Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Այո, ու ես քեզ բացատրեցի, որ դրանք շղթայական էին հիմնականում: Ասենք ջնջում ես կոպիտ գրառում, դրան արձագանքը ավելի մեղմ ա, բայց քանի որ արձագանք ա, հիմքը չկա, ջնջվել ա:

Սա ես լրիվ անկեղծ չեմ համարել ջնջելու ենթակա: Կարող ա սխալվել եմ, դա կերևա նաև էս քննարկումից:

Բայց ես ձեն չէի հանի, եթե թեման վերաբերվեր այս մի գրառումը ջնջելուդ: Կամ եթե ինձ ասեիր «Չուկ, կոնկրետ սա էլ է վիրավորական, կամ աչքիցդ է վրիպել, կամ այլ կերպ ես գնահատել»: Փոխարենը դու իմ հետևից բռնել ու ջնջել էիր բոլոր, կրկնում եմ, քննարկման ԲՈԼՈՐ գրառումները, էդ թվում մի քանի տասնյակ բացարձակ առողջ քննարկում հանդիսացող գրառումներ:

Ինչևէ: Հիմա թեման իմ համար ավելի ընդգրկուն է: Ես ուզում եմ հասկանամ ակումբցիների վերաբերմունքը, թե ինչքանով են թույլատրելի էսպիսի գրառումները:

Ափսոս, որ էլի իրա գզվրտեցինք, թեմայի հունը քիչ մը փոխեցինք: Փորձենք վերադառնալ բուն հարցադրմանը:
Լավ, ողջունում եմ այս կողմնորոշումդ։ Հա, քեզ էլ եմ ասել, որ բոլորը ջնջելը առանց հետդ խորհրդակցելու սխալ էր, չնայած ջնջելուց անմիջապես հետո քեզ տեղեկացրել էի, ու հենց նույն գրառման մեջ բերել էի Տրիբունի այդ գրառումը որպես ինձ համար նույնքան անընդունելի, ինչ քո ջնջածներից շատ-շատերը։ Ու ես էլ էի փորձել մենակ սենց տիպի անընդունելիները հանել (օրինակ դու ու Տրիբունը մի քանի անգամ ասել եք «մենակ դու ու Դեմոյանը գիտեք» ու նման բաներ), բայց տեսա, որ գրեթե անհնարին ա շթայականությունը պահպանելով իմաստալից զրույց թողնել։ Դրա համար մոտ մի ժամ գլուխ ջարդելուց հետո որոշեցի բոլորը ջնջել։