Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
Անձեռնմխելիությունը վերաբերվում ա միայն ու միայն ազատությունից զրկելուն, տվյալ դեպքում կալանքը որպես խափանման միջող կիառելուն, ու ոչ մի դեպքում մեղադրանք ներկայացնելուն։ Դատարանի որոշումը, ոնց ես հասկացել եմ, վերաբերվել ա մի այն այն բանի, թե կարաս Քոչարյանի նկատմամբ կալանք կիրառես, թե՞ ոչ։ Փաստաբանի ասածներից ես հասկացա, որ ապացույցների բավարար կամ անբավարար լինելու, այսինքն մեղադրանքի հիմնավոր լինելու մասին խոսք դատարանի որոշման մեջ չի եղել։ Եղել ա չորով հղում սահմանդարության իմպերատիվ նորմին, որ Քոչարյանն անձեռնմխելի ա, ու վերջ։

Դատարանի որոշումից անմիջապես հետո որոշումը պիտի կիրառվի։ Դատավոր որոշումը նիստի ժամանակ ծերից ծեր հրապարակել ա ու կարդացել ա։ Չի կարա ուղակի ասի բաց թողեք ու բաց թողնեն։ Ու եթե դատարանը որոշել ա, որ կալանքը չի կարող կիրառվել Քոչարյանի նկատմամբ, ուրեմն Քոչարյանին հենց դատարանի դահլիճից պիտի բաց թողնեին, այլ կերպ հնարավոր չէր ու չէին կարա սպասեին որոշումը հրապարակելուն։ Որոշման տեքստն էլ, որոշ ժամանակ անց, պիտի հասանելի լինի բոլորին։ Էս ՀՀ դատական համակարգում տեղի ունեցած վերջին տարիների միակ հաջողված բարեփոխումն ա եղել, եթե քաքմեջ չեն արել։ Կա datalex համակարգը, որտեղ բոլոր դատարանների բոլոր որոշումները, գործի թույլատրելի մանրամասներով, բոլորին հասանելի են։
անձեռնմխելիությունը նաև վերաբերում է հետապնդմանը, ասենք քրեական գործի վարույթը կարող է այդպիսի հետապնդում համարվի, ու անձեռնմխելիության հիման վրա կարճվի։ «Մեղադրանքը» այս իմաստով էի կիրառել։ Բայց հետդ համաձայն եմ, որ կոնկրետ այստեղ կալանքի վերաբերյալ անձեռնմխելիությունն է հարցը, վերջին գրառմանս մեջ դրա մասին կարծիքս ասեցի։

Գիտեմ որ չի կարա ասի՝ բաց թողեք, բայց իմ հասկանալով ՀՔԾ-ն չունի որոշման ամբողջ տեքստը (Ազարյանը սրա մասին նամյոկ էլ արեց), ու ահագին խմորվում ա թե ինչ ա եղել ու ոնց ա եղել՝ ամեն ինչը հիմնվելով պաշտպանության մի ռեպլիկի վրա։ Իմ ասածը այն էր, որ լավ կլիներ տեքստը անմիջապես հրապարակվեր դռնփակ նիստից դուրս էլ։ Դատալեքսում ման եկա՝ չկար, ու բոլորն էլ ասում են՝ դեռ չենք տեսել որոշման տեքստը, բայց աջ-ձախ քլնգում են։