Էդ դրածս ավելի ամողջական վիդեոն էլ կարծես իր ամբողջ ելույթը չէր, հետևաբար վստահ բան դժվար ա ասել, բայց ոնց–որ թե Նիկոլը կոնկրետ չորով նպաստների համակարգը փակելու որոշում չէր հայտնում, համենայն դեպս էդ վիդեոյում․ նպաստների մասով իր ասածը էն էր, որ էդ համակարգը էսօր շատ անարդյունավետ ա գործում ու չի ծառայում նպատակին, հաճախ հակառակ էֆեկտն ա ունենում։ ինչը դեռևս չի նշանակում, թե էդ համակարգը քոքից կտրելու որոշում կա։
ՈՒ լավ ա, որ հիմա ակտիվ քննարկում ա գնում էս թեմայով, ճիշտ ու սխալը սենց քննարկումներով ա պարզվում․ բայց դե նորմալ հասկանանք ինչ ա ասում էդ մարդը, նոր թռնենք դեմքին․ ոչ թե խոսքը դեմից ու վերջից կտրենք, որ լրիվ ուրիշ բան ստացվի, հետո էդ սխալ ներկայացված բանի շուրջ կռիվ տանք։
Էջանիշներ