Դու մի պարզ բան չես կարողանում հաշվի առնել՝ թղթերի վրա նշված համակարգը ոչ մի գրոշի արժեք չունի, քանի չի աշխատում նենց, ոնց թղթի վրա է գրված: Հիմա Դանիայի համակարգը ՀՀ-ում մտցնես թղթաբանությունների տեսքով, դա չի նշանակում, որ դա կաշխատի, ու ՀՀ-ն կդառնա Դանիա: Պատկերացրու, փորձել են էքսկավատոր սարքել, բայց խիյարը թարս ա բուսնել, ու էքսկավատորի կաբինկեն ու կովշը տեղերով փոխվել են, իսկ գործը մնացել ա: Որպեսզի մի բան դուրս գա, առաջարկում են չաշխատող էքսկավատորը փոխարինել լապատկով, հետո էքսկավատորի հարցերը լուծել, եթե նորմալ մեխանիկ էդ ընթացքում ճարվի:
Բիզնեսի ծաղկելը նշանակում է հավասար մրցակցային պայմաններ ու ինչը վերաբերում է նաև աշխատողներին, և սոցիալական հավասարությունը դա «ձախերիդ» նպատակն է, իսկ ՀՀ-ի առաջնային նպատակը էս պահին մի քիչ ոտի կանգնելն ա, ՀՀ-ն չի կարող միանգամից սոցիալական հավասարություն սարքել չմո տնտեսությունով, չաշխատող ու կոռումպացված հարկային ու մնացած համակարգերով: Այսինքն սկզբի համար կոռուպցիայից ազատվել է պետք, ու քանի որ էդքան խելք ու պրոֆեսիոնալներ չունենք՝ սկսում ենք լապատկայից:Հետո, մի կարևոր բան էլ կա. բիզնեսի հաջողություն դեռ չի նշանակում հասարակ քաղաքացու հաջողություն։ Բիզնեսները կարան ծլեն֊ծաղկեն֊զարգանան, բայց էդ բիզնեսում շարքային աշխատողները հազիվ ծերը ծերին հասցնեն կամ չհասցնեն։ Բիզնեսի ծաղկելը սոցիալական հավասարություն չի ենթադրում։ Էս ա կապիտալիզմի ողջ տրամաբանությունը, ու մեխանիզմ ա պետք դա զսպելու համար։ Էդ մեխանիզմը կարա վերևից գա՝ իշխանություններից, կամ ներքևից՝ աշխատողից/արհմիություններից։ Իշխանություններից, ոնց հասկանում եմ, չի գալու, որտև իշխանությունների ուշքն ու միտքը խոշոր բիզնեսը ծաղկացնելն ա։ Մնում ա ներքևից գալը, բայց ներքևից գալը մի ուրիշ, առանձին հեղափոխությունից կարա լինի։
Էն ա, էսօր էլ Նիկոլը ելույթ ունեցավ ու խոսեց, որ սրանից հետո քրտնաջան աշխատողներն են հաջողության հասնելու։ Սրանից տասը տարի հետո երբ Հայաստանում դեռ 80 000 դրամ աշխատավարձ ունեցող լինի, ասելու ա՝ ծույլ եք, դրա համար աղքատ եք։
Սոցալական հավասարությունը վիճելի հարց է, ու որոշ երկրների դեպքում կարող է բերել լճացման, Սովետական Միությունն էլ էր սոց հավասարություն, պետք հաշվի առնել, որ էսօրվա Հայաստանում դեռ սովետական հոգեբանությամբ լիքը մարդիկ կան, որ կյանքում Դանիան չեն տեսել: ՀՀ-ի դեպքում կրկնեմ՝ իմ կարծիքով էս պահի խնդիրը շատ հեռու է սոցիալական հավասարության խնդրից, մենք դեռ հացուպանիրը չգիտենք ոնց բռնել, դու ֆոկուս ես եղել գինու բաժակների ընտրության վրա:
Էջանիշներ