User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 285 հատից

Թեմա: Սեքսիզմն ու սեքսիզմի դրսևորումները Հայաստանում

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #9
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր, նախ սկսենք նրանից, որ դու քո գրառման մեջ ասել էիր «հասկանում եմ, որ mansplain չի, սաղ տենց են խոսում էդ բաժնում», այսինքն՝ որ հասկանում ես, որ իրականում mansplain չի՝ էդ բաժնում սաղ են տենց խոսում ու սաղի նկատմամբ, անկախ վերամբարձ տոնի ենթարկվողը կին ա, թե տղամարդ։ Բայց էդքանով հանդերձ օգտագործում էիր mansplain բառը, էդպիսով հավասարության նշան դնելով սեռից անկախ «վերամբարձ տոնով կյանք սովորացնել» դրսևորման ու mansplain–ի մեջ։ ՈՒ հենց էդ հավասարության նշան դնելը սեքսիզմ ա։ Նույն ձևով ոնց իռացիոնալ մտածողության ու «ժենսկայա լոգիկա» արտահայտության մեջ հավասարություն դնելն ա սեքսիզմ։

    Իմ ասածը դա էր, ոչ թե որ Ակումբում mansplain–ի կամ ընդհանրապես սեքսիզմի դրսևորումներ չկան։

    Գուցե էս կոնտեքստում mansplain տերմինը խիստ ա ասված կամ սխալ եմ օգտագործում, որովհետև ըստ դասական սահմանման չի կիրառվում, այսինքն՚ տղամարդն ամենագետի տոնով կնոջը որևէ բան բացատրում, այլ տղամարդն ամենագետի տոնով մնացած բոլորին ա բան բացատրում, կոպիտ ասած՚ mansplain֊ը չի սահմանափակվում կանանցով։ Բայց էստեղ որևէ տեսակի սեքսիզմ չկա, որովհետև նման վարք քաղաքականության բաժնում կիրառում են բացառապես տղամարդիկ, ու էնտեղի զրույցների տոնայնությունը, բովանդակությունն ու բառապաշարը լրիվ պատրիարխալ ա ու բացառում ա կանանց ներկայությունը։ Եթե չես հավատում, ինքդ մտի պատահական թեմա ու կարդա վերջին տասը֊քսան գրառումները։

    Հիմա անդրադառնամ նոր ասածներիդ։
    Ինչպես և ամենուր, ցավոք Ակումբում էլ,
    mansplain–ի ու սեքսիզմի այլ դրսևորումներ իհարկե կան, հատկապես Ակումբի որոշ անդամների կողմից։ Նաև մասնավորապես քո հետևից ընկած լինելու դրսևորումներ եմ նկատել՝ քո նշած պատճառներով։

    ՈՒ այդուհանդերձ կարծում եմ, որ քաղաքականությունում սեքսիզմի դրսևորումները ավելին չեն, քան մյուս բաժիններում։ Ինչպես դու ինքդ էիր քո առաջին գրառման մեջ ասում, էդ բաժնում գրեթե բոլորն են իրանց ավելի իմաստունի տեղ դրած ու անհանդուրժողական մյուսների նկատմամբ՝ անկախ ագրեսիայի ենթարկվողի սեռից։ Անհանդուրժողականությունը ու մոլեռանդությունը ընդհանրապես բնորոշ են քաղաքականությանն ու կրոնին՝ Ակումբում ու Ակումբից դուրս։
    էդ mansplain–ի հետ կապ չունի։

    Ինչ վերաբերվում ա քաղաքականության մեջ ու քաղաքականությունից դուրս դեմքին թռնելու ստատիստիկային, վերջին երեք ամսվա օբյեկտիվ գնահատական չեմ կարող տալ, որովհետև ակտիվ չեմ հետևում, բայց ակումբում Ակումբում նենց ոչինչ դեմքին թռնելու խասյաթով կանայք էլ կան: Ընդհանրապես բոլորով մեկի դեմքին թռնելու ու պորտը տեղը դնելու ակցիաներում կանանց կողմից ավելի պակաս մասնակցություն չեմ նկատել (Առիթն օգտագործելով նկատեմ, որ ի պատիվ քեզ, կոնկրետ դու
    հատկապես վերջին տարիներին էդպիսի ակցիաներում ակտիվ չես, նույնիսկ հակառակը՝ երբեմն հոսանքին հակառակ ես գնում)։

    էս ասածիդ մասամբ համաձայնելով, կարծում եմ որ պրոբլեմը իրականում շատ ավելի բազմաշերտ ա, բայց չեմ ծավալվի՝ Ակումբի քննարկման ֆորմատում խորանալը չափից դուրս շատ էներգիա կխլի։
    Ճիշտ ես. ակումբում բոլորով մեկի դեմքին թռնելու պրակտիկա կա, որից կանայք անմասն չեն մնում, բայց էս պահին քաղաքականության բաժնում կատարվողն էդ քո ասածից չի, այլ էնտեղ մի յոթ֊ութ հոգով (բոլորը տղամարդիկ) իրար դեմքի են թռնում, այսինքն՚ որևէ մեկի վրա խմբակային հարձակում չկա։

    Ու էս շատ տխուր ա, որովհետև ժամանակին էդ բաժնում կանայք ահագին ակտիվ էին, իսկ հիմա ոչ ոք ոչինչ չի գրում։ Չգիտեմ ինչու։ Հաստատ էն չի, որ կանայք ակումբ չեն մտնում, որտև ուրիշ բաժիններում ակտիվ են։ Ես մենակ իմ պատճառների մասին կարամ ասեմ, ու արդեն ասեցի (ու երևի վերջին ամիսներին էդ բաժնում ամենաակտիվ գրող կինն էլ հենց ես էի, բայց մանրից որոշեցի էլ չգրել, իսկ հետո նաև չկարդալ)։


    Այսինքն՝ եթե կարծիք եմ հայտնում/համոզում եմ/հիմնավորում եմ բերում/պնդում եմ, որ որևէ հարցում ընկալումդ սուբյեկտիվ ա, իրականությանը չի համապատասխանում, էդ mansplain ա՞։ Իսկ եթե դու ինչ–որ հարցում ինձ փորձես համոզես, որ իմ ընկալումը ճիշտ չի, էդ էլ ա՞ mansplain, թե՞ էդ դեպքում mansplain չի։

    Իսկ որ տղամարդը եթե հանկարծ ինչ–որ հարցում կնոջ հետ չհամաձայնվի, առարկի կամ փորձի տեսակետ հիմնավորել, միանգամից մեղադրվում ա mansplain–ի մեջ, համապատասխան հետևանքներով, էդ երևույթի անունը ի՞նչ դնենք։ womensplain ?
    Իհարկե չէ, բայց նայի. դու ո՛չ մտել ես քաղաքականություն բաժին, ո՛չ կարդացել ես էնտեղի վերջին գրառումները, բայց ինձ մեղադրում ես սեքսիզմի մեջ, որովհետև համարձակվել եմ էնտեղ տիրող մթնոլորտը նկարագրել զուտ իմ սեռի տեսանկյունից ու բացատրել, թե ինչու մի սեռի ներկայացուցիչներ կարող ա չուզենան էնտեղ գրառում անել։ Այ դա mansplain ա, որովհետև դու չես հավատում իմ ասածին, տեսածին, զգացածին ու իմացածին ու առանց որևէ ձևով փորձելով ստուգել, թե ինչ եմ ասում, միանգամից մեղադրում ես սեքսիզմի մեջ։

    Որպես կանոն, հայրիշխանական հասարակություններում չի լինում էնպիսի բան, որ մենակ սեռով պայմանավորված կանայք տղամարդկանց կարծիքը, զգացողությունը, փորձառությունն ու գիտելիքը նսեմացնեն, դրա համար առայժմ womansplain տերմինի կարիք չի եղել։ Եթե գոյություն ունենա հիպոթետիկ մայրիշխանական հասարակություն, որտեղ ամեն ինչ նույնն ա, ինչ հայրիշխանականում, ուղղակի դերերն են փոխվել, գուցե էդ ժամանակ կարիք կլինի նոր տերմիններ գտնել։

    Հ.Գ. Ու կներես, եթե վիրավորական երանգ կա արտահայտածս մտքերի մեջ։ Համենայնդեպս, քեզ վիրավորելու մտադրություն չունեմ, ու քեզ հետ էս տիպի քննարկումները շատ ավելի կոնստրուկտիվ են ստացվում, քան շատ ուրիշների, որոնք ուղղակի մի քանի բառից հետո անցնում են վիրավորանքների։
    Վերջին խմբագրող՝ StrangeLittleGirl: 04.06.2018, 00:41:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Աուտիզմ և դրա դրսևորումները
    Հեղինակ՝ Ավետիք, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 166
    Վերջինը: 11.05.2023, 19:22
  2. Մարդկային հիմարության դրսևորումները բժշկության մեջ
    Հեղինակ՝ Աթեիստ, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 12.03.2017, 12:00
  3. Գրառումներ: 9
    Վերջինը: 11.03.2017, 15:31
  4. «Ընտանիքի օր»՝ նոր տոն Հայաստանում
    Հեղինակ՝ davtyanhasmik, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 14
    Վերջինը: 13.05.2011, 15:35

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •