StrangeLittleGirl-ի խոսքերից
Նեա, մեզ մոտ դասավանդումը մերիտոկրատիկ մասնագիտություն չի, ու դպրոց մտնելը չի համարվում հետ քայլ։ Էլի եմ ասում. դպրոցում դաս տալու համար իրար ուտոցի ա գնում, ու դա մենակ համալսարանից դուրս էկած մարդիկ չեն։ Բազմիցս հանդիպել եմ նաև մասնավոր ընկերություններում բավական բարձր վարձատրվող, հարմարավետ աշխատանք ունեցող մարդկանց, որոնք ձևեր էին փնտրում դպրոց մտնելու համար, չնայած որ դպրոցի աշխատավարձը համեմատաբար ցածր էր լինելու։ Ու դա նաև քաղաքական ուժերն են շատ լավ գիտակցում. քանի որ էսպիսի մրցակցություն ա դպրոց մտնելու համար, դպրոցներում դասավանդում են լավագույնները (շատ հաճախ շատ ավելի լավն են, քան համալսարանների պրոֆեսորները, մանավանդ որ համալսարանների պրոֆեսորները սովորաբար իրենց պաշտոնը ստանում են ոչ գիտելիքներին ու հմտություններին համապատասխան)։ Ու քանի որ էն քաղաքական ուժերը, որոնց պետք ա դեբիլ հասարակություն ունենալ, ահագին տուժում են սրանից, աշխատում են ուսուցիչների կյանքը հնարավորինս անտանելի սարքել։ Օրինակ մի քանի տարի առաջ աշխատանքային ժամային ռեժիմն էնպես էին փոխել, որ ոչ մի իրեն հարգող ուսուցիչ չէր համաձայնի նման պայմանների։ Ու դա արել էին բավական գեշ, հակաժողովրդավարական ձևով, արհմիությունների վրայով անցնելով։ Բնականաբար, դրա արդյունքում ավելի պակաս մարդիկ պիտի ուզենան դպրոցում աշխատել, ու դա կմնա մենակ նրանց, ովքեր ուրիշ տեղ չեն կարա գնան։
Հետո, մեզ մոտ նաև կապ չունի, թե դու ինչ դիպլոմ ունես, կապ ունեն իրական գիտելիքները, ինչի արդյունքում բակալավրիատի ուսանողը կարա բակալավրիատում դաս տա, մագիստրոսի աստիճան չունեցողը կարա մագիստրատուրայում դաս տա։ Անցյալ շաբաթ էլ հենց մի դասընթաց էր մեզ մոտ պոստդոկների համար, որը մագիստրոս էր դասավանդում։
Ինչ խոսք, համալսարանում դասավանդելն էլ ա էստեղ պրիստժնի համարվում։ Ընդհանրապես, գիտելիք փոխանցելը պրիստիժ ա, բայց դպրոցներին ոչինչ չի հասնի։ Հա, մի բան էլ էստեղ դպրոցում դասավանդելու համար պիտի առնվազն երկու առարկայի որակավորում ունենաս, իսկ դա արդեն բավական բարդացնում ա գործը, ու երևի պատճառներից մեկը հենց դա ա, որ դպրոցում դաս տալը ավելի պրիստիժնի ա, քան համալսարանում։ Այ, դասավանդման համար ամենաոչպրիստիժնի տեղը մասնագիտացված քոլեջներն են, որոնք համալսարանի ու ավագ դպրոցի արանքում են։ Ու չնայած նման տեղերում PhD ունեցողի համար մշտական աշխատանք գտնելն իսկական գտած բան ա, շատերը խուսափում են՝ մնալով համալսարանում կամ գնալով դպրոց կամ ընդհանրապես լրիվ ուրիշ գործ ճարում պետական կամ մասնավոր սեկտորում։
Էջանիշներ