Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
Չուկ ջան, ես քո ջնջածի շղթականության տրամաբանությունը չէի կարող տեսնել։ Մտել եմ, տեսել եմ ջնջել ես չնինչ բաներ, բայց թողել ես մի գրառում, որն ինձ համար այնքան անթույլատրելի է, որ ինձ թույլ եմ տվել «ռադ եղար»-ի էսկալացիային գնալու։ Դրա համար էլ այդ գրառումը ջնջել եմ։ Հետո մտածել եմ, որ «որ դու սաղ գիտես․․․» ու «Մենակ դու ու Դեմայոնը գիտեք»-ը նույն մակարդակի են, ինչք այս ջնջածներդ, դրա համար էլ որ ամեն մի գրառում չդնեմ մաքրագրեմ, ու մի ժամ այսպես այնպես մտածելուց հետո, հասկացա որ այդ ամբողջ զրույցի մեջ վ պրինցիպե շար մեծ արժեք չկա, ու կարելի ա սաղ էլ ջնջել, ինչն էլ արեցի։

Բայց հա, նորից, սա անելուց առաջ արժեր այս թեմայի քննարկումների նման քննարկել, մինչև իմ անելը։ Բայց քո թեման մաքրելը իմ աչքին շատ սուբյետիվ էր թվացել, ինչն իր դերն էր խաղացել։ Ու ի դեպ, այդ նույն ղեկավարականի թեմայում քեզ հորդորել էի, որ «ամբողջ զրույցը» մաքրես, քանի որ էն ժամանակ էլ հասկանում էի, որ այդտեղ ավելի շատ կծոցի ա, քան բովանդակություն։ Այդ զրույցից հետո էլ էր քո մաքրման տրամաբանությունը բովանդակապես շոկային։
Ծլնգ ջան, ես քեզ թեմայում ասեցի, որ պատրաստ եմ բոլոր ջնջածներիս, բոլոր որոշումներիս բացատրությունը տալ: Որտև իսկապես հենց էնպես չէի արել, փորձել էի մաքսիմալ թողնել քննարկումը, վերացնել ավելորդ զրույցը: Հիմա էլ համոզված եմ, որ էդպես եմ արել: Փոխարենը դու ասեցիր, որ էլ ղեկավարման գրասենյակ չես մտնելու: Ես մեղավո՞ր եմ:

Իմ որևէ գրածով քո առաջ խութ չեմ դրել: Ասել եմ արի հասկանանք: Արի հասկանանք, Ծլնգ ջան, եթե դու տենց ես տեսնում քաղաքականություն բաժնի մոդերավորումը, նստենք բոլոր մոդերատորներով քննարկենք: Որտև քեզ ազատություն տալ չի նշանակում, որ ինչ անեիր, պետք է ընդունեինք: Ամեն դեպքում ակումբում ընդունված նորմեր կան, ու եթե հիմա էդ նորմերից շեղում պետք է գնար, պետք է բոլորովս քննարկեինք: