Ինչքան հետևում եմ էս թեմային, մտածում եմ սաղիս մեջ մի հատ Ջեյ ա ապրում, որ ունի բոլոր հիվանդությունունները բացի ծննդաբերական տենդից ու բժիշկներին բավական ա իրա շուրջը աբխոդ անի, էլ հավելյալ պրակտիկայի կարիք չի ունենա
Իսկ լուրջ, դիագնոզի լինել չլնելու պահով մի բան ա պարզ մարդագայլուկի ասածներից, որ դա օգնել ա ավելի լավ հասկանալ ինքն իրեն, վարքը, և այս տեսանկյունից, ասենք համեմատած Բյուրի ասած հիսուն տարեկան մարդու հետ, դա մեծ ձեռքբերում ա։ Ու եթե որևէ մեկի դիագնոզը օգնում ա, ապա ավելի լավ ա լինի։ Մարդիկ տարբեր են, մեկը առանց դրա էլ գլուխ կհանի, մեկին էլ դա պետք ա, տարբեր կարիքներ։
Ու մի բան էլ ա պարզ, որ չէ ինչքան էլ ասվում ա սաղս տարբեր ենք, ընդունենք ոնց որ կանք, էս ամենը զուտ դատարկ խոսքեր են․․ փորձը ցույց ա տալիս, որ զառմար էլ չի ընդունվում, մարդիկ իրար վրայով հա էլ քայլում են, չի դզում, բայց փաստ ա։ Երբ դիագնոզ ա հայտնի դառնում, վերաբերմունքը կարա փոխվի, դեպի լավը, դեպի վատը՝ անադեկվատ ռեակցիաներ ևն։ Քանի դեռ մարդիկ պատրաստ չեն բազմազանությանը, դիագնոզի կարիք հա էլ լինելու ա։ Չեմ ասում, որ ասենք ով դիագնոզ ունի սարքի դրոշակ ու ֆռա, բայց իրա մտերիմներին էլ դա կարա օգնի ավելի լավ հասկանալուն։ Լիքը դժվարություններ կարան հաղթահարվեն։
Ես միևնույն ա չեմ կարա դիտարկեմ ոչ մեկի էս տեսանկյունից, ինձ համար ցանկացած մարդ, որ ներկայացնում ա հետաքրքրություն, անկախ որևէ դիագնոզից ա։ Ու ինք էլ չէի ուզենա երբևէ ունենալ դիագնոզ, ոչ թե որ վախենում եմ պիտակներից, կամ մարդկանց ռեակցիայից, այլ որովհետև առանց դրա եմ գերադասում ինքս ինձ ուսումնասիրել ու հասկանալ, գտնել տրամաբանական ու ոչ այնքան եզրեր վարքի ու մնացած ամեն մի դժվարությունների հետ կապված։
Էջանիշներ