User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞վ է մարտի 1-ի դեպքերի ամենամեծ պատասխանատուն

Քվեարկողներ
289. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Իշխանությունը

    168 58.13%
  • Ընդդիմությունը

    61 21.11%
  • Ոստիկանությունը

    5 1.73%
  • Ցուցարարները

    13 4.50%
  • Սադրիչները

    42 14.53%
Էջ 93 118-ից ԱռաջինԱռաջին ... 4383899091929394959697103 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,381 համարից մինչև 1,395 համարի արդյունքները՝ ընդհանուր 1769 հատից

Թեմա: Ո՞վ է մարտի 1-ի դեպքերի ամենամեծ պատասխանատուն

  1. #1381
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,677
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հետաքրքիր բան տեղի ունեցավ: Քոչարյանին էս երկամսյա կալանքից, էն էլ էս ձևով ազատելուց ամենաշատը Քոչարյանն ա կարծես տուժում ու դեռ ավելի վատ ա տուժելու. ժողովրդի ատելությունը մի ուրիշ զարթոնք ապրեց մի կողմից, էն որ վերաքննիչով բացարձակ անձեռնմխելիություն ա ամրագրվում հանցագործին՝ կատաղացրեց մյուս կողմից:
    Քոչարյանը նագլի հրճվանքով շտապել էր ասուլիս հրավիրեր, որ սաղին լեզու կամ մատ ցույց տար, էն էլ իրան էդ շանսը չտվեցին, ու շատ էլ լավ արեցին: Մի քիչ էլ համբերենք, ու Քոչարյանը երանությամբ ա հիշելու իր առաջին կալանավորման ժամանակները, երբ հայ-հայ ա՝ քաղաքական հալածյալի լուսապսակ էր մանրից գոյանում իր մշակված ճաղատին, քոչարյանականների երկարած լեզուներն ու աշխուժացումը վկա:

  2. #1382
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեմ ուզում վերջնական կարծիք հայտնել, բայց իմ կարծիքով դատարանը դուրս է եկել կոնկրետ գործի քննարկման սահմաններից:

    Կալանքի համար կան հիմքեր՝ սա, սա ու սա: Հիմա դատարանը, փոխանակ ասի, այս հիմքը կա, պահել կալանքի տակ, կամ, այս հիմքը չկա՝ չպահել, դրել... գործի քննություն է արել, թե... իր արարքում հանցակազմ չկա, որովհետև:

    Հարգելի դատարան ջան, քեզ չեն հարցրել, իր արարքում հանցակազմ կա թե չէ, քեզ ասել են՝ ազատության մեջ մնալով պարոն Քոչարյանը կարո՞ղ էր ազդել գործի հետագա քննության վրա, խուսափել արդարադատությունից կամ նոր հանցանք կատարել, սրան պատասխանի:

    Իմ կարծիքով այդ որոշման ամենաթույլ տեղը հենց սա է ու Վճռաբեկ բերելուց դատախազները հենց սրան կկպնեն:
    Կալանքի առաջին պատճառը մեղադրանքի էությունը չի՞։ Ու եթե մեղադրող կողմը չի կարողացել ապացուցել, որ Քոչարյանին այդպիսի մեղադրանք է կարելի ներկայացնել (մեղադրանք ներկայացնելը արդեն իսկ փաստում է հետապնդման մասին ու անձեռնմխելիության դեմ ա), ապա կալանավորելու հիմք էլ պիտի որ չլինի։

    Ըստ իս, այս պահի դրությամբ վերաքննիչը մեկ մեծ սխալ է գործել՝ այսպիսի աղմկահարույց գործի մասին որոշում կայացնելը ու այդ որոշումը գործի դնելը՝ առանց որոշման ամբողջական տեքստը հրապարակելու։ Մնացածն այս պահին սպեկուլյացիաներ են։
    Վերջին խմբագրող՝ Ծլնգ: 14.08.2018, 18:18:

  3. #1383
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը

    Քոչարյանը ձերբակալվել էր սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով, որի համար ներկայացվել են բավարար ապացույցներ։
    Սահմանադրական կարգը տապալելը չի կարող նախագահի կարգավիճակից բխող գործողություն համարվել, ու նախագահի անձեռնմխելիությունը իմպերատիվ նորմ չի ու նենց չի, որ սահմանադրության մնացած հոդվածները ավելի պակաս կարևոր են, քան թե նախագահի անձեռնմխելիությունն է։
    Մնացածն այս պահին բուլշիթեր են։
    Si vis pacem, para bellum

  4. #1384
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը

    Չէ դե ես իհարկե կարող էի ենթադրել, որ դու այդ դռնփակ դատական նիստերին ոչ միայն ներկա ես եղել, այլ նաև բավականաչափ իրավական կվալիֆիկացիա ունես, որ դատես ներկայացված ապացույցները բավարար էին թե չէ, ինչպես նաև դատավորներից ավելի բարձր կվալիֆիկացիա ունես, որ իրենց գործը համարես բուլշիթ։ Բայց ցավոք սրտի քո բերած վիդեոյից դատելով, թե դու ինչ տիպի տեղեկատվությունից ես քո լուրերը առնում, դժվարանում եմ դա անել։ Այս պահին, էլի․․․

  5. #1385
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Կալանքի առաջին պատճառը մեղադրանքի էությունը չի՞։ Ու եթե մեղադրող կողմը չի կարողացել ապացուցել, որ Քոչարյանին այդպիսի մեղադրանք է կարելի ներկայացնել (մեղադրանք ներկայացնելը արդեն իսկ փաստում է հետապնդման մասին ու անձեռնմխելիության դեմ ա), ապա կալանավորելու հիմք էլ պիտի որ չլինի։

    Ըստ իս, այս պահի դրությամբ վերաքննիչը մեկ մեծ սխալ է գործել՝ այսպիսի աղմկահարույց գործի մասին որոշում կայացնելը ու այդ որոշումը գործի դնելը՝ առանց որոշման ամբողջական տեքստը հրապարակելու։ Մնացածն այս պահին սպեկուլյացիաներ են։
    Անկեղծորեն ասած, խնդիրն ավելի բարդ է, քան թվում է առաջին հայացքից, ընդ որում մենք այստեղ մի անակնկալ իրավական վակումի ենք հանդիպում: Ես քո ասածը բնականաբար հասկացա, դու էլ իմը: Հիմա շարունակենք քննարկել, որպեսզի պարզ լինի, մի իրավիճակ:

    Ենթադրենք առկա է մի իրավիճակ, երբ, պարզության համար, խնդիր կա հանցագործության սուբյեկտի հետ: Օրինակ, ասենք մեղադրանք է առաջադրվել մեկին պետական դավաճանության համար, անձը կալանավորվել է, բայց հետո պարզվել է, որ այդ անձը ՀՀ քաղաքացի չէ, ինչը բացառում է այդ հոդվածի կիրառումը նրա նկատմամբ: Առաջին հայացքից, այո, թվում է թե անձը պետք է կալանքից ազատվի, բայց երբ ավելի խորն ենք նայում, սա ոչ միայն կալանքից ազատման հիմք է, այլև՝ գործի կարճման, համենայն դեպս այդ հիմքով:

    Հիմա մեր դեպքում դատարանն արել է առաջին քայլը, առայժմ մի կողմ թողնենք՝ ճիշտ է անձեռնամխելիության պահը հիշել, թե չէ, բայց այդ դեպքում ինքը պետք է աներ նաև երկրորդ քայլը՝ պահանջեր կարճել գործը: Ես չեմ կարդացել որոշումն ու չգիտեմ այնտեղի ձևակերպումները, բայց նման բան, համենայն դեպս ըստ փաստաբանների, այնտեղ չկա: Այսինքն, դատարանն ասում է՝ անձը ենթակա չէ պատասխանատվության, իրեն ազատեք կալանքից... ու վերջ: Տրամաբանորեն ինքը պետք է առաջ գնար, ասեր՝ եթե այդպես է, ապա կարճեք գործը: Ու ստեղ մոտենում ենք առաջին մեծ խնդրին - իրավունք ունի՞ դատարանը կալանքի օրինականությունը քննելիս գործի կարճման հարց բարձրացնել: Վախենում եմ սխալվել, բայց այնուհանդերձ կարծում եմ, որ, ոչ, չունի նման իրավունք, դա դուրս է կալանքի հարցը քննելու համար իրականացվող դատավարության առարկայից: Որպեսզի պարզ լինի, կրկին հիշենք պետական դավաճանության խնդիրը, եթե անձը քաղաքացի չէ, նա այդ հանցակազմով սուբյեկտ չէ, ենթակա չէ պատասխանատվության և, եթե նման մի հիմարություն է արել քրեական հետապնդման մարմինը, ապա անձը պետք է ոչ միայն կալանքից ազատվի, այլև՝ քրեական գործը պետք է կարճվի: Ամրագրենք, սակայն, որ դա պետք է արվի պաշտպանական կողմի միջնորդությամբ կամ դատարանի կողմից՝ իր նախաձեռնությամբ, բայց ոչ այդ փուլում և ոչ կալանքի հարցը քննելիս: Այս դեպքում այդ պահը չկա, ինչքան ես գիտեմ պաշտպանական կողմը չի միջնորդել այդ մասին բայց, նույնիսկ եթե միջնորդել էլ է, դա պետք է քննվեր որպես առանձին միջնորդություն, ոչ կալանքի միջնորդության հետ միասին: Այս առումով դատարանը, ակնհայտորեն մտածելով հենց իմ ասած ձևով, մի տրամաբանական սխալից խուսափելով անխուսափելի արել է մյուսը - իրավունք չունենալով կալանքի հարցը քննելիս անդրադառնալ գործի կարճման հարցին, չի անդրադարձել, կիսատ է թողել ասածը, որ դատավարական սխալ չանի, բայց, քանի որ սկիզբը սխալ էր սկսել, տրամաբանորեն կիսատ է եղել նաև վերջը: Իրոք, տեսեք ինչ է ստացվում՝ կա դատարանի որոշում, որը ըստ էության ֆիքսում է հակաօրինական վիճակը պետական մարմնի վարքագծում, սակայն չկա կոնկրետ ձևակերպումը՝ ի՞նչ անել այդ պարագայում, ընդ որում այդ ձևակերպումը չէր էլ կարող լինել, քանի որ, ինչպես ասացի, սա դուրս է կալանքի առակայի քննարկման սահմաններից: Այսպիսով, կա առնվազն տրամաբանական խնդիր, ընդ որում օրենսդրական վակումի վիճակ է և դատարանը պետք է ղեկավարվի ընդհանուր իրավաբանական տրամաբանությամբ:

    Երկրորդ մեծ խնդիրը՝ անձեռնամխելիության պահով - կրկին չեմ ուզում վերջնական վերդիկտ տալ, բայց առայժմ չեմ կարծում, որ անձեռնամխելիությունը այս դեպքում իր վրա տարածվում է: Տեսեք.

    - մեղադրող կողմն ասում է՝ ինքը արել է սա:
    - Պաշտպանական կողմն ասում է՝ դա բխում էր նրա կարգավիճակից:
    - Մեղադրող կողմը հակադարձում է՝ ցույց տվեք մի օրենսդրական նորմ, որ իր ենթական իր հրահանգը կատարելիս իրավունք ուներ արձակել 0038 հույժ գաղտնի հրամանը այն տեսքով, որով այն առկա է, և զորք մտցնել քաղաք:
    - Պաշտպանական կողմը հակադարձում է՝ ինքը երկրի անվտանգության երաշխավորն էր, սպառնալիքն էլ գալիս էր երկրի ներսից, պատկերավոր ասած, ոնց որ, ասենք, Հայաստանում գտնվող Հնդկաստանի քաղաքացի ուսանողները, իրանականում Հնդկաստանի զինված ուժերը ներկայացնելով գրավեն Երևանի մի քանի շենք, ինքն էլ, դե-ֆակտո զորքն օգտագործելով Երևանում, դե-յուրե զորքը մտցրել է քաղաք:
    - Մեղադրող կողմն ասումա՝ չկար նման իրավիճակ, մի հորինեք:
    - Պաշտպանական կողմն ասում է՝ կար, Մանվելի պահը, Մելքումյանի պահը, ագրեսիվ ցուցարարներ և այլն:

    Ահա այս վերջին երկու կետերի վրա է բանը հասել վեճի, ընդ որում մի կողմից իրավական կարգավորումներն են ծայրահեղ ոչ հստակ, մյուս կողմից իրավական պրակտիկա չկա, մի երրորդ կողմից փաստերն են ոչ միանշանակ մեկնաբանման ենթակա, իսկ չորրորդ կողմից էլ ոչ մի կողմը օբյեկտիվ չէ՝ պաշտպանական կողմը իրեն ձեռնտու փաստերն է շեշտում և մյուսները արժեզրկում կամ լռում դրանց մասին, մեղադրական կողմն էլ, բնականաբար, լրիվ հակառակ դրության մեջ է: Օրինակ, հստակ չէ, թե 01.03.2008 թ-ին գործող ՀՀ քր. օրի այդ հոդվածով սահմանված ինչ է սահմանադրական կարգը և նույնիսկ օրենքի նոր ձևակերպումը, որը կապում է արարքը Սահմանադրության կոնկրետ հոդվածների հետ, քիչ պարզություն է մտցնում իրավիճակում: Այլ օրինակ՝ գործողությունը - ինչո՞վ է դրսևորվում այն, կոնկրետ իր գործողություններում կա՞ր այդ պահը, թե՞ չկար - ահա միայն քիչ քանակն այն հարցերի, որ զուտ իրավական առումով այս գործում կա:

    Քրեական ոլորտի մեր օպոզիցիոն առաջատար փաստաբաններից մեկի հետ, իր անունը չեմ տալիս, որովհետև զրույցը անձնական էր, ես դեռ կալանավորման առաջին օրն այս հարցերը բարձրացրի ու մենք եկանք եզրակացության, որ, զուտ իրավական առումով, մեղադրական կողմի համար անչափ դժվար է լինելու կպնել պարոն Քոչարյանին: Որպես ասվածի անուղղակի ապացույց, տեսեք, թե Վահե Գրիգորյանն այս օրերին ինչ զուսպ է արտահայտվում, ինքն էլ է տեսնում այս խնդիրները, չի ուզում անորոշ իրավիճակում մասնագիտական վերդիկտ ասել՝ ինչքան էլ հոգով լինելով նոր իշխանությունների կողմը: Եթե ընդունենք, որ գործում այնուհանդերձ կա քաղաքական բաղադրիչ, ապա կար կարծիք, որ Նիկոլը սխալվեց, միանգամից կպնելով Քոչարյանին, երբ փոխարենը պետք էր մանր քրեական գործերով ամրացնել նրան ներկայացվող հիմնական մեղադրանքը, հետո նոր միայն հիմնական հարվածը հասցնել: Օրինակ, եթե Միքայել Հարությունյանի գործով լիներ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, որով հաստատվեին մի շարք հանգամանքներ, ապա դրանք, որպես արդեն ապացուցման կարիք չունեցող փաստեր, կարող էին դրվել արդեն այս գործում մեղադրանքի հիմքում: Չեմ ուզում Նիկոլին կյանք սովորեցնել, բնականաբար, նաև կարծում եմ, որ զուտ քաղաքական մակարդակում սա պետք է քննարկված լինի իր կողմում, բայց մյուս կողմից էլ, եթե ընդունենք, որ այս ամենը զուտ ՀՔԾ նախաձեռնությունն է, ուրեմն գոնե պետք է նրանք քննարկած լինեին այս ամենը: Չեմ ուզում նաև քաղաքական գնահատականներ հնչեցնել:

    Մի խոսքով, այստեղ ավելի շատ են հարցականները, քան պատասխանները:
    Վերջին խմբագրող՝ Lion: 14.08.2018, 21:34:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (14.08.2018)

  7. #1386
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ դե ես իհարկե կարող էի ենթադրել, որ դու այդ դռնփակ դատական նիստերին ոչ միայն ներկա ես եղել, այլ նաև բավականաչափ իրավական կվալիֆիկացիա ունես, որ դատես ներկայացված ապացույցները բավարար էին թե չէ, ինչպես նաև դատավորներից ավելի բարձր կվալիֆիկացիա ունես, որ իրենց գործը համարես բուլշիթ։ Բայց ցավոք սրտի քո բերած վիդեոյից դատելով, թե դու ինչ տիպի տեղեկատվությունից ես քո լուրերը առնում, դժվարանում եմ դա անել։ Այս պահին, էլի․․․
    Ես կարծում եմ, որ այս դեպքն այնքան պարզ է, որ դատողություններ անելու համար պետք չի իրավաբանական գիտությունների դոկտոր լինել, այլ ընդամենը պետք են աչքեր, ականջներ, արդարության զգացում ու մի քիչ էլ ուղեղ՝ սահմանադրության նպատակն ու հովածների տրամաբանությունը հասկանալու համար:
    Իսկ դու որտեղի՞ց ես քո լուրերը առնում, չլինի՞ Քոչարյանի մամլո գրասենյակից:
    Si vis pacem, para bellum

  8. #1387
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Անկեղծորեն ասած, խնդիրն ավելի բարդ է, քան թվում է առաջին հայացքից...
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես կարծում եմ, որ այս դեպքն այնքան պարզ է, որ դատողություններ անելու համար պետք չի իրավաբանական գիտությունների դոկտոր լինել
    Էս պահերը դզեց
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  9. #1388
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ու ոնց Հայկ Մարտիրոսյանն ա ասում՝ էս նախկին իշխանությունների սահմանադրությանն ու օրենքներին հղվելը հեղափոխությունից հետո պոլնի բուլշիթ ա, որովհետև հեղափոխությամբ կարող են հեղափոխվել նաև սահմանադրությունն ու օրենքները:
    Սահմանադրության մեջ ժողովրդի ճնշման տակ վարչապետի հրաժարականի ու նոր վարչապետի նշանակման հոդված առհասարակ չկա ու նման բան ներկա սահմանադրությունը չէր նախատեսում, ի՞նչ մի կախվել եք անձեռնմխելիությունից:
    Պարզագույն բաներ են տեղի ունեցել՝ Ռոբը կեղծիքներով իշխանությունը փոխանցել ա Սերժիկին: Ժողովուրդը բողոքել ա, Ռոբը ոստիկանությունով տփել ու ջարդել ա բողոքավոր ժողովդրին, բանակը լցրել ա մայրաքաղաք, զինվորական հագուստների տակ կոծկված օլիգրախների թիկնապահներն ու էլի ինչ-որ կասկածելի ոհմակներ կռվել են բողոքավոր ժողովրդի դեմ, մարդ են սպանել, լիքը մարդ ծեծել ու վիրավորել են, ու էս սաղ Ռոբի հրամանով ա եղել: Ես թքած ունեմ այնպիսի սահմանադրության վրա, որը նման նախագահին քրեական հետապնդում չի նախատեսում:
    Si vis pacem, para bellum

  10. #1389
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Կալանքի առաջին պատճառը մեղադրանքի էությունը չի՞։ Ու եթե մեղադրող կողմը չի կարողացել ապացուցել, որ Քոչարյանին այդպիսի մեղադրանք է կարելի ներկայացնել (մեղադրանք ներկայացնելը արդեն իսկ փաստում է հետապնդման մասին ու անձեռնմխելիության դեմ ա), ապա կալանավորելու հիմք էլ պիտի որ չլինի։

    Ըստ իս, այս պահի դրությամբ վերաքննիչը մեկ մեծ սխալ է գործել՝ այսպիսի աղմկահարույց գործի մասին որոշում կայացնելը ու այդ որոշումը գործի դնելը՝ առանց որոշման ամբողջական տեքստը հրապարակելու։ Մնացածն այս պահին սպեկուլյացիաներ են։
    Անձեռնմխելիությունը վերաբերվում ա միայն ու միայն ազատությունից զրկելուն, տվյալ դեպքում կալանքը որպես խափանման միջող կիառելուն, ու ոչ մի դեպքում մեղադրանք ներկայացնելուն։ Դատարանի որոշումը, ոնց ես հասկացել եմ, վերաբերվել ա մի այն այն բանի, թե կարաս Քոչարյանի նկատմամբ կալանք կիրառես, թե՞ ոչ։ Փաստաբանի ասածներից ես հասկացա, որ ապացույցների բավարար կամ անբավարար լինելու, այսինքն մեղադրանքի հիմնավոր լինելու մասին խոսք դատարանի որոշման մեջ չի եղել։ Եղել ա չորով հղում սահմանդարության իմպերատիվ նորմին, որ Քոչարյանն անձեռնմխելի ա, ու վերջ։

    Դատարանի որոշումից անմիջապես հետո որոշումը պիտի կիրառվի։ Դատավոր որոշումը նիստի ժամանակ ծերից ծեր հրապարակել ա ու կարդացել ա։ Չի կարա ուղակի ասի բաց թողեք ու բաց թողնեն։ Ու եթե դատարանը որոշել ա, որ կալանքը չի կարող կիրառվել Քոչարյանի նկատմամբ, ուրեմն Քոչարյանին հենց դատարանի դահլիճից պիտի բաց թողնեին, այլ կերպ հնարավոր չէր ու չէին կարա սպասեին որոշումը հրապարակելուն։ Որոշման տեքստն էլ, որոշ ժամանակ անց, պիտի հասանելի լինի բոլորին։ Էս ՀՀ դատական համակարգում տեղի ունեցած վերջին տարիների միակ հաջողված բարեփոխումն ա եղել, եթե քաքմեջ չեն արել։ Կա datalex համակարգը, որտեղ բոլոր դատարանների բոլոր որոշումները, գործի թույլատրելի մանրամասներով, բոլորին հասանելի են։

  11. #1390
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Անկեղծորեն ասած, խնդիրն ավելի բարդ է, քան թվում է առաջին հայացքից, ընդ որում մենք այստեղ մի անակնկալ իրավական վակումի ենք հանդիպում: Ես քո ասածը բնականաբար հասկացա, դու էլ իմը: Հիմա շարունակենք քննարկել, որպեսզի պարզ լինի, մի իրավիճակ:

    Ենթադրենք առկա է մի իրավիճակ, երբ, պարզության համար, խնդիր կա հանցագործության սուբյեկտի հետ: Օրինակ, ասենք մեղադրանք է առաջադրվել մեկին պետական դավաճանության համար, անձը կալանավորվել է, բայց հետո պարզվել է, որ այդ անձը ՀՀ քաղաքացի չէ, ինչը բացառում է այդ հոդվածի կիրառումը նրա նկատմամբ: Առաջին հայացքից, այո, թվում է թե անձը պետք է կալանքից ազատվի, բայց երբ ավելի խորն ենք նայում, սա ոչ միայն կալանքից ազատման հիմք է, այլև՝ գործի կարճման, համենայն դեպս այդ հիմքով:

    Հիմա մեր դեպքում դատարանն արել է առաջին քայլը, առայժմ մի կողմ թողնենք՝ ճիշտ է անձեռնամխելիության պահը հիշել, թե չէ, բայց այդ դեպքում ինքը պետք է աներ նաև երկրորդ քայլը՝ պահանջեր կարճել գործը: Ես չեմ կարդացել որոշումն ու չգիտեմ այնտեղի ձևակերպումները, բայց նման բան, համենայն դեպս ըստ փաստաբանների, այնտեղ չկա: Այսինքն, դատարանն ասում է՝ անձը ենթակա չէ պատասխանատվության, իրեն ազատեք կալանքից... ու վերջ: Տրամաբանորեն ինքը պետք է առաջ գնար, ասեր՝ եթե այդպես է, ապա կարճեք գործը: Ու ստեղ մոտենում ենք առաջին մեծ խնդրին - իրավունք ունի՞ դատարանը կալանքի օրինականությունը քննելիս գործի կարճման հարց բարձրացնել: Վախենում եմ սխալվել, բայց այնուհանդերձ կարծում եմ, որ, ոչ, չունի նման իրավունք, դա դուրս է կալանքի հարցը քննելու համար իրականացվող դատավարության առարկայից: Որպեսզի պարզ լինի, կրկին հիշենք պետական դավաճանության խնդիրը, եթե անձը քաղաքացի չէ, նա այդ հանցակազմով սուբյեկտ չէ, ենթակա չէ պատասխանատվության և, եթե նման մի հիմարություն է արել քրեական հետապնդման մարմինը, ապա անձը պետք է ոչ միայն կալանքից ազատվի, այլև՝ քրեական գործը պետք է կարճվի: Ամրագրենք, սակայն, որ դա պետք է արվի պաշտպանական կողմի միջնորդությամբ կամ դատարանի կողմից՝ իր նախաձեռնությամբ, բայց ոչ այդ փուլում և ոչ կալանքի հարցը քննելիս: Այս դեպքում այդ պահը չկա, ինչքան ես գիտեմ պաշտպանական կողմը չի միջնորդել այդ մասին բայց, նույնիսկ եթե միջնորդել էլ է, դա պետք է քննվեր որպես առանձին միջնորդություն, ոչ կալանքի միջնորդության հետ միասին: Այս առումով դատարանը, ակնհայտորեն մտածելով հենց իմ ասած ձևով, մի տրամաբանական սխալից խուսափելով անխուսափելի արել է մյուսը - իրավունք չունենալով կալանքի հարցը քննելիս անդրադառնալ գործի կարճման հարցին, չի անդրադարձել, կիսատ է թողել ասածը, որ դատավարական սխալ չանի, բայց, քանի որ սկիզբը սխալ էր սկսել, տրամաբանորեն կիսատ է եղել նաև վերջը: Իրոք, տեսեք ինչ է ստացվում՝ կա դատարանի որոշում, որը ըստ էության ֆիքսում է հակաօրինական վիճակը պետական մարմնի վարքագծում, սակայն չկա կոնկրետ ձևակերպումը՝ ի՞նչ անել այդ պարագայում, ընդ որում այդ ձևակերպումը չէր էլ կարող լինել, քանի որ, ինչպես ասացի, սա դուրս է կալանքի առակայի քննարկման սահմաններից: Այսպիսով, կա առնվազն տրամաբանական խնդիր, ընդ որում օրենսդրական վակումի վիճակ է և դատարանը պետք է ղեկավարվի ընդհանուր իրավաբանական տրամաբանությամբ:

    Երկրորդ մեծ խնդիրը՝ անձեռնամխելիության պահով - կրկին չեմ ուզում վերջնական վերդիկտ տալ, բայց առայժմ չեմ կարծում, որ անձեռնամխելիությունը այս դեպքում իր վրա տարածվում է: Տեսեք.

    - մեղադրող կողմն ասում է՝ ինքը արել է սա:
    - Պաշտպանական կողմն ասում է՝ դա բխում էր նրա կարգավիճակից:
    - Մեղադրող կողմը հակադարձում է՝ ցույց տվեք մի օրենսդրական նորմ, որ իր ենթական իր հրահանգը կատարելիս իրավունք ուներ արձակել 0038 հույժ գաղտնի հրամանը այն տեսքով, որով այն առկա է, և զորք մտցնել քաղաք:
    - Պաշտպանական կողմը հակադարձում է՝ ինքը երկրի անվտանգության երաշխավորն էր, սպառնալիքն էլ գալիս էր երկրի ներսից, պատկերավոր ասած, ոնց որ, ասենք, Հայաստանում գտնվող Հնդկաստանի քաղաքացի ուսանողները, իրանականում Հնդկաստանի զինված ուժերը ներկայացնելով գրավեն Երևանի մի քանի շենք, ինքն էլ, դե-ֆակտո զորքն օգտագործելով Երևանում, դե-յուրե զորքը մտցրել է քաղաք:
    - Մեղադրող կողմն ասումա՝ չկար նման իրավիճակ, մի հորինեք:
    - Պաշտպանական կողմն ասում է՝ կար, Մանվելի պահը, Մելքումյանի պահը, ագրեսիվ ցուցարարներ և այլն:

    Ահա այս վերջին երկու կետերի վրա է բանը հասել վեճի, ընդ որում մի կողմից իրավական կարգավորումներն են ծայրահեղ ոչ հստակ, մյուս կողմից իրավական պրակտիկա չկա, մի երրորդ կողմից փաստերն են ոչ միանշանակ մեկնաբանման ենթակա, իսկ չորրորդ կողմից էլ ոչ մի կողմը օբյեկտիվ չէ՝ պաշտպանական կողմը իրեն ձեռնտու փաստերն է շեշտում և մյուսները արժեզրկում կամ լռում դրանց մասին, մեղադրական կողմն էլ, բնականաբար, լրիվ հակառակ դրության մեջ է: Օրինակ, հստակ չէ, թե 01.03.2008 թ-ին գործող ՀՀ քր. օրի այդ հոդվածով սահմանված ինչ է սահմանադրական կարգը և նույնիսկ օրենքի նոր ձևակերպումը, որը կապում է արարքը Սահմանադրության կոնկրետ հոդվածների հետ, քիչ պարզություն է մտցնում իրավիճակում: Այլ օրինակ՝ գործողությունը - ինչո՞վ է դրսևորվում այն, կոնկրետ իր գործողություններում կա՞ր այդ պահը, թե՞ չկար - ահա միայն քիչ քանակն այն հարցերի, որ զուտ իրավական առումով այս գործում կա:

    Քրեական ոլորտի մեր օպոզիցիոն առաջատար փաստաբաններից մեկի հետ, իր անունը չեմ տալիս, որովհետև զրույցը անձնական էր, ես դեռ կալանավորման առաջին օրն այս հարցերը բարձրացրի ու մենք եկանք եզրակացության, որ, զուտ իրավական առումով, մեղադրական կողմի համար անչափ դժվար է լինելու կպնել պարոն Քոչարյանին: Որպես ասվածի անուղղակի ապացույց, տեսեք, թե Վահե Գրիգորյանն այս օրերին ինչ զուսպ է արտահայտվում, ինքն էլ է տեսնում այս խնդիրները, չի ուզում անորոշ իրավիճակում մասնագիտական վերդիկտ ասել՝ ինչքան էլ հոգով լինելով նոր իշխանությունների կողմը: Եթե ընդունենք, որ գործում այնուհանդերձ կա քաղաքական բաղադրիչ, ապա կար կարծիք, որ Նիկոլը սխալվեց, միանգամից կպնելով Քոչարյանին, երբ փոխարենը պետք էր մանր քրեական գործերով ամրացնել նրան ներկայացվող հիմնական մեղադրանքը, հետո նոր միայն հիմնական հարվածը հասցնել: Օրինակ, եթե Միքայել Հարությունյանի գործով լիներ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, որով հաստատվեին մի շարք հանգամանքներ, ապա դրանք, որպես արդեն ապացուցման կարիք չունեցող փաստեր, կարող էին դրվել արդեն այս գործում մեղադրանքի հիմքում: Չեմ ուզում Նիկոլին կյանք սովորեցնել, բնականաբար, նաև կարծում եմ, որ զուտ քաղաքական մակարդակում սա պետք է քննարկված լինի իր կողմում, բայց մյուս կողմից էլ, եթե ընդունենք, որ այս ամենը զուտ ՀՔԾ նախաձեռնությունն է, ուրեմն գոնե պետք է նրանք քննարկած լինեին այս ամենը: Չեմ ուզում նաև քաղաքական գնահատականներ հնչեցնել:

    Մի խոսքով, այստեղ ավելի շատ են հարցականները, քան պատասխանները:
    Ասածդ հասկանում եմ, բայց, նորից, որոշման տեքստը չլինելով քննարկման պարագայում, մի քիչ անտրամաբանականության մասին տրամաբանականությունդ չըմբրռնեցի։ Իմ պատկերացրածով սենց ա գործը․
    ա) մեղադրողը միջոնորդություն է ներկայացրել առաջին ատյանի դատարան կալանավորելու մասին, հենվելով սրա, սրա ու սրա վրա, որը բավարարվել է
    բ) պաշտպանությունը միջնորդություն է ներկայացրել վերաքննիչ դատարանին կալանքի մասին առաջին ատյանի դատարանի որոշումը չեղակերու մասին, հենվելով նրա վրա, որ բավարար հիմունքներ չեն ներկայացվել անձեռնմխելիության այս գործի վարույթում չգործելու մասին, որը բավարարվել է։

    Այսինքն վերաքննիչը չի ասում, որ այս քրեական գործի վարույթում մեղադրանքը պետք է չեղարկել՝ անձեռնմխելիության պատճառով, այլ ասում է, որ բավարար կերպով չի պարզաբանվել, որ անձեռնմխելիությունը չի գործում։ Այսինքն բավական փաստեր չկան վարույթը կարճելու համար, բայց նաև վերաքննիչը համարել է, որ բավարար բացատրություն չի եղել, որ անձեռնմխելիություն ունեցող անձի նկատմամբ ազատության իրավունքը սահմանափակող կալանք գործածվի (ասելով՝ գնացեք բզբզացեք, նոր փաստերով առաջին ատյանի դատարանին կալանքի մասին նոր միջնորդություն ներկայացրեք, բայց հլը որ ձեր հիմիկվա փաստերով չհամոզիք, որ իր կարգավիճակից դուրս գործողություններ են եղել)։ Հիմա կարող ա պաշտպանությունը այս որոշումը օգտագործելով փորձի միջնորդություն ներկայացնի գործը կարճելու մասին, բայց այդ դեպքում իրենք պիտի ապացուցեն, որ անձեռնմխելիությունը այդ հոդվածի պարագայում գործում է (ի հակառակ նրան, որ մեղադրողը պիտի ապացուցի, որ անձեռնմխելիությունը չի գործում՝ կալանքի մասին որոշման համար), ինչը կարծում եմ շատ ավելի բարդ կլինի, եթե ոչ անհնարին։ Բայց քանի որ կարծես բոլորն էլ սպասում են որ մեղադրողը պիտի վերաքննիչի որոշումը վճռաբեկում բողոքարկի, ապա սպասենք տեսնենք, շատ հնարավոր ա, որ այդ միջնորդության զուգահեռ պաշտպանությունը կարճման մասին միջնորդություն ներկայացնի։

    Ու սա քո հիպոթեթիկ իրավիճակից տարբերվում է նրանով, որ մարդու քաղաքացիության հարցը շատ ավելի հեշտ է ստուգելը, քան այս գործի վարույթի սահմաններում Քոչարյանի անձեռնմխելիությունը (ինչի մասին դու էլ ասեցիր), որի պատճառով քո նկարագրած իրավիճակը այստեղ այնքան էլ կիրառելի չի, իմ հասկանալով։ Ու քրեական հոդվածի պահով էլ՝ պետական դավաճանությունը կարծում եմ ավելի հստակ կարելի է ստուգել, իսկ «սահմանադրական կարգի տապալելը» հլը որ չյոտկի մեկը չբացատրեց ինչ ա նշանակում (խոսքի ՔՕ 300.1-ի «որն արտահայտվում է իրավական համակարգում այդ նորմի գործողության դադարեցմամբ»-ը ի՞նչ ա նշանակում ու ո՞նց ա դա ապացուցվում)։

  12. #1391
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Անձեռնմխելիությունը վերաբերվում ա միայն ու միայն ազատությունից զրկելուն, տվյալ դեպքում կալանքը որպես խափանման միջող կիառելուն, ու ոչ մի դեպքում մեղադրանք ներկայացնելուն։ Դատարանի որոշումը, ոնց ես հասկացել եմ, վերաբերվել ա մի այն այն բանի, թե կարաս Քոչարյանի նկատմամբ կալանք կիրառես, թե՞ ոչ։ Փաստաբանի ասածներից ես հասկացա, որ ապացույցների բավարար կամ անբավարար լինելու, այսինքն մեղադրանքի հիմնավոր լինելու մասին խոսք դատարանի որոշման մեջ չի եղել։ Եղել ա չորով հղում սահմանդարության իմպերատիվ նորմին, որ Քոչարյանն անձեռնմխելի ա, ու վերջ։

    Դատարանի որոշումից անմիջապես հետո որոշումը պիտի կիրառվի։ Դատավոր որոշումը նիստի ժամանակ ծերից ծեր հրապարակել ա ու կարդացել ա։ Չի կարա ուղակի ասի բաց թողեք ու բաց թողնեն։ Ու եթե դատարանը որոշել ա, որ կալանքը չի կարող կիրառվել Քոչարյանի նկատմամբ, ուրեմն Քոչարյանին հենց դատարանի դահլիճից պիտի բաց թողնեին, այլ կերպ հնարավոր չէր ու չէին կարա սպասեին որոշումը հրապարակելուն։ Որոշման տեքստն էլ, որոշ ժամանակ անց, պիտի հասանելի լինի բոլորին։ Էս ՀՀ դատական համակարգում տեղի ունեցած վերջին տարիների միակ հաջողված բարեփոխումն ա եղել, եթե քաքմեջ չեն արել։ Կա datalex համակարգը, որտեղ բոլոր դատարանների բոլոր որոշումները, գործի թույլատրելի մանրամասներով, բոլորին հասանելի են։
    անձեռնմխելիությունը նաև վերաբերում է հետապնդմանը, ասենք քրեական գործի վարույթը կարող է այդպիսի հետապնդում համարվի, ու անձեռնմխելիության հիման վրա կարճվի։ «Մեղադրանքը» այս իմաստով էի կիրառել։ Բայց հետդ համաձայն եմ, որ կոնկրետ այստեղ կալանքի վերաբերյալ անձեռնմխելիությունն է հարցը, վերջին գրառմանս մեջ դրա մասին կարծիքս ասեցի։

    Գիտեմ որ չի կարա ասի՝ բաց թողեք, բայց իմ հասկանալով ՀՔԾ-ն չունի որոշման ամբողջ տեքստը (Ազարյանը սրա մասին նամյոկ էլ արեց), ու ահագին խմորվում ա թե ինչ ա եղել ու ոնց ա եղել՝ ամեն ինչը հիմնվելով պաշտպանության մի ռեպլիկի վրա։ Իմ ասածը այն էր, որ լավ կլիներ տեքստը անմիջապես հրապարակվեր դռնփակ նիստից դուրս էլ։ Դատալեքսում ման եկա՝ չկար, ու բոլորն էլ ասում են՝ դեռ չենք տեսել որոշման տեքստը, բայց աջ-ձախ քլնգում են։

  13. #1392
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու ոնց Հայկ Մարտիրոսյանն ա ասում՝ էս նախկին իշխանությունների սահմանադրությանն ու օրենքներին հղվելը հեղափոխությունից հետո պոլնի բուլշիթ ա, որովհետև հեղափոխությամբ կարող են հեղափոխվել նաև սահմանադրությունն ու օրենքները:
    Սահմանադրության մեջ ժողովրդի ճնշման տակ վարչապետի հրաժարականի ու նոր վարչապետի նշանակման հոդված առհասարակ չկա ու նման բան ներկա սահմանադրությունը չէր նախատեսում, ի՞նչ մի կախվել եք անձեռնմխելիությունից:
    Պարզագույն բաներ են տեղի ունեցել՝ Ռոբը կեղծիքներով իշխանությունը փոխանցել ա Սերժիկին: Ժողովուրդը բողոքել ա, Ռոբը ոստիկանությունով տփել ու ջարդել ա բողոքավոր ժողովդրին, բանակը լցրել ա մայրաքաղաք, զինվորական հագուստների տակ կոծկված օլիգրախների թիկնապահներն ու էլի ինչ-որ կասկածելի ոհմակներ կռվել են բողոքավոր ժողովրդի դեմ, մարդ են սպանել, լիքը մարդ ծեծել ու վիրավորել են, ու էս սաղ Ռոբի հրամանով ա եղել: Ես թքած ունեմ այնպիսի սահմանադրության վրա, որը նման նախագահին քրեական հետապնդում չի նախատեսում:
    Չէ հորպար։ Տենց չի կարելի, թե չէ խայտառակ նախադեպ կստեղծենք, որից հետո ուղիղ ճանապարհ ա կամ դեպի դիկտատուրա կամ քաոս։ Քոչարյանը պիտի դատվի օրենքի տառին համապատասխան, առանց մի միլիմետր շեղվելու։ Որ էմոցիաներին տուրք տանք, ես օրինակ կողմ եմ, որ Քոչարյանին ազգովի քարկոծենք իրա կերած բոլոր քաքերի համար, ոչ մենակ մարտի մեկի համար։ Բայց դե, մենք ուզում ենք իրավական երկիր սարքենք, չէ՞։

    Ես հույս ունեմ, որ գործի ծավալը մեծանալու ա։ Նախաքննություն իրականացնող մարմինը լիքը նյութեր պիտի արդեն հավաքած լինի, կամ դրա ճանապարհին ա։ Դատախազությունը, եթե հիմքերը բավարար չլինեին, դուխով չէր մտնի դատարան ու հիմա էլ չէր ասի, որ վճռաբեկ ա տանելու։ Քոչարյանի վրա լիքը նյութ կա մարտի մեկով ու բանրից սաղ կընկնի իրա տեղը։ Ես հույս ունեմ, որ էն մկան տնից հայտնաբերած զենքերը դեռ երկար պատմություն ունեն պատմելու ու վերջինը չեն։ Համոզված եմ, որ նաև լիքը համագործակցողներ կան նախկիններից, ներառյալ մուկը։

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayl (14.08.2018), Ծլնգ (14.08.2018)

  15. #1393
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    անձեռնմխելիությունը նաև վերաբերում է հետապնդմանը, ասենք քրեական գործի վարույթը կարող է այդպիսի հետապնդում համարվի, ու անձեռնմխելիության հիման վրա կարճվի։ «Մեղադրանքը» այս իմաստով էի կիրառել։ Բայց հետդ համաձայն եմ, որ կոնկրետ այստեղ կալանքի վերաբերյալ անձեռնմխելիությունն է հարցը, վերջին գրառմանս մեջ դրա մասին կարծիքս ասեցի։

    Գիտեմ որ չի կարա ասի՝ բաց թողեք, բայց իմ հասկանալով ՀՔԾ-ն չունի որոշման ամբողջ տեքստը (Ազարյանը սրա մասին նամյոկ էլ արեց), ու ահագին խմորվում ա թե ինչ ա եղել ու ոնց ա եղել՝ ամեն ինչը հիմնվելով պաշտպանության մի ռեպլիկի վրա։ Իմ ասածը այն էր, որ լավ կլիներ տեքստը անմիջապես հրապարակվեր դռնփակ նիստից դուրս էլ։ Դատալեքսում ման եկա՝ չկար, ու բոլորն էլ ասում են՝ դեռ չենք տեսել որոշման տեքստը, բայց աջ-ձախ քլնգում են։
    Այ չեմ իմանում ու չեմ վիճում ․․ ասենք սահմանադրության «հետապնդելն ու պատասխանավությայն ենթարկելը» բացառում ա մեղադրանք ներկայացնելը, թե՞ չէ։ Որովհետև, մեղադրանքը սենց ա «Քոչարյանը, այլ անձնանց հետ համաձայնությամբ ․․․ », ու Քոչարյանը մեղադրվում ա մի հատ մեծ գործի շրջանակներում ու մենակ ինքը չի որ մեղադրվում ա։ Եթե Քոչարյանի անձեռնմխելիությունը վերաբերվում ա համ էլ մեղադրանքին, դուրս ա գալիս, որ համ Քոչարյանին չեն կարա մեղադրեն, համ էլ այլ անձնանց։ Այսինքն, Քոչարյանի անձեռնմխելիության ատմազկով սաղ ազատվում են պատասխանատվությունից, քանի որ մեղադրանք տուպո չես կարա ներկայացնես։

    Վերջնական տեքստը ՀՔԾ-ն էլ չունի դատախազությունն էլ։ Էտ նորմալ ա։ Որոշումը կարդում են դատարանում, հետո լրիվ տեքստը սրբագրված, տեսքի բերված ուղակում են կողմերին, ու էտ կարող ա մի երկու օր քաշի։ Բայց որոշումը հրապարակելուն պես պիտի կատարվի։

  16. #1394
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Այ չեմ իմանում ու չեմ վիճում ․․ ասենք սահմանադրության «հետապնդելն ու պատասխանավությայն ենթարկելը» բացառում ա մեղադրանք ներկայացնելը, թե՞ չէ։ Որովհետև, մեղադրանքը սենց ա «Քոչարյանը, այլ անձնանց հետ համաձայնությամբ ․․․ », ու Քոչարյանը մեղադրվում ա մի հատ մեծ գործի շրջանակներում ու մենակ ինքը չի որ մեղադրվում ա։ Եթե Քոչարյանի անձեռնմխելիությունը վերաբերվում ա համ էլ մեղադրանքին, դուրս ա գալիս, որ համ Քոչարյանին չեն կարա մեղադրեն, համ էլ այլ անձնանց։ Այսինքն, Քոչարյանի անձեռնմխելիության ատմազկով սաղ ազատվում են պատասխանատվությունից, քանի որ մեղադրանք տուպո չես կարա ներկայացնես։

    Վերջնական տեքստը ՀՔԾ-ն էլ չունի դատախազությունն էլ։ Էտ նորմալ ա։ Որոշումը կարդում են դատարանում, հետո լրիվ տեքստը սրբագրված, տեսքի բերված ուղակում են կողմերին, ու էտ կարող ա մի երկու օր քաշի։ Բայց որոշումը հրապարակելուն պես պիտի կատարվի։
    Դե չէ, էդ ուժե նագլիություն կլիներ․․․ նույն գործով են անցնում, բայց մեղադրանքները հատ-հատ են ներկայացվում, ու կարա Քոչարյանի հանդեպ քրեական հետապնդումը կարճվի, բայց մնացածներին մեկ ա վերջում կալանավորեն։ Բայց դա կլինի տրամաբանությունից զուրկ, որտև եթե մնացածներին կալանավորում են, ուրեմն սահմանադրական կարգի տապալումը ապացուցված ա, ու դրա հիման վրա Քոչարյանն էլ պիտի այդ գործի սահմաններում անձեռնմխելիությունից զրկվի։

    Դե իմ ասածը հենց էն էր, որ այսքան աղմկոտ գործի մոմենտով կարելի է մի քիչ ավելի արագացնել այդ որոշման տեքստի ամբողջական հրապարակումը (կամ գոնե համառոտը, մինչև ամբողջականը հրապարակվի), որ սենց ամեն տեղից հելնողը մի ռրեպլիկի հիման վրա ենթադրություններ չանի, բայց դե թե ասում ես ձև չկա դա անելու, չեմ վիճում, կարող ա ու չկա։

  17. #1395
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ասածդ հասկանում եմ, բայց, նորից, որոշման տեքստը չլինելով քննարկման պարագայում, մի քիչ անտրամաբանականության մասին տրամաբանականությունդ չըմբրռնեցի։ Իմ պատկերացրածով սենց ա գործը․
    ա) մեղադրողը միջոնորդություն է ներկայացրել առաջին ատյանի դատարան կալանավորելու մասին, հենվելով սրա, սրա ու սրա վրա, որը բավարարվել է
    բ) պաշտպանությունը միջնորդություն է ներկայացրել վերաքննիչ դատարանին կալանքի մասին առաջին ատյանի դատարանի որոշումը չեղակերու մասին, հենվելով նրա վրա, որ բավարար հիմունքներ չեն ներկայացվել անձեռնմխելիության այս գործի վարույթում չգործելու մասին, որը բավարարվել է։

    Այսինքն վերաքննիչը չի ասում, որ այս քրեական գործի վարույթում մեղադրանքը պետք է չեղարկել՝ անձեռնմխելիության պատճառով, այլ ասում է, որ բավարար կերպով չի պարզաբանվել, որ անձեռնմխելիությունը չի գործում։ Այսինքն բավական փաստեր չկան վարույթը կարճելու համար, բայց նաև վերաքննիչը համարել է, որ բավարար բացատրություն չի եղել, որ անձեռնմխելիություն ունեցող անձի նկատմամբ ազատության իրավունքը սահմանափակող կալանք գործածվի (ասելով՝ գնացեք բզբզացեք, նոր փաստերով առաջին ատյանի դատարանին կալանքի մասին նոր միջնորդություն ներկայացրեք, բայց հլը որ ձեր հիմիկվա փաստերով չհամոզիք, որ իր կարգավիճակից դուրս գործողություններ են եղել)։ Հիմա կարող ա պաշտպանությունը այս որոշումը օգտագործելով փորձի միջնորդություն ներկայացնի գործը կարճելու մասին, բայց այդ դեպքում իրենք պիտի ապացուցեն, որ անձեռնմխելիությունը այդ հոդվածի պարագայում գործում է (ի հակառակ նրան, որ մեղադրողը պիտի ապացուցի, որ անձեռնմխելիությունը չի գործում՝ կալանքի մասին որոշման համար), ինչը կարծում եմ շատ ավելի բարդ կլինի, եթե ոչ անհնարին։ Բայց քանի որ կարծես բոլորն էլ սպասում են որ մեղադրողը պիտի վերաքննիչի որոշումը վճռաբեկում բողոքարկի, ապա սպասենք տեսնենք, շատ հնարավոր ա, որ այդ միջնորդության զուգահեռ պաշտպանությունը կարճման մասին միջնորդություն ներկայացնի։

    Ու սա քո հիպոթեթիկ իրավիճակից տարբերվում է նրանով, որ մարդու քաղաքացիության հարցը շատ ավելի հեշտ է ստուգելը, քան այս գործի վարույթի սահմաններում Քոչարյանի անձեռնմխելիությունը (ինչի մասին դու էլ ասեցիր), որի պատճառով քո նկարագրած իրավիճակը այստեղ այնքան էլ կիրառելի չի, իմ հասկանալով։ Ու քրեական հոդվածի պահով էլ՝ պետական դավաճանությունը կարծում եմ ավելի հստակ կարելի է ստուգել, իսկ «սահմանադրական կարգի տապալելը» հլը որ չյոտկի մեկը չբացատրեց ինչ ա նշանակում (խոսքի ՔՕ 300.1-ի «որն արտահայտվում է իրավական համակարգում այդ նորմի գործողության դադարեցմամբ»-ը ի՞նչ ա նշանակում ու ո՞նց ա դա ապացուցվում)։
    Ստեղ հարցն էնա՝ մենք չգիտենք, է, քո ասածովա ասել դատարանը, թե չէ: Որոշումը ուղղակի չենք կարդացել: Մնացած պահով՝ համաձայն ենք իրար հետ...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

Էջ 93 118-ից ԱռաջինԱռաջին ... 4383899091929394959697103 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Իմ ամենամեծ թերությունը
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 103
    Վերջինը: 09.06.2014, 21:58
  2. «Հարսնաքարի» դեպքերի մասին
    Հեղինակ՝ Հայկօ, բաժին` Լրահոս
    Գրառումներ: 113
    Վերջինը: 06.12.2012, 17:21
  3. Ամենամեծ ՕԳԳ ունեցող ֆուտբոլիստը (2010/2011):
    Հեղինակ՝ Ambrosine, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 25
    Վերջինը: 17.04.2011, 02:20
  4. Ո՞ր ֆուտբոլիստը ունի ամենամեծ ՕԳԳ
    Հեղինակ՝ Cesare, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 41
    Վերջինը: 11.04.2011, 17:50
  5. Գրառումներ: 27
    Վերջինը: 25.11.2007, 22:15

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •