Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
Ջան, էտ սաղ նաև մինչև հեղափոխությունն էլ կար։ Հենց Ակումբը նայի, տես Սերժիկի օրոք քանի հոգու ենք ասել ՀՀԿ-ական դիշովկա Ռելաքս, ընկեր։

Ու ես ոնց հասկանում եմ, կոնկրետ օրինակներ մեկա չկան, երբ մարդը կոնկրետ գործողությունների կոնկրետ քննադատություն ա արել, ու իրան հակահեղափոխական սերժիկի ագենտ են հանել։ Հենց թեկուզ էս անցումային արդարադատության պահը ․․․ ես ոնց տեսնում եմ, շատ առողջ քննարկում ա գնում։
Համաձայն եմ, որ մինչև հեղափոխությունն էլ մարդիկ իրար հետ խոսելու կուլտուրա չունեին ու վիրավորանքների էին անցնում։ Բայց էն ժամանակ դա կարևոր չէր, հիմա կարևոր ա, որովհետև մարդկանց հստակ հեղափոխականների ու հակահեղափոխականների են բաժանում՝ վերջիններիս կռուգից դուրս թողնելով, իսկ էսպիսի բաժանում հաստատ Հայաստանին հիմա պետք չի, այլ հակառակը՝ նոր կառավարությանն ինչքան շատ քննադատեն, էնքան լավ, որ չդառնան ՀՀԿ, որովհետև ինչ էլ ասեք, էդ վտանգը միշտ էլ կա։

Ակումբում համեմատաբար առողջ վիճակ ա, ու էստեղ սահմանափակվում եք մենակ իրար մի երկու անուն կպցնելով, չնայած էդքանն էլ ա ինձ հերիք, որ ակումբում էլ քաղաքական քննարկումների չմասնակցեմ։

Ինչ վերաբերում ա կոնկրետ օրինակներին, պատճառը, որ չեմ կարող հղումներ բերել, էն ա, որ իմ ֆեյսբուք֊ակումբ կապը չի աշխատում (կոմպով ֆեյսբուք չեմ մտնում, հեռախոսով՝ ակումբ), բայց հույս ունեմ Ժառը կգա կոնկրետ օրինակներով, որտև դրանք ահավոր շատ են։