Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
Արշակ, 2008-ին, երբ իրար միս կրծոցին անհամեմատ ավելի շատ էր, քաղաքական քննարկումներն էս ոճի չէին։ Էլի տհաճ էին, բայց գենդերային պեչատ չկար վրան։ Ինչ խոսք, էն ժամանակ սաղս ջահել էինք, ու փորձում էինք հնարավորինս կանոնադրությանը ենթարկվել, իսկ հիմա հակառակը՝ շատերը փորձում են տեսնել, թե կանոնադրության սահմաններն ինչքան կլայնանան։ Բայց խոշոր հաշվով էս տղայական խոսակցությունները չկային, վիրավորանքներն էլ ուրիշ բնույթի էին: Չնայած չէ, սխալ եմ ասում։ Մի ակումբցի, որը հիմա էլ ա ակտիվ, մի անգամ գրել էր strange little bitch, փաստորեն սեքսիզմ կար ամեն դեպքում։ Հետո իհարկե էդ անձը ներողություն խնդրել ա, բայց էդ բառերից հետո տարիներ շարունակ քաղաքականություն բաժին չէի մտնում։


Արի չմոռանանք, որ հայրիշխանական համակարգը ստեղծողները տղամարդիկ են, իսկ կանայք լավագույն դեպքում լուռ հնազանդվողներ, վատագույն դեպքում՝ ձայնը բարձրացնողներ, որից հետո իրանց ինչ անուն ասես տալիս։ Ասենք մեկ ա էս մթնոլորտում էլ ես մեկումեջ անպոչ գդալի նման մեջ եմ ընկնում։ Բայց եթե պետք ա քաղաքականության բաժնում՝ տղամարդկանց գրաված տարածքում, կանանց մասնակցությունը խրախուսվի, ուրեմն լավ կլինի՝ տղամարդիկ սկսեն ինչ-որ քայլեր անել։ Ի վերջո, էդ իրանց էլ ա օգուտ։ Ես չեմ ուզում հավատալ, թե իրանք էլ են հաճույք ստանում էդ տոնայնությամբ ու բառապաշարով խոսակցություններից։
Էտ ես եմ եղել....., բայց էդտեղ սեքսիզմ կամ գենդերային անհավասարություն չի եղել, Բյուր... քո աղջիկ լինելը կսպ չունի...