Իշխանությունը
Ընդդիմությունը
Ոստիկանությունը
Ցուցարարները
Սադրիչները
Սատանիկը սատկացրել ա: Փորձեմ էս թեմայով էս մի բանն էլ դնել ու էլ էս թեմային չանդրադառնալ.
Աղբյուր՝ http://ilur.am/news/view/69776.htmlՍաթենիկ Պետրոսյանը Ֆեյսբուքում գրում է.
«Ոնց որ արդեն ժամանակն ա ոչ միայն հասկանալու, այլ նաեւ օգտվելու մանիպուլյացիոն մեխանիզմներից, որոնցով մեզ արդեն ինչքան ժամանակ ա քշում են աջ ու ձախ։
Ի՞նչ անել...
1. Եթե ձեր քաղաքական թիմից մեկին բռնել են
- ստուգել հանրության տրամադրությունները, փորձել անցկացնել քաղբանտարկյալի տակ։
- եթե առաջին եղանակը չի աշխատում, ապա միանգամից հիշել Լեւոնին, քանի որ ... ըըը... ոչ մի ռացիոնալ բացատրություն չի կարող լինել, թե ինչու ա էս մեթոդն աշխատում, բայց փաստ ա։
- հենց Լեւոնի թեման արդեն հոգնացնում ա ֆեյսբուքաբնակներին, անցնել հողերի* թեմային։
* Հողեր։ շատ կարեւոր եւ վերացական հասկացություն, որ արդի քաղաքականության մեջ փոխարինելու ա եկել Արեւմտյան Հայաստանը հետ չբերելու մեղադրանքներին, քանի որ 30 տարվա մեջ աճել ենք, փառք Աստվածներին, ու հիմա մեզ այլեւս չեն կարող Արեւմտյան Հայաստան հանձնողներով սպառնալ։ Հիմա, այս գեղեցիկ 2018 թվականին հայ հասարակությունն ա՛յ էդքան աճ ա ապրել։
- հողեր թեմայի մեջ հետ ա գալիս իհարկե Լեւոնը, ու գնում ա փակ շղթա։ Մարդկանց ինքնազբաղվածությունն ապահովված ա։
2. Եթե ավելի մեղմ բան ա տեղի ունեցել ձեր թիմակցի հետ, օրինակ՝ նրան բռնացրել են կաշառք տալ/վերցնելուց, կամ էդ անտեր փողի հետ կապված այլ անհարիր դիրքում։
- գտնել որեւէ սեռական, կրոնական, ազգային, այլ փոքրամասնություն, ցանկալի ա կառավարությունից կամ նրանց մերձավոր շրջանակից։
- սքրինշոթել
- սքրինշոթել անխնա
- գտնել Բլոգնյուզում ծանոթ
- տարածել բլոգնյուզում, ու մնացածն արդեն ինքն իր հունով կգնա։ Մի անհանգստացեք, խորը շնչեք, շարունակեք լվացքը, երեք օրից դուք եւ ձեր թիմակիցը կրկին կկարողանաք հանգիստ խոսել ծախվածներից, թալանից ու ինչու չէ՝ նաեւ հողերից։
3. Մնացած բոլոր դեպքերում անախորժ իրավիճակներում տնային պայմաններում հայհոյել հող հանձնողներին, եւ թեթեւությունը վրա կհասնի վարկենական։
Ինչպես պարզել, արդյոք դու մեդիամանիպուլյացիայի զոհ ես, թե ոչ։
Նշաններ...
1. Եթե դու ամենայն անկեղծությամբ ու վիրավորանքով հիշում ես 1996-ը, բայց դա անում ես հենց այն պահին, երբ մարտի 1-ի գործով բռնում են Քոչարյանին։ Ու դու զգում ես, որ էլ չես կարողանում ապրել Հայաստանում էսօր, երբ բռնել են Քոչարյանին, բայց դրանից բուկվալնո 1( մեկ) օր առաջ 1996-ը հիշելու փոխարեն հայհոյում էիր որեւէ մեկին, ասենք՝ կրոնական փոքրամասնություն լինելու համար, ապա, շնորհավորում եմ, դու մեդիամանիպուլյացիայի զոհ ես։
2. Եթե դու մինչեւ երեկ հանգիստ պաչպչվում էիր ընկերոջդ/ընկերուհուդ հետ էն, այ էէն դալանում, իսկ էսօր արդեն մի քիչ մտահոգված ես, որ կարո՞ղ ա ինքը սեկտայից ա, իսկ ի՞նչ են լինելու մեր սերունդները, ու ամենաթունդ պահին ձեր պաչպչոցն ընդհատում ես որեւէ հիմար հարցով՝ ուղղված ձեր գենետիկ ապագային, ապա շնորհավորում եմ, դու էլ ընկեր/ընկերուհի չունես, ապուշ։»
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Chuk (05.08.2018)
Ինչքան հասկանում եմ, մարտի 1-ի գործով երկու կարևոր ու իրար հակասող հիմնական վարկածներն են՝
1. Ընդդիմությունը զինված հեղաշրջման փորձ է արել, որը կանխվել է (չխորանանք, թե ոնց)
2. Բանակն օգտագործվել է ընդդիմության հավաքներն ու ակցիաները ցրելու նպատակներով
Ու ինչքան հասկանում եմ՝ առաջինի համար որպես վկայություն գոյություն ունեն ՌՔ-ի պաշտպանների ու Շարմազանովի ու Աշոծյանի մեկ էլ Ակումբի Վարոյի օդի մեջ արվող ենթադրություն-պնդումները, ավելի շուտ պրիմիտիվ մուտիլովկաները։
Երկրորդի համար որպես վկայություն գոյություն ունեն մի վախտ փաստեր՝ գրավոր հրաման, տեսաձայնագրություններ, պարկուճներ, և վերջապես պաշտոնական վարկածներով 10 զոհ ու 300-ից ավել վիրավոր, գերակշիռ մեծամասնությունը՝ անզեն քաղաքացիներ, ու երևի մի 10000 ականատես։
Իմ կարծիքով, եթե անաչառ քննություն տարվի, հեչ դժվար չի կարևոր ներգրավված անձանց մի հատ էլ պարզելը, մի հատ էլ հանցաքննություն անելը, մի հատ էլ բոլոր ապացույցները հավաքելը, ու ՌՔ-ին առանձնապես ծանրացուցիչ հանգամանքներով ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար առավելագույն սահմանաչափով պատժով դատապարտելը։
Սա շատ կարևոր պահ է, ու բխում է ՀՀ բոլոր քաղաքացիների շահերից, եթե չհաշվենք Շարմազանովի ու Աշոտյանի նման դեգեներատներին, որոնք իրենց սեփական երեխաների ապագան պատկերացնելու համար նման է, որ մտավոր պրոբլեմներ ունեն։
Մարդ պիտի էն աստիճանի դեբիլ լինի, որ էս ինֆորմացիոն դարում չկարողանա տեսնել, որ անարդարությունով ոչ մեկ կայուն առաջ չի գնացել, վերջում բոլորի քթից եկել ա։
Si vis pacem, para bellum
Իսկ մի գուցե ոչ թե ապացույցներ չկան, այլ տվյալ պահին ՀՔԾ-ն ինչ պատվերա ստացելա դրա մասինա ապացույցներ բերում.
Սասուն Միքայելյանի մոտից մի գումարտակի զենք են հանել, էտ ապացույց չի.
Մասսայական անկարգությունների ժամանակ ոնց որ ասում են փլավ չեն բաժանում, Ֆրանսիայում աշխարհի չեմպիոնությունը տոնելուց ահագին զոհեր ու վիրավորներ եղան.
Իսկ ընդանրապես չես մտածում որ քեզ ավելի շատ քո սիրելի ամերիկան պիտի հետաքրքրի իրա թույն էկոլոգիայով բանով. Քո Տրամպերին, Օբամաներին, Բուշերին, Քլինթոններին դատելու մասին մտածի.
Քեզ մեկ չի օտար երկրում ովա սահմանադրական կարգը տապալում՞
Chuk (06.08.2018)
Ախր շատ մուտիլովշիկ ես, էՀոգով, սրտով ՀՀԿ-ական։ Ահագին զոհեր ու վիրավորներ ․․․․ ֆրանսիական ոստիկանությունը ավտոմատներով կրակում եր երկրպագուների վրա ․․․․
Ուրեմն Ֆրանսիայում չեմպիոնության տոնակատարությունների ժամանակ երկու հոգի ա մահացել, մեկը սրտի կաթվածից, մյուսը բարձր տեղից թռել ա ջուրը։
ՀՀԿ-ն որ մնար իշխանության varo-ին նշանակելու էին Հ1-ի տնօրենԲայց դեռ ամենի ինչ կորած չի, էս ունակություններով կարա ՀՀԿ նախագահ դառնա հիմա, տեղը դատարկ ա։
Lion (06.08.2018)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ