Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
հարցը ինֆորմացիայի փոխանցելն ու ճակատին շշելը չի... ուղիղ գրելը, պարզությունը, ճշգրտությունը, դիպուկ լինելը սրանք գեղ.գրականության հատկություններ են, պարզությունն ու հստակությունը անհրաժեշտություններ...

Ծլնգ ջան, խղճահարությունը, ատելությունն ու զայրույթը, սերը, դրանք զգացմունքներ են, գրականությունն ավելի լայն ա ու բարդ (դրա համար էլ պարզությունն ու դիպուկ լինելը, ուղիղ գրելն ու ճշգրտությունը valuable asset-ներ են)
Կարան արժեքավոր արժանիքներ լինել, եթե գործով ուզում ես մենակ տեղեկատվություն փոխանցես։ Իսկ եթե ուզում ես ընթերցողի մոտ առաջացնել էմոցիաներ, ապա կարելի է նաև այլապես գրել, որը գրականության մեջ էլի լիքը կա, ու գեղ․ գրականության հատկությունների մեջ է մտնում։ Ի դեպ դու առաջինն ես, ով ասում ա, որ գործի մեջ ուղիղ գրելու պակաս կա, շատ կարծիքներից ես հասկացա, որ երրորդ մասի ավելի պարզ ու ճշգրիտը առաջին երկու մասերից հետո թույլ ու հիասթափեցնող էր, ու կուզենային, որ նույն ոճի շարադրանք լիներ, հոգեվիճակով ու զգացմունքայնությամբ բացատրվեր, ոչ թե գործողություններով ու մտքով։

Բայց բնականաբար ընդունում եմ տարբեր կարծիքներն ու ճաշակների գոյության իրավունքը։ Բայց քո մեկնաբանություններից նաև պարզ է դառնում, որ քո ճաշակի տեր մարդը երբևէ չի եղել իմ նպատակային հանդիսատեսների մեջ։ Իսկ եթե քեզ ընդգրկելուց լինեի, իրապես կգրեի «մեռնում էր, մարդը պատուհանի գոգից ձեռքից բռնեց քաշեց ներս, մի երկու հատ էլ չափալախ տվեց, որ այ ախչի, խելքդ գլուխդ հավաքի՝ էրեխեք ունես, ու դա էլ եղավ ապաքինվելու խթանը»։