Վիշապ-ի խոսքերից
Դպրոցական/ուսանողական տարիներս էին: Ուրեմն մի անգամ հայաթում հող եմ փորում, մեր թաղի քեֆչի ջահելներից մի երկուսը հեռվից ինձ մի պահ հետևում էին, մեկը հեգնական ասեց՝ «լապատկի մարդ ա» ու հեռացան, մինչև հիմա հիշում եմ :Ճ
Ուժեղ/դիմացկունի խնդիր չի, չհամակերպվելու, որոնելու, դաստիարակության խնդիր է: Իմ կարծիքով ՀՀ-ում լիքը համակերպվածներ կան, կարող ե՞ս ասել՝ որ խավից:
Շինարար ջան, պետությունը առաջին հերթին պիտի պայմաններ ապահովի, որ աշխատանքը խրախուսվի, խթանվի ու աշխատող մարդկանց իրավունքներն էլ համապատասխանաբար պաշտպանվեն՝ անվտանգ պայմաններ, հանգիստ, առողջություն, արձակուրդ, թոշակ, նպաստ, ապահովագրություն, ստաժ, արդարություն, հավասար իրավունքներ, խտրականության վերացում, հարգանք, պատիվ և այլն :Ճ Ես սաղ մի բառով կարելի է ասել՝ հնարավորություն: Բայց պարադոքսալ կերպով, էդ ամենին հասնելու համար էլ ճռռացող-աշխատողներ են պետք: Հիմա եթե աշխատանքային պայմանները մեծամասամբ վատ են, կամ լավ պայմաններով աշխատանքը քիչ է, դա չի նշանակում, որ պետությունը խնդիրը լուծելու համար պիտի նպաստներ ու թոշակներ տա, մինչև պայմանները դզվեն, որտեղի՞ց պիտի վճարի էդ նպաստներն ու թոշակները, ու՞մ հաշվին: Կամ ո՞վ է աշխատելու, որ պայմանները դզվեն: Սա կոմպլեքս խնդիր է, ու «մարդասիրական» նպաստներ տալով պետությունը կարող է հայտնվել խորը կրիզիսի մեջ, որտեղ թղթերի վրա գրված են հրաշալի թվեր, բայց պետական գանձարանում էլ փող չկա աղքատներին բաժանելու համար: Մի խոսքով, Դանիա դառնալուց առաջ Հայաստանը դեռ երկար պիտի անցնի կապիտալիստական բռի բարքերի ու ազատ շուկայական հարաբերությունների միջով, մինչև ՀՀ բյուջեն կարողանա այնպիսի թոշակներ տալ գոնե աշխատանքային լրիվ ստաժ ունեցող թոշակառուներին, որ էդ փողով մարդիկ բացի ուտելիք առնելուց կարողանան շոր առնել, տրանսպորտ նստել, վարսավիրանոց գնալ, մեկ ու մեջ էլ «քաղաքից դուրս»: Իսկ հիմա 30% աղքատներին նորմալ նպաստով ապահովելու ռեսուրս չունի ՀՀ-ն, ու եթե ունենա էլ, ապա երկարաժամկետ՝ դրանից ոչ աղքատները կշահեն, ոչ ՀՀ-ն:
Մինչև վերջերս Հայաստանը «յոլա գնանք, մինչև...» ստատուսի մեջ էր, լավ կլինի էդ ստատուսից դուրս գա, ու մարդիկ տուտուզները տեղից շարժեն: Ինձ թվում է, սոցիալական հավասարություն ՀՀ-ում առնվազն մոտ ապագայում հազիվ թե հնարավոր լինի իրականացնել, ՀՀ-ն կարծում եմ պիտի շարժվի «American Dream»-ի մոդելով՝ հնարավորություն + ծանր աշխատանք = հաջողություն: Ինձ թվում է զգալի քանակով մարդկանց համար էդ մոդելը աշխատել է հենց Հայաստանի ողբալի պայմաններում, այսինքն 0-ից ցածր հնարավորություններով սկսել են ու հասել են ինչ-որ բանի: Պետք է հնարավորությունները ընլայնել այնպես, որ համակերպվածների կամ դեպրեսվածների մոտ մոտիվացիաներ առաջանան աշխատելու:
Ես էլ եմ համաձայն, որ Նիկոլը մի քիչ պրիմիտիվ ա ներկայացնում, հույս ունեմ ինքը իրականում ավելի խորն ա պատկերացնում, կամ փորձում է, կամ գոնե մոտ ապագայում կփորձի պատկերացնել:
Էջանիշներ