Ու ոնց Հայկ Մարտիրոսյանն ա ասում՝ էս նախկին իշխանությունների սահմանադրությանն ու օրենքներին հղվելը հեղափոխությունից հետո պոլնի բուլշիթ ա, որովհետև հեղափոխությամբ կարող են հեղափոխվել նաև սահմանադրությունն ու օրենքները:
Սահմանադրության մեջ ժողովրդի ճնշման տակ վարչապետի հրաժարականի ու նոր վարչապետի նշանակման հոդված առհասարակ չկա ու նման բան ներկա սահմանադրությունը չէր նախատեսում, ի՞նչ մի կախվել եք անձեռնմխելիությունից:
Պարզագույն բաներ են տեղի ունեցել՝ Ռոբը կեղծիքներով իշխանությունը փոխանցել ա Սերժիկին: Ժողովուրդը բողոքել ա, Ռոբը ոստիկանությունով տփել ու ջարդել ա բողոքավոր ժողովդրին, բանակը լցրել ա մայրաքաղաք, զինվորական հագուստների տակ կոծկված օլիգրախների թիկնապահներն ու էլի ինչ-որ կասկածելի ոհմակներ կռվել են բողոքավոր ժողովրդի դեմ, մարդ են սպանել, լիքը մարդ ծեծել ու վիրավորել են, ու էս սաղ Ռոբի հրամանով ա եղել: Ես թքած ունեմ այնպիսի սահմանադրության վրա, որը նման նախագահին քրեական հետապնդում չի նախատեսում: