Մեջբերում LisBeth-ի խոսքերից Նայել գրառումը
Բյուր, նախ չգիտեմ թե որտեղ ա գրված որ հոռետեսությունը դա թերություն ա։ Իմ մոտ կարծիք կա, որ դա աշխարհայացք ա, ձևավորված որոշակի հանգամանքների հետևանքով։ Ի վերջո մարդկային ուղեղը ապագան կանխատեսում ա հիմնվելով մինչ այդ եղած փորձի վրա։ Ու բոլորովին չի նշանակում թե հոռետես մարդը շփման ժամանակ միշտ զռռում ա աշխարհի անարդարության մասին։ Եւ սա ամենևին ինքնապաշտպանություն չի
Բացի դրանից մարդկանց ինքնամեկուսացումը կարելի ա կապել նաև սրա հետ, որ իրենց զգում էն ինչպես փիղը խռուստալի լավկում։ Ինչ անում են, չեն անում, մի բան պետք ա փչացնեն։
Բնականաբար. դրական ու բացասական հատկանիշներ չկան, բայց կախված կոնտեքստից, կյանքի հանգամանքներից ու հատկանիշի արտահայտման աստիճանից, հոռետեսությունը կարա լինի և՛ դրական, և՛ բացասական հատկանիշ։ Իմ բերած օրինակում կոնտեքստից, կյանքի հանգամանքներից ու այլնից ելնելով ներկայացրել եմ որպես բացասական հատկանիշ, այսինքն՝ երբ տվյալ անձը հոռետեսության պատճառով չի կարողանում որևէ բանով զբաղվել։ «Գործի չդիմեմ, մեկ ա չեն ընդունելու», «Գործի ընդունեցին, բայց մեկ ա վաղը գործից հանելու են», «Էրեխա չունենամ, որտև գիշերները չեմ քնելու», «Նիկոլը մեկ ա ՀՀԿ֊ից վատն ա լինելու» և այլն, և այլն։ Բայց բնականաբար որոշ իրավիճակներում բոլոր հնարավոր տարբերակները քննարկելն ու հետո որոշումներ կայացնելը բավական դրական հատկանիշ կարա լինի։ Ու էստեղ հոռետեսության առողջ չափաբաժին ա պետք, որ բավարար լինի բոլոր տարբերակները քննարկելու համար, բայց հետ չպահի որոշում ընդունելուց. «Գործի դիմեմ, չընդունեն, ոչինչ, կսովորեմ, մյուս դիմումս ավելի լավը կլինի», «Գործի ընդունեցին, կարող ա հանեն, ոչինչ աշխատեմ նենց, որ չհանեն, իսկ եթե հանեն, ուրիշ տեղ կդիմեմ», «Էրեխա ունենամ, գիշերները չի թողնի քնի, բայց ոչինչ, հո հավես բան ա քո գենետիկան կրող մարդ մեծացնելը», «Նիկոլը ՀՀԿ֊ից վատը լինի, իրան էլ կմերժենք»։

Ու պատկերացրու էս երկու տարբերակների միջև անցում կատարելու համար ընդամենը մի քիչ զարգացում ա պետք։ Իսկ զարգանալու համար պետք են ճիշտ հարաբերություններ (ընդ որում՝ թե՛ պրոֆեսիոնալ, թե՛ անձնական)։

Ամենլավ ձևը որ ասոկմ ես, չի կարող չափանիշ ծառայել հարաբերությունների որակի մասին, կարող ա տվյալ մարդու հետ շփվելու պահին յոթերորդ երկնքում լինես, դա դեռ աճի վկայական չի։ Եթե մեկը ունի էդ աստիճանի կոնկրետ սպասելիք հարաբերություններից, ապա պետք ա ունենա դա գնահատելու ավելի արդյունավետ միջոց։
Կարծում եմ՝ նկատեցիր, որ ես յոթերորդ երկնքի մասին որևէ բան չասեցի, այլ ընդամենը ասեցի լավ զգալու մասին։ Պարզապես լավ զգալն ու յոթերորդ երկինքը խիստ տարբեր բաներ են, ու որպես կանոն յոթերորդ երկինքը հենց տոքսիկ հարաբերություններում ա լինում, որ մի օր սաղ ոռի ա, հաջորդ օրը սաղ լավ ա, ու էդ ոռիի ֆոնի վրա էդ լավը յոթերորդ երկինք ա թվում։

Մյուս պահը, որ ուզում եմ ասեմ, դա միակողմանի մոտեցումն ա հարաբերություններին, որ դու քո գրառումների մեջ ցուցաբերում ես։ Հարաբերությունը դա փոխազդումն ա միմյանց վրա։ Ու ցանկացած բան որ կատարվում ա դրանցում գտնվող մարդկանց հետ ունի երկկողմանի պատասխանատվություն։ Նույն քո ակումբի օրինակի մեջ, չգիտեմ ճիշտ եմ զգում թե չէ, բայց դու քոնը չես ընդունել, դու ասում ես, կներես պարզեցումս, ես մեղավոր չեմ իմ արածի համար ու հարաբերություններից դուրս ես գալիս։ Ո՞րն ա սրա զարգացումը, աճը։
Իհարկե հարաբերությունը փոխազդեցություն ա։ Հարաբերություններ կան, որոնք բալանսավորված են (հավասարապես եք զարգանում), հարաբերություններ կան, որտեղ մեկը գերազանցապես զարգացնողն ա, հարաբերություններ կան, որտեղ մեկը գերազանցապես տվողն ա։ Ու առողջ սոցիալական կյանք ունենալու համար էս բոլոր բաղադրիչներն էլ անհրաժեշտ են։
Նույն ակումբի օրինակի վրա ասեմ, որ իմ ակումբային հարաբերությունները տարբեր մարդկանց հետ բավական բարդ դինամիկա են ունեցել ու դեռ ունեն։ Քո ներկայացրածն իրավիճակը շատ ա պրիմիտիվացնում։ Ակումբցիներից շատերի հետ շփվելով՝ես ահագին մեծ զարգացում եմ ապրել (կարծում եմ՝շատ ակումբցիներ նաև ինձ հետ շփվելով)։Ու էդ շատերի հետ մենք տարբեր փուլեր ենք անցել։ Էղել են փուլեր, երբ ես գիտակցաբար որոշել եմ չփշվել տվյալ անձանց հետ՝ զգալով, որ ինձ վրա վատ են ազդու։ Ու էղել են փուլեր, որ էդ անձանց հետ շփումը վերականգնվել ա, ու արդեն ստեղծվել ա առողջ տալ֊վերցնելու դինամիկա (իսկ սա չի նշանակում, որ նույնիսկ էդ առողջ վիճակում տարաձայնություններ չեն լինում):

Ու եթե ցանկացած պահի հարաբերությունների մեջից տենց հեշտ ու հանգիստ կարելի ա դուրս գալ, ի՞նչ արժեք կարող ներկայացնել դրանք։ Տենց անվերջանալի քանակով մարդկանց հետ կարելի ա կհարաբերվել ու ոչ մի գրամ չաճել։
Որովհետև կան հարաբերություններ, որոնց վրա արժե աշխատել։ Ու պետք ա ցանկացած իրավիճակում փորձել հասկանալ՝ արժե՞ էս հարաբերությունը, որ վրան աշխատվի։ Էսօրվա իմ ամենաամուր հարաբերություններից ոչ մեկը մի օրում չի կառուցվել, ու լիքը տուրուդմփոցների միջով են անցել։ Ու միևնույն ժամանակ լիքը մարդիկ կան, որոնց ուղղակի վռնդել եմ իմ կյանքից՝ շատ լավ հասկանալով, որ էդ ջանք ու եռանդը չարժեն, որովհետև ուղղակի տվյալ անձն ինձ տանում ա դեպի դեգրադացիա (գուցե ես էլ իրան), ուրեմն երկուսիս համար էլ լավ ա, որ իրարից հեռու մնանք։