Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
Օրինակ՝ սա ինձ համար ծաղրական գրառում է․ մարդը կոնկրետ ձեռ է առել էս ամբողջ քննարկումն ու դրա մասնակիցների փաստարկները։ Առաջին տողով էլ ամեն ինչ ասված էր։

Ասենք՝ ոչ ոք չի էլ կարծել, թե Ծլնգին խույ ես անվանել, հա հենց ցույց ես տվել, որ քո կարծիքով ինքը սխալ է, բայց դա արել ես շատ կոպիտ ձևով։
Երկրորդ, մալյառությունը ոչ մեկս էլ թերի մասնագիտություն չենք համարում, բայց քո գրած կոնտեքստում դու մատնանշում ես կիսատպռատությունը, որի պատճառով էլ տվյալ մարդը պիտի անցնի մայլառության, սե՞նց ես հա երևի մասնագիտությունը գովում։ Նենց որ էստեղ մալյառությունը նվաստացնողը մենակ դու ես եղել։

Տրիբուն ջան, դու ավելի լավ ես կարող, էս մեկը լրիվ փուչ կրակոց էր։ Իսկ եթե կարծում ես, որ ասածդ համոզիչ էր, ուրեմն իսկապես էս քննարկումը ձեռ ես առնում, մեզ էլ հիմարի տեղ ես դնում, ինչն ինձ համար ավելի հավանական տարբերակ է։

Ու ընդհանրապես, Տրիբունի էս գրառումը կարդալուց առաջին միտքը որ առաջացավ՝ բա արժե՞ր սրա համար մոդերությունից հրաժարվել։
Ենթադրենք իսկապես ծաղրական գրառում է, չնայած ես այլ բան տեսա։ Բայց դիցուք ճիշտ ես։ Թույլատրելի՞ է, թե՞ չէ։ Գուցե պետք է ջնջվե՞ր։

Կարող ա ադմինի կողմւց դրված շնորհակալությու՞նն էլ ա անընդունելի (չնայած որ տվյալ դեպքում ոչ թե ասածներին համաձայնվելու նշան էր, այլ թեմայով մեկնաբանություն անելու, ոնց շնորհակալություն էի դրել թեմայում քո առաջին գրառմանը, բայց կարծիքդ չէի կիսում):