Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Լավ, էսօր էս մի հարցն էլ տամ ու գնամ:
Մանթո գցող բանը սաստման ենթակա՞ ա ինքն իրանով:

Հիմա լիքը մարդիկ ինձ կարող են մանթո գցել, իմ տարբեր աշխատանքների հետ կապված օբյեկտիվ քննադատություն կամ համեմատություն հնչեցնելով: Դրանք սաստման ենթակա՞ են: Ասենք «Չուկին մի ասեք, որ իրա պատճառով էսինչ պրոյկետը գրեթե վարի ա գնացել, չի կարելի երեսին դա ասել»: Հիմա որ ասեցին, ուրեմն պիտի արգելենք: Օրինակները դիտմամբ իմ վրա եմ գրում:

Կամ ասենք մեկը ակումբում բանաստեղծություն ա գրում: Եթե մեկը տակը գրի «կներես, բայց գրելը քոնը չի», ջնջե՞նք ու տուգանե՞նք: Անկախ նրանից ճի՞շտ ա էդ կարծիքը, թե՞ սխալ:

Մեկը մտնի իրա հեղինակային հաղորդումը դնի, ասի քննարկեք, մյուսը գրի «դե չէ, հեռուստալրագրությունը քոնը չի, ավելի լավ ա տաքսի քշի», ինչքան էլ խոցելի լինի էդ խոսքը հասցեատիրոջ համար, ջնջե՞նք, թե՞ թույլատրենք:
սրանք բոլորն էլ կոնկրետ գործի քննադատություններ են, ոչ թե մարդու պրոֆ-պրիգոդնոսծի․․․ եթե ես էլ հոդվածներիցս մեկը դրած լինեի, ու Տրիբունը ասեր՝ գիտությունը քոնը չի, կասեի, օքեյ, գործս այնքան վատն ա, որ մարդիկ կարծում են որ մասնագիտորեն թերացել եմ, բայց ասյտեղ դա չի եղել։