելու։
Ընկեր, քո համար էլ ոնց որ սաղ թոզփչոցի ա։ Ասա ի՞նչ անեն, որ համոզվենք գործ են անում։ Լապատկա տա՞նք ձեռները հելնեն հող փորեն։

Մակունցի գործն էլ շատ կարևոր գործ ա, ինքն ա համակարգելու խմբակցության սաղ քննարկումներն ու քվեարկությունները։ Մի բան որ սխալ գնաց, իրա վզին ա մնալու։ Իսկ էտ 88 հոգանոց խմբակցությունում հանգիստ կարա լիքը բան թարս գնա։ Ինչցի՞ ենք խաբար, գլխավոր բլթոցներ դեռ առջևում են։ Դեռ գրաբար ա եղել ու սասնա բարբառ, հեսա ամհարիկն ու բանտուն ա մտնելու Ուժերներդ պահեք, որ հինգ տարի ջան ենք ասելու։

Նախագահությանը ի՞նչ կա, իրանց համար վերընգած են։ Հենա Ալենը պարապությունից հիմն ա փոխում, Լենայի աչքն էլ քանի շաբաթ ա կպել ա, ձենը դուրս չի գալիս։ Մակունցը առավոտից սաղի բլթոցներն ա սվաղում ոնց կարում ա։

Վոբշեմ, չգիեմ ով ոնց ես իմ ընտրյալների հետ լիքը հույսեր եմ կապում ու հինգ տարի, ընտրական մի ցիկլ, ժամանակ եմ տալիս իրանց։ Կյանքում առաջին անգամ իշխանություն եմ ընտրել, իրանք լիքը գործ ունեն անելու ու անելու են։ Արդեն լիքը-լիքը-լիքը բան արել են ու անում անում են, բայց մենք խասյաթի համաձայն մուննաթ ու դժգոհություն պիտի հայնենք։