Lion (15.07.2018)
Ազգայնականը մեծարում է իր ազգը նրա դրականը ներկայացնելու մղումով ու ձգտելով այն ավելի լավը դարձնել, իսկ ազգայնամոլը փորձում է, այդ ամենը մի կողմ թողած, մեծարել իր ազգը՝ բացառապես միայն մյուս ազգերին ստորացնելով:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Գաղթական (15.07.2018)
Էն թեմայից ջղայնացած էի վրադ, էն որ ասում ես. չեմ ուզում իմ երկրում սենց տղամարդիկ լինեն, կոպիտ ստացվեց երևի գրառումս, բայց չէի վիրավորում, անկեղծ։
Ուղղակի Լիոն ջան, պետք ա ամեն մեկս մեր համար որոշենք ինչ երկիր ենք ուզում։
Երկիր որտեղ ազգայնականների ադաթներով ու սեփական պատկերացումներով են որոշվելու մարդկանց փոխհարաբերությունները, թե օրենքներով ու սահմանադրությամբ։
Սահմանադրությունում գրված ա, որ բոլոր մարդիկ հավասար են։
Եթե համաձայն չես, պայքարի, թող փոխեն, դարձնեն. բոլոր մարդիկ հավասար են, բացի գոմիկներից, տանը նստած երեխա պահող տղամարդկանցից ու էն յախտնի դեմքով գյադուց։ Իսկ առյուծ տղերքը բոլորից մի գլուխ բարձր են։
Քանի սենց բան չկա գրած, չես կարա ասես թե քո երկրում ինչպիսի տղամարդիկ չպիտի լինեն, որովհետև դա հակասահմանադրական ա, ուրեմն հակապետական։
Այսինքն քո ազգայնականությունը հակապետականություն ա դառնում, եթե էդ հավասարության կետը անտեսում ես, ու դու ես որոշում թե հավասարներից ովքեր են ավելի հավասար։
Հենց դպրոցներում մեր սուրբ հայրենիքի ու հայի բազկի ուժի ագրեսիվ ու փուչ մեծամտության փոխարեն սկսեն սովորեցնել մարդկանց իրավահավասարության մասին, էդ օրվանից նոր կարելի ա ասել, որ սկսել ենք ապրել նոր Հայաստանում։
լրիվ քուչի բազար
Օյ, պարոն վերջում քիթդ կսրբես:
Ինչ հիանալի սահմանադրականության դաս... իրավաբանին: Բայց հարգելի ԱրԷա, արի համաձայնիր, որ, ինչպես քո ասածն է սահմանադրականության աստիճան բարձրացված (կամ իջեցված, նայած ոնց նայես) մարդու իրավունք, այնպես էլ իմն է նույն տիպի իրավունք ուզենալ կամ չուզենալ որևէ բան:
Ես ասացի. "Քարերով չխփեք, բայց չեմ ուզում սենց Հայաստան ունենալ, չեմ ուզում սենց տղամարդկանց տեսնել իմ երկրում" - եթե սա նշանակում է, թե ես գոմիկների դեմ բան ասեցի կամ ուզեցի, որ իմ երկրի սաղ տղամարդիկ քո չսիրած ռազմահայրենասիրական ոճի լինեն, ապա դու ճիշտ ես, բայց ասացի՞ ես նման բան, ա սրանում է հարցը: Ես ընդամենը ասացի իմ կարծիքը, որը նշանակում է՝ չէի ուզենա Հայաստանում գերակշռեն նման կանանցի տղամարդիկ
Կներես, եղբայր, բայց ստեղ կարծես հենց դու ես ծանր տանում նույն գոմիկների թեման, երբ օրինակ ես, ոչին ասած չլինելով նրանց հասցեին, քո կողմից հանկարծ մեղադրվեցի նրանում, թե իրենց դեմ բան եմ ասում: Ինձ ուղակի դուր չեն գալիս սենց տղամարդիկ, որոնք, իմ գնահատմամբ ու սա իմ սահմանադրական իրավունքն է, կանանցիոտ են
Ինձ թվում է ստեղ արդեն պիտի որ իրար հասկացած լինենք...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Ծանր եմ տանում, եղբայր։ Իմ երազած երկրում, ինձ էլ, քեզ էլ վարչական պատասխանատվության պիտի ենթարկեին գոմիկ բառի համար։
Իսկ ինչ վերաբերվում ա, որ քեզ կանացի տղամարդիկ դուր չեն գալիս. է ինձ էլ ինձանից բարձրահասակ մարդիկ դուր չեն գալիս, հիմա որ ասեմ. ես չէի ուզի, որ իմ երկրում 163սմ-ից բարձր հասակ ունեցող մարդիկ լինեն, էդ գրածիս լուրջ կվերաբերվե՞ս։
StrangeLittleGirl (16.07.2018), Հայկօ (16.07.2018), Վիշապ (16.07.2018)
@Lion ջան, բայց ի՞նչ մի դարդ ես անում ))
Է ով դուրդ չի գալիս` հետը տալ-առնոցի մի ունեցի եղբայր:
Թե չէ ամեն մարդ էլ իր գոյության իրավունքն ունի, ու անիմաստ ժամանակի վատնումա մեկս մյուսի հետ կռիվ տալ` իր նախասիրությունների համար![]()
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Gayl (16.07.2018)
Երախայի թեմայով էլ մի բան ասեմ` առանց բանավեճին մասնակցելու. (Կարծիք.)
Տարբեր մարդիկ տարբեր տարիքներում են դուրս գալիս «երեխա» կարգավիճակից ու էստեղ կարծում եմ մի քիչ սուբյեկտիվա «երեխա»-յի ընկալումը..
Համ էլ` մարդ կա 40 տարեկանում դեռ «մամայի բալա»-յա ու ոչ մի որոշում ինքնուրույն չի կարողանում կայացնել, մարդ էլ կա` 18 տարեկանում էնքան հասունա, որ անձնազոհությանա գնում հանուն Հայրենիքի:
Իսկ ընդհանրապես` «երեխա» տերմինն ահագին օգտակարա ու օգնումա մեզ` հաջորդ սերնդին որպես մեզ շարունակող վերաբերվելու ու նրա մասին հոգ տանելու համար:
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Lion (16.07.2018)
Այս պահին թեմայում են 3 հոգի. (0 անդամ և 3 հյուր)
Էջանիշներ