Գաղթական ջան, ճիշտն ասած` ես հիմնականում տանն եմ ու կարող եմ ինձ թույլ տալ էդքան ժամանակ հատկացնել հայերենին, բայց պարզ ա, որ աշխատող ծնողներն, ինչքան էլ մեծ ցանկություն ունենան, գործնականում չեն կարող նշածս բոլոր բաները կամ թեկուզ դրանց մեծ մասը հասցնել, բայց մտածեցի` խաղերն ավելի մատչելի ու ավելի հարմար միջոցներ են, նաև ահագին արդյունավետ, որոնք ցանկացած ծնող էլ ցանկության դեպքում քիչ թե շատ կարող ա անել: Մենք, օրինակ, դրանց մի մասը` էն բանավորները, հաճախ խաղում ենք ճանապարհին կամ ինչ-որ տեղ սպասելիս, այսինքն` երբեմն դրանց վրա նույնիսկ հատուկ լրացուցիչ ժամանակ չի ծախսվում, էլի: Նենց որ դուք էլ փորձեք:
Էջանիշներ