Ծլնգ-ի խոսքերից
Չուկ ջան, ինչ պաշտոնավարում ա, կարծես կրթական ոլորտում ԱԱԾ-ի թևը լինի։ Հա, հասկացանք կոռուպցիա կա, բան, բայց կրթության ոլորտում տոննայով ուրիշ հարցեր կան, որ պաշտոնափոխություններից բացի տեսլականներ ու մտածելակերպի փոփոխություն են պահանջում։ Ու Այբ-ի մոմենտով էլ հեչ վարքը սրտովս չէր։ Ու այս հարցում էլ, նույնիսկ եթե այդ պաշտոնը արդեն իրավականորեն Դեմոյանինը չէր, այդ ինստիտուտը դեմոյանական ա, ու սենց չես վարվում էլի իր հետ։ Ու ճիշտն ասած իր պատասխանները ինձ այնքան էլ չհամոզեցին, որ համպատրաստի գնացել էր խնդիրներին ծանոթանալու՝ լուծելու։ Եթե իսկապես այդքան զբաղված է, ու այդ ինստիտուտը ԿԳ-ի ենթակայության կարևոր կազմակերպություններից չէր, ապա այդտեղից պիտի պատվիրակություն գար իր մոտ, ոչ թե ինքը գնար, ու երկու ոտով սենց պատմության մեջ ընկներ։ Հետո իր պատասխանը, թե որպես ԿԳ նախարար ինքը իր պաշտոնի բերումով ուր ու ոնց ուզում ա կարա ԿԳ-ի ենթակայության տակ գտնվող բոլոր տեղեր մտնի, մեղմ ասած բլթ ա։ Գոյություն ունի ակադեմիական ազատություն գաղափարը, ու քաղաքական պաշտոնյայի այսպիսի վերաբերմունքը ցույց ա տալիս, որ այդ նախարարությունը դեռ սովետից դուրս չի եկել։ Ամենափոքր մի բանը ասեմ, խոսքի ինչ-որ մեկի անձնական գրասենյակում մի ասպիրանտի գործով ղեկավարի մեկնաբանություններ-որոշումներով փաստաթղթեր են։ Սրանց լրիվ գաղտնիություն պիտի ապահովվի, այլապես գիտությունը դառնում ա քաղաքականացված ֆարս։ Ու այն որ նախարարը սենց բաներից կարծես տեղյակ էլ չի, հա, չեկիստության գարշահոտ ա տարածում։
Էջանիշներ