Պատմությունն ինձ դուր եկավ նրանով, որ պատկերները շատ իրական են, ու կարծում եմ՝ հենց էդպես էլ կա․ իրականություն տարբեր պատառներ վերցված և իրար են միացված, էդպիսով սյուժեն թեև որպես ամբողջություն մտացածին է, իր կոմպոնենտներն այնուամենայնիվ իրական են։ Համենայնդեպս ես էդ զգոցողությունն ունեմ։
Առաջին մասն ամենահաջողն է ամեն դեպքում։ Մի այլ կարգի սահունություն ունի, ոնց որ «գրիչ» կպած չլինի։
Երրորդում ահագին հում տեղեր կան: Oրինակ սա․
«Պատրաստ չէր սկեսուրի ներկայությանը տանը, ոչ էլ՝ նրա լուռ, բայց քննադատող հայացքին։ Հասկանում էր՝ Սուրիկն էլ գիտեր, որ ինքն ի վիճակի չէր հիմա երեխաներով զբաղվելու»։
Առաջին մասում ամեն ինչ ցույց է տրված՝ առանց բացահայտ գրելու, թե ինչ էր էր մտածում կինը։ Էստեղ շարադրման ոճը փոխված է, ու կերպարի գործողություններով իր հոգեվիճակը ցույց տալու փոխարեն պարզ տողով գրված է, թե ինչ էր մտածում/հասկանում էդ պահին։ Ստեղծագործության նախկին թափը կոտրվում է սրանով։
Բայց երրորդում նաև լիքըհեզիկ-մեզիկ սենտիմքնքշանք կա, ու էդ շատ սիրունացնում է գործը։
Կուզեի, որ կերպարները մի քիչ ավելի բացվեին։ Չնայած վերջն էլ մի ձև կարգին ավարտուն էր, թե էլ ինչ եմ քթիմազություն անում․․․
Սովորաբար իդիլիայով լի ընտանեկան տեսարաններից ալերգիա ունեմ, դրան էլ գումարած՝ «ամուսին» բառը։ Բայց էս մեկում հավեսով կարդացի։ Երևի Ծլնգին շատ եմ սիրում, դրանից կլինի![]()
Էջանիշներ