StrangeLittleGirl-ի խոսքերից
Հետաքրքիր թեմա ես բարձրացնում։ Բայց կարծում եմ՝հարաբերություններում զարգանալն ու կրթություն ստանալով զարգանալը երկու բավական տարբեր բնագավառներ են։ Ու մարդկանց հետ շփվելով, հարաբերություններ ունենալով զարգանալուն որևէ տեսակի կրթական ծրագիր չի կարող փոխարինել։
Ու ինչ խոսք, հարաբերություններում մարդիկ նաև դեգրադացվում են։ Կախված ա հարաբերության տեսակից։ Ու կարծում եմ՝էն մարդն ա հասուն, որը կարողանում ա դրանք իրարից տարբերել, ազատվել էն հարաբերություններից, որոնք իրեն հետ են մղում, ավելի վատն են դարձնում, դեգրադացնում են, ու թողնել մենակ էն հարաբերությունները, որոնց շնորհիվ իրանք աճում են։
Էջանիշներ