User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 233 հատից

Թեմա: Գովերգում և քննադատում «Թավշյա հեղափոխությանը»

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գովերգում և քննադատում «Թավշյա հեղափոխությանը»

    Շատ շատերը գովերգում են «Թավշյա հեղափությունը» և նրա առաջնորդներին դրսևորելով այնպիսի վերաբերմունք, որը շատ նման է այն վերաբերմունքին, որ դրսևորում են հավատացյալները իրանց Աստծո կամ կրոնի նկատմամբ։

    Մի մասն էլ ծայրահեղ քննադատական է վարվում, այնպես կարծես անհամբերությամբ և ուրախությամբ սպասում են թե երբ են սայթաքելու նոր կառավարության ներկայացուցիչները, որ կարողանան հայտարարել, թե ինչքան վատն են իրանք։

    Հետաքրքիր է ձեր կարծիքը այս երկու իրարից տարբեր, բայց ինչ որ առումով նաև իրար ահավոր նման վերաբերմունքների մասին։

    Եթե մեկը քննադատում է Թավշյա հեղափոխությանը ամեն առիթով չնկատելով ակնհայտ դրականը, ի՞նչ եք կարծում էդ մարդկանց մասին։

    Եթե մեկը գովաբանում է առանց նկատելու ակնհայտ բացասական կողմերը ի՞նչ եք կարծում իր մասին։

    Անձամբ ես կարծում եմ, որ ցանկացած կառավարիչ (անգամ նրանք ովքեր ունեն «աշխարհի ամենաաղքատ պրեզիդենտ» կամ «ամենահամեստ պրեզիդենտ» տիտղոսները) ունի իր անձնական շահը այդ պատճառով ես երբեք չեմ հավատում կամ հույս կապում որևիցե ղաքաքական գործիչի հետ։ Իմ համար քաղաքական գործիչը միանգամից ընկնում ա նենց մի համակարգ, որը պահանջում է հրաժարվել մարդկային հատկություններից։

    Հետաքրքիր է լսել ձեր կարծիքը։

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (23.08.2018)

  3. #2
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս կամ քաղաքական թեմա է, կամ առնվազն փիլիսոփայություն, երևի տեղափոխել է պետք:
    Համառոտ` կույր հավատացյալները կամ կույր անհավատները երկուսն էլ վատ են :Ճ
    Si vis pacem, para bellum

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (23.08.2018)

  5. #3
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես էլ եմ տենց կարծում, բայց դեռևս չեմ հանդիպել մեկին, ով հավասարակշռված թվարկի ինչն ա իրա դուրը գալիս, ու ինչին ա դեմ։ Դե իմ տպավորությունները հիմնված են ֆեյսբուքյան քննարկումների վրա, քանի որ ինքս Հայաստանում չեմ։ Բայց մինչև հիմա չկա մեկը, ով հավասարակշռված լինի։ Իմ մոտ նենց տպավորություն ա, որ երկու խումբ կա ՝ նրանք ովքեր հիացած են ու նրանք ովքեր քլնգում են (էս բառից զզվում եմ, բայց շատ հարմար է էս կոնտեքստում)։ Ու ամենահետաքրքիրը իմ համար էն ա, որ գովաբանողները միշտ գրում են, որ կան նենց պահեր, որ իրանց դուրը չի գալի, իսկ քննադատողներն էլ ասում են կան բաներ, որ մեր դուրը գալիս են։ Բայց ոչ մեկը չի ասում ինչը իրա դուրը չի գալիս, կամ ինչն ա իրա դուրը գալիս։

    ՀԳ. թեման հավանաբար պետք է տեղափոխվի «Փիլիսոփայություն»

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (26.08.2018)

  7. #4
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հետաքրքիր թեմա ես բացել, ինչի համար շնորհակալ եմ։ Իրականում ինչքան էլ թավշյա հեղափոխությամբ ոգևորված լինեմ, ես ինքս ավելի շատ քննադատողներից եմ, բայց վերջին ժամանակներս որոշել եմ բերանս փակել։ Իրականում չեմ սպասում, որ մեկը սայթաքի կամ չգիտեմ ինչ, այլ նոր կառավարությունն իմ սպասելիքները մի այլ կարգի չի արդարացնում։ Բայց եթե գովելի բան լինում ա, իհարկե դրա մասին էլ եմ ասում։ Ուղղակի շատ տխուր ա, որ հենց քննադատական մի բառ ես ասում, միանգամից հակահեղափոխականի պիտակ ես ստանում։

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (24.08.2018)

  9. #5
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շնորհակալ եմ, Բյուր ջան....

    Ես էլ եմ զարմանում, երբ գովացողներին անվանում են հեղափոխական, անգամ եթե գովերգողը հասարակ պատեհապաշտ մոլեռանդ է, որը կապ չունի հեղափոխության հետ, իսկ ինչ որ հարց տվողի միանգամից պիտակում են, որպես հակահեղափոխական։

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (24.08.2018)

  11. #6
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալ եմ, Բյուր ջան....

    Ես էլ եմ զարմանում, երբ գովացողներին անվանում են հեղափոխական, անգամ եթե գովերգողը հասարակ պատեհապաշտ մոլեռանդ է, որը կապ չունի հեղափոխության հետ, իսկ ինչ որ հարց տվողի միանգամից պիտակում են, որպես հակահեղափոխական։
    Չգիտեմ, էս սևուսպիտակ բաժանումը շատ վտանգավոր ա ինչ֊որ առումով, որովհետև կարծում եմ՝ գաղափարական քաղաքականության դեմ ա դուրս գալիս ու դառնում անձերի քաղաքականություն, ինչը ունեինք նաև մինչև հեղափոխությունը։ Իմ բոլոր քննադատությունները գաղափարական են էղել։ Քննադատողներից շատերին էլ որ տեսնում եմ, էլի գաղափարական են։ Պետք չի այլակարծության օդերն էդպես փակել։

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (24.08.2018)

  13. #7
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անկեղծ ասած՝ ես Ակումբում չեմ նկատել, որ Նիկոլին քննադատողների «դեմքին թռնեն»:
    (Վարոյին չենք հաշվում, որովհետև նրա արածը քննադատություն չի)

    Մեկը ես էլ եմ մի քանի բան նշել, որ Նիկոլի կառավարության արածներից դուրս չեն եկել ու ոմանք համաձայնել են, ոմանք չէ:
    ՈՒ սա նորմալա ու վաբշե չի նշանակում, որ չհամաձայնողները «դեմքիս են թռել»՝ որքան էլ որ անհեթեթ ու ժարգոնային չլինի էս արտահայտությունը:

    Իսկ ընդհանրապես՝ համաձայն եմ, որ կա նման երևույթ, որ նոր կառավարությանը քննադատողներին անվստահությամբ են վերաբերվում:
    Բայց եկեք ամեն ինչ չխառնենք իրար:
    Սա ոչ սև-սպիտակի բաժանումա, ոչ էլ՝ անհատի կուլտ (?):
    Երբ աղբյուրը վստահելի է, իսկ քննադատությունն էլ առողջ, բանական օգտատերերը վրան չեն հարձակվում:

    Փոխարենը հիմա ինտերնետային հայկական սեգմենտում վեդրոներով վխտում են ֆեյքերն ու հայտնի անհայտ աղբյուրներից սնվող ստատուսագիրները:
    Էստեղից էլ առաջ է գալիս ողջ խառնաշփոթը, երբ բոլորը գիտեն, որ կա նման երևույթ ու, չհասկանալով թե ով ովա, անվստահությամբ են վերաբերվում ցանկացած քննադատողի, ում անձամբ չեն ճանաչում ու համոզված չեն նրա ազնիվ մղումների մեջ:

    Ասածս ինչա. դաշտը կմաքրվի քննադատությամբ գումար աշխատողներից՝ կհանդարտվեն նաև կրքերը ու ամենուր կարելի կլինի առողջ դիալոգ վարել:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayl (26.08.2018), Աթեիստ (26.08.2018), Վիշապ (27.08.2018), Տրիբուն (26.08.2018)

  15. #8
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ ես Աթեիստի տեղադրած հղման քոմենթներում այնուամենայնիվ ֆանատիզմ տեսա, եթե դա կարելի է էդ տերմինով կոչել:

    Բայց լրիվ հակառակ ուղղությամբ )))

    Աթեիստը հակափաստարկ էր բերել ընդամենը ու միանգամից մի քանի հոգի սկսեցին թեման շեղելով ինչ-որ անհասկանալի բաների մասին խոսել ու էդ ամեն ինչը՝ մեղադրական տոնով հասցեագրված Աթեիստին, թե իբր ո՞նց ես հանդգնում չհամաձայնել, որ Նիկոլը լավը չի...
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (26.08.2018)

  17. #9
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ես Աթեիստի տեղադրած հղման քոմենթներում այնուամենայնիվ ֆանատիզմ տեսա, եթե դա կարելի է էդ տերմինով կոչել:

    Բայց լրիվ հակառակ ուղղությամբ )))

    Աթեիստը հակափաստարկ էր բերել ընդամենը ու միանգամից մի քանի հոգի սկսեցին թեման շեղելով ինչ-որ անհասկանալի բաների մասին խոսել ու էդ ամեն ինչը՝ մեղադրական տոնով հասցեագրված Աթեիստին, թե իբր ո՞նց ես հանդգնում չհամաձայնել, որ Նիկոլը լավը չի...
    Տրիբունը շատ լավ գրելա, թե էդ ամենն ինչի արդյունքա: 25 տարի թալանել, սպանել, քարկոծել են ու հիմա Նիկոլը շատ մոտա հեղափոխությանը, բայց առանց մեզ ինքը զրո ա, իսկ մեր մեջ պառակտումն արգելված ա: Մենք վախենում ենք, որ Նիկոլը մեզ չքաշի ու վախենում ենք այլ ուժերի ազդեցությունից: Դե դրա համար էլ անտեղի Նիկոլին ասել վատն ա էդքան ընդունելի չի:ճճ

  18. #10
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Տրիբունը շատ լավ գրելա, թե էդ ամենն ինչի արդյունքա: 25 տարի թալանել, սպանել, քարկոծել են ու հիմա Նիկոլը շատ մոտա հեղափոխությանը, բայց առանց մեզ ինքը զրո ա, իսկ մեր մեջ պառակտումն արգելված ա: Մենք վախենում ենք, որ Նիկոլը մեզ չքաշի ու վախենում ենք այլ ուժերի ազդեցությունից: Դե դրա համար էլ անտեղի Նիկոլին ասել վատն ա էդքան ընդունելի չի:ճճ
    Գայլ ջան, գրածիդ մեջ տարբեր մտքեր խառնվել են իրար եղբայր:

    Սենց մի երկու բառով՝ Նիկոլն արդեն հեղափոխություն արել վերջացրելա:
    Այսինքն՝ դրա առաջին փուլը:
    Էս պահին երկիրը մաքրվելու գործընթացի մեջա ու դա երկու օրվա բան չի:
    Միայն մաքրվելուց (մեծ մասամբ) հետոա հաջորդ փուլում սկսվելու վերականգնվելու գործընթացը:

    Առաջին փուլում առյուծի բաժինը Նիկոլինն էր ու ինքն իր դերը փայլուն կատարեց:

    Էս հիմիկվա երկրորդ փուլում Նիկոլի դերը մասամբա՝ էնքանով, որքանով ապահովի ուժայինների տանիքն ու անաչառ գործունեությունը:
    Իմ գնահատմամբ՝ էստեղ էլա ինքն իր դերը փայլուն կատարում ու ուժայիններն էլ հետ չեն մնում:
    Հաշվի առնելով էդ համակարգերի նախկինում ոտքից գլուխ կոռումպացված լինելը՝ իրենց այժմյան գործունեությունն ուղղակի անհավականի շարքիցա:

    Հաջորդ երրորդ փուլում Նիկոլի դերն էլ, ուժայիններինն էլ ավելի նվազելու են ու մնան զուտ իրենց սահմանված լիազորությունների շրջանակում:
    Այ էստեղա, որ բառացի ամեն ինչ հենց մեզանիցա կախված լինելու: Մեզանից բոլորիցս՝ դրսում թե ներսում, վերադարձող թե ոչ՝ որ որքան կամենա ու կարենա:

    ՈՒ հա էս ամբողջ ընթացքում էլ դրսի ուժերը մեր մեջ յան ազգանուններով ներկայացված են լինելու ու մեզ դեմ գործեն ու մենք երբեք մեկ ամբողջություն չենք եղել ու չենք էլ լինի: Միշտ ու բոլոր դարերում էլ Յաններ են եղել, որ դրսից վարձատրվել են ու գործել ընդհանուրի շահին դեմ:
    Իսկ այ թե որքանով նրանք բարեհաջող կկատարեն իրենց առաքելությունը՝ Նիկոլից կամ իր մեզ քաշելուց չի կախված, այլ՝ մեր քաղաքացիական ու իրավագիտակցական հասունությունից:
    Նենց որ, Նիկոլի ասած, ամեն մարդ պիտի ամեն օր ինքն իր վրա աշխատի ու էդ օրը մի բան էլ ավելացնի իր իմացածին:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  19. #11
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ֆիքսենք, որ ՈՒստեն քննադատություն հնչեցրեց Նիկոլի հասցեին ու ոչ ոք իրեն «հակահեղափոխական ՀՀԿ» չպիտակեց դրա համար ))
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  20. #12
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ եթե հարցադրումը մի քիչ փոխե՞նք:

    Ինձ համար, օրինակ, կարևորա, որ ցանկացած քաղաքացու, ցանկացած մարդու իրավունքներն էլ պաշտպանված լինեն՝ անկախ նրա տարիքից, սեռից, քաղաքական ու սեռական կողմնորոշումներից, կրոնական պատկանելությունից, մաշկի գույնից և այլն:

    Էն օրը Շուռնուխ գյուղում մարդկանց ծեծել են իրենց ԼԳԲՏ լինելու համար.. երևի...
    Իսկ ասենք Խաչիկ գյուղում էլ Համբիկն ու Սմբոն մինչև ուշ երեկո քեֆ անելուց հետո ցվրվել են տներով, որից հետո Համբիկը իր կնոջնա ծեծել՝ անկողնում իրեն մերժելու համար, իսկ Սմբոն էլ՝ իր երեխուն՝ չստիկներն ուշացնելու համար.. երևի...

    Հիմա ո՞վ կպնդի, թե ԼԳԲՏ իրավունքներն ավելի կարևոր են, քան կանանցն ու երեխեքինը:

    Հարց.
    Նիկոլը մենակ Շուռնուխի մասով պիտի լայվ մտնե՞ր՝ Խաչիկի հարցը թողնելով իրավապահ մարմիններին, թե՞ բոլոր դեպքերին էլ պիտի առանձին-առանձին անդրադառնար:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  21. #13
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Բա որ իմանաս Կաղնուտակ գյուղում ինչ ա եղել․․․ վաաաա՜յ․․․ կեսուրը տանը նստած գանգատվել ա, որ Նիկոլը իրա թոշակը չի բարձրացնում, հարսն էլ իրեն հակահեղափոխական ա անվանել, էն էլ կոպալը տարել բերել՝ հարսի գլխին ա իջացրել։ Նիկոլը մանթռաշի մեջ ա՝ չգիտի, հեղափոխական արժեքները բարձր պահող հարսի կողմը բռնի, թե՝ ավանդական ընտանիք պաշտպանող կեսուրի։

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գաղթական (27.08.2018)

  23. #14
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բա որ իմանաս Կաղնուտակ գյուղում ինչ ա եղել․․․ վաաաա՜յ․․․ կեսուրը տանը նստած գանգատվել ա, որ Նիկոլը իրա թոշակը չի բարձրացնում, հարսն էլ իրեն հակահեղափոխական ա անվանել, էն էլ կոպալը տարել բերել՝ հարսի գլխին ա իջացրել։ Նիկոլը մանթռաշի մեջ ա՝ չգիտի, հեղափոխական արժեքները բարձր պահող հարսի կողմը բռնի, թե՝ ավանդական ընտանիք պաշտպանող կեսուրի։
    ՃՃՃ

    Ազգը ձեռքից գնումա, աշխարհով մեկ խայտառակ եղանք..

    Ես Նիկոլի տեղը լինեի՝ սաղին կհավաքեի, կտայի անցումային փուլի արդարադատության ձեռը :p
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  24. #15
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    ՃՃՃ

    Ազգը ձեռքից գնումա, աշխարհով մեկ խայտառակ եղանք..

    Ես Նիկոլի տեղը լինեի՝ սաղին կհավաքեի, կտայի անցումային փուլի արդարադատության ձեռը :p
    էս յանի քո արևին ի՞նձ կպար, հա՞

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •