Վաղուց էի ուզում հանրության դատին հանձնել դիտավորության, թե պատահականության արդյունքում ձեռքումս հայտնված փաստաթղթերը, բայց դրանց չափազանց անհավատալի, իսկ երբեմն էլ հավանական գաղտնի բնույթը ամեն անգամ գոնե վերջին պահին արգելում էր ինձ նման քայլի դիմել: Որոշումը, սակայն, արդեն ընդունված է և հուսանք, որ հասարակությունը շատ բուռն չի արձագանքի և առնվազն գոնե անչափ խստորեն չի դատապարտի ինձ այս դժվար քայլին դիմելու համար: Կուզենայի, որ հիշատակված նյութերին ծանոթ լինեն նաև ակումբցի իմ ընկերները և, ինչու չէ նաև, մեր հասարակության առավել լայն խավերը, քանի որ դրանք ինչքան հետաքրքիր են, այնքան էլ ուսանելի:
Եվ այսպես, ամառային մի երեկո, երբ տանը համակարգչիս դիմաց նստած ես թափառում էին ինտերնետային անծայրածիր տարածքում, դռան թակոց լսեցի: Դուռը բացելուց հետո պարզեցի, որ դրա հետևում արդեն ոչ-ոք չկա: Փոխարենը, սակայն, դռան բռնակից կախված տեսա սովորական մի տոպրակ, որը պարունակում էր Հավերժության դատապարտվածի նոթերը կամ էլ գուցե հուշերը:
Ամառային այդ երեկո ինձ համար սկիզբ առավ զարմանալի մի պատմություն, որը այս կյանքում դեռ երկար էր ինձ ուղեկցելու…




Մեջբերել
սպասում եմ շարունակությանը
Գեա ջան, որ տղամարդու ոտքին ծանր քար է ընկնում, նա սովորաբար ոչ թե ասում է. "Ախ ինչ ծանր էր, ոտքս ցավացրեց", այլ արտահայտվում է մոտավորապես այնպես, ինչպես արդեն ռիսկ էլ չեմ անում գրել
Ու հիմի, երբ մեր քաջարի կապիտանը վճռական տեսքով ուզումա թուրքերի դեմը կանգնել, վերջում էլ մահվան աչքերին նայելով ու, լրիվ վստահ իրա ճշտին, պատասխանա ման գալիս, շատ հավանականա, որ վիրավորանքին հենց այսպես պատասխանի, այլ ոչ թե մեջբերում կատարի Մոնտեքսյույից
բայց կարծում եմ . որ գրվածքիդ մեջ այդ էմոցիաները ու դրանց հետևանքով ծագած այսպես կոչված ժողովրդական ֆոլկլորը եթե չլիներ էլ,պարզ է . որ իրար հետ դուով չեն խոսացել, ու հատուկ մանրամասնելու կարիք չկար...մի խոսքով դուք տղամարդկանցով էլի մեզ չնկատելու եք տալիս, լավ չի....

Էջանիշներ