Բժիշկ դու ես?
Իշխանությունը
Ընդդիմությունը
Ոստիկանությունը
Ցուցարարները
Սադրիչները
Բժիշկ դու ես?
Տրիբուն (05.08.2018)
Եթե փաստաբանները ճիշտ են ու Մանվելն ու Մելքոնյանը իրենց իրավասություններն անցնելով փորձել են միջամտել, ապա նախկին իշխանությունները 10 տարի ունեին վերջիններիս պատասխանատվություն ենթարկելու համար, մանավանդ եթե հաշվի ես առնում Մանվելի հետ կապված վերջին «բացահայտումները»։ Ոչ միայն էդ 2 գեներալներին, այլև Տեր-Պետրոսյանին։ Չի արվել շատ հասարակ պատճառով. փաստաբանների ասածը շարքային մուտիլովկա է։
2008ին Լևոնը հանդիպել է այս 2 գեներալների հետ մեկ թեմայով. տեղյակ էր, որ բանակը խռնված է քաղաքական պրոցեսներին, կոչ էր արել իրենց հեղինակությունն օգտագործելով կանխել բանակի ապօրինի ներքաշումը քաղաքական պրոցեսներին։
Բոլոր էն մարդիկ (քաղաքական գործիչներ, փաստաբաններ) փորձում են թեման շեղել Լևոնի վրա, հստակ գիտեն, որ մուտիլովկա են անում։ Ցավոք ժողովրդի նեջ կուտ ուտողներ կան։
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Մի քանի փաստ.
1. Տեր-Պետրոսյանի կողմնակիցներից հարյուրավոր անձինք բերման են ենթարկվել, տասնյակները կալանավորվել, դատապարտվել, ձերբակալվել, նստել։
2. Այս տասնյակ դատավորաթյուններից որևէ մեկում չի եղել բանակի ներգրավման փաստ, հասարակ պատճառով. նման բան գոյություն չունիմ
3. Տասնյակ դատավարաթյուններից որևէ մեկում չի եղել անգամ դատապարտվողի կողմից զենք կրելու փաստ, հասարակ պատճառով. տեղի էր ունենում խաղաղ ցույց, մասնակիցներից որևէ մեկը զինված չէր, բախման գնալու որևէ միտք չկար։ Շարժման նպատակն էր խաղաղ ցույցերով հնարավորություն տալ Սահմանադրական Դատարանին զերծ մնալ իշխանական ճնշումներից։
4. Տասնյակ դատավարություններին հետևողները ակնհայտ տեսել են, որ մեղադրանքները շինծու են, գրեթե բոլոր գործերը ներկայումս մարդու իրավունքների եվրոպական դատարանում են ու ՀՀն դեռ ցավոք պատասխան է տալու շինծու դատավարությունների համար։
5. Բանակի ներգրավվածությունը իշխանության կողմից հստակ է երևում 0038 հրամանով։ Սա կարող է փաստել նաև էդ շրջանում ծառայած ցանկացած քաղաքացի, օրինակ՝ ես։
6. Գեներալ Մանվելն ու գեներալ Մելքոնյանը պետք է փորձեին բանակը հետ պահել ապօրինի օգտագործումից։ Սակայն իշխանությունը նրանց հերն անիծել ու ջախջախել էր դեռ մինչ 0038 հրամանի տարածումը։ Այսինքն ցանկացած խոսք, որ դրանով իբր փորձել են հակազդել էս երկու գեներալների վրա՝ շարքային մուտիլովկա ա։ Իրանց վրա արդեն հակազդել էին ուրիշ մեթոդներով։ 0038 հրամանթվ պետք է հակազդեին միայն ու միայն խաղաղ ցուցարարների վրա, երկիրը բերելով ընդհուպ մինչ քաղաքացիական պատերազմի վտանգի, զինվորին հանելով իր եղբոր, ծնողի, զավակի դեմ. ու սա միայն ավազակապետական ռեժիմը պահելու, սեփական իշխանությունը պահելու համար. ցանկացած այլ խոսք հասարակ մուտիլովկա ու շառլատանություն է։
7. Քոչարյանի մեղքն էնքան բացահայտ է, որ փաստաբանները այժմ չեն էլ ձգտում վերջինիս արդարացնել, պարզապես ուզում են հասարակությանը մոլորեցնել՝ մեղքի մի բաժինը հասարակության գիտակցության մեջ այլ ուղղությամբ շեղելով, մոռացության տալով, որ այլ ուղղությամբ մի ամբողջ դատավարական շղթա է ընթացել տարիներ շարունակ։
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ես սկսել եմ մտածել էն ուղղությամբ, որ բախտներս բերեց ու 2008 ին հեղափոխություն չեղավ: Մանվելներ, Մելքոնյաններ, Ջհանգիրյաններ ու այլ ՀՀՇ կոռումպացված թալանչի շներ ովքեր Լևոնի կողքին էին ու եթե հեղափոխություն լիներ ապա դրանք անմասն չէին մնալու, նորից ու նորից պռախոդ կերած ֆռֆռալու էին, որտև Լևոնը թույլ նախագահա: Նիկոլին ու նրա պես արդար մարդկանց խաղից կհանեին և նորից շրջափակված կլինեինք բորենիներով:
Մեկ էլ մի շատ լուրջ հարցի հետ կապված եմ սկսել մտածել: Մարտի մեկի առավոտյան ԿԿԲ_ն և այլ ուժեր մտան օպերա ու սկսեցին ջարդել վրաններում քնած կամ հանգստացող խաղաղ ցուցարարներին: Լևոնը և իր թիմը տեղյակ էր, որ նրանք գալու են, բայց տարածքը չէվակուացրեց, ԻՆՉՈՒ? Թողեց մարդիկ ջարդվեն, որ ազգը կատաղի, փրփրի?
Ես էլ եմ Լևոնին մեղադրում 10 զոհերի համար ու գրողը տանի ով ա ասել 10? Ինչ 10? Էդ թիվը համ իշխանությանն ա ձեռ տալիս համ էլ Լևոնին?
Փաստաբանների այս վերջին ասուլիսը շատ թույլ էր, կարծես ճնշված էին նախորդ օրը ՀՔԾ պետի տված հարցազրույցից...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Ինչի՞ Լևոնն ինքը մնաց հրապարակում։
Փաստորեն շառլատանները հասան նրան, որ մեկը դու էլ սկսես պատասխանատու համարել նաև Լևոնին։ Էդ էլ իրանց ուզածն ա։
Ապ ջան, 2008ին Լևոնի իշխանության գալու դեպքում բարդ օրեր էին լինելու, ոնց որ հիմա են բարդ օրեր։ Լևոնը սխալներ արել ա իրա կառավարման տարիներին, բայց թուլ չի եղել։ Ու էս անգամ ավելի հարուստ փորձով էր լինելու։։
Բայց դա չի էականը։ Թող ինքը թույլ նախագահ լիներ, բայց ժողովուրդը հաղթած լիներ։ Հենց սխալ բան աներ՝ ժողովուրդն իրան կհեռացներ։ Ոնց հիմա սխալի դեպքում կհեռացնի Նիկոլին։
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Տրիբուն (05.08.2018)
Չուկ ախպեր հլա սպասի էէէ: Մանվելին խաղից հանել էր մինչև 0038 հրամանը? Այսինքն մինչև ամսի 23_ը: Ախպեր ես էլ գիտեմ, որ Ռուսաստանից գալու օրնա խաղից հանել անցյալում շատ ոռի հմցագարծություն դեմը դնելով:
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ