User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1342 հատից

Թեմա: Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Բա իհարկե Անձինք կարևոր են, ապեր, կարևոր չե՞ն սաղ նույնն ե՞ն....
    Անձինք չեն կարևոր, այլ գաղափարները, կողմնորոշումները, հմտությունները, կատարած գործը․․․ իսկ եթե ասում ես, թե ափսոսում եմ, որ օրինակ Սոս Սարգսյանը չդարձավ նախագահ, ապա երկրպագում ես անձին, ոչ թե նրա ծավալած քաղաքական գործունեությունը, համոզմունքները, գաղափարները, քաղաքական հմտությունները և այլն․․․ հիմա էլ ԱԺ-ն լիքն ա քաղաքականության հետ ոչ մի կապ չունեցող անձանցով ու կան լիքը մարդ, որ շատ էլ գոհ են, որ օրինակ Ծառուկյանը դեպուտատ ա, էլ հանրային վստահություն ունի, ու Նաիրա Զուրաբյանն էլ դրա հիման վրա արտահերթ ընտրություններում բացարձակ մեծամասնության ա հավակնում․․․

    Հյրիկյանի վրա մահափորձ արին ու արտասահմաններում բուժվում էր, վազգեն մանուկյանը մարտի 1-ից հետո "հանրային խորհրդի" նախագահ դարձավ ու մինչև հիմա էլ "ակտիվ" գործում ա, իմիջայլոց ասեմ շատ հանրօգուտ աշխատանք ա կատարում, սերժի աջ ձուն էր... նենց չի որ մեռել են, ուղղակի պտի փորփրես տենաս ինչ են անում...
    տեսնո՞ւմ ես․․․ քաղաքականության հետ ոչ մի կապ չունեցող անձինք․․․

    էդ ո՞րտեղ ես տեսել պետական նենց սիստեմ որտեղ "լյուբոյ մարդ" առավել ևս ռոբի ու սերժի պես մարդկանցով փոխարինեն ու "նվաճումներ արձանագրի"... էս տիեզերքում տենց բան չկա ապեր, ես չգիտեմ ում երազն ես ինձ պատմում, բայց մինչև էս մի 2 ժամ աառաջ աշշխարհի բոլոր պետական սիստեմները մարդիկ են աշխատացնում, ինչքան լավն ա մարդն ու իրա կազմած թիմը էնքան լավ ա աշխատում սիստեմը... իսկ եթե մարդը վատն ա ու թիմն էլ բանի պետոք չի, համակարգը քանդվում ա... սիստեմներն աշխատում են մարդկանցով որտև մարդն ա դրանք ստրեծում... Նիկոլը հիմա փորձում ա, ու համոզված եմ կկարողանա, աշխատացնել սիստեմը, չկա տենց սիստեմ որ դնես ավտոպիլոտի վրա ու աշխատի... էդ սաղ հեչ, հերիք չի անհասկանալի սիստեմի մասին ես մի հատ էլ ուզում ես մարդը 4 տարում էդ սիստեմը ստեղծի... էն սիստեմները որ մարդիկ էսօր աշխատացնում են 4 տարում չեն ստեղծվել, չգիտեմ գիտես սրա մասին թե չէ...
    Պետականությունը խառնում ես երկրի հետ․․․ մարդուց կախված, կարող ա երկիրը ժամանակավոր լավ կամ վատ վիճակում հայտնվի, տնտեսական ճգնաժամի միջով անցնի կամ պատերազմական պայմաններում հայտվնի, և այլն, բայց պետական ինստիտւոտները ու համակարգը կարող են, և պիտի այդ ամենից կախված չլինեն, ու հնարավորություն տան արագ վերականգման գործընթացների։ Սիստեմն էլ անհասկանալի չի, ու չասի ստեղծել աուտոպիլոտ սիստեմ, որ մարդ բան պետք չլինի։ Կարելի է կառուցել այնպիսի համակարգ, որն ունի ներքուստ հավասարակշռման լծակներ, ու դրանցից թերևս ամենակարևորը իշխանության բաժանումն է (separation of powers)․ ուժեղ օրեսնդրական մարմին, անկախ գործադիր մարմին, անկախ ու գործող դատական համակարգ ու այդ բոլորի հետ մեկտեղ ուժեղ ու անկախ տեղական կառավարման մարմիններ, վրայից էլ ուժեղ վերահսկողության ինստիտուտներ, տեղական բյուջեների անկախ հոսքեր, ուժային մարմինների առանձին ստորաբաժանումներ և այլն։ Ու ես նշեցի միմիայն պետականության հիմքեր դնելու մասին, ոչ թե հիմնովին կայունացնելու։ Այո, կայունացումը կարող է և տասնամյակներ տևել, բայց հիմքեր որոշները կարողացել են ավելի բարդ պետական համակարգ պահանջող երկրում դեռ 230 տարի առաջ 116 օրում դնել, չգիտեմ, գիտես սրա մասին, թե չէ․․․ ու դրանից հետո եղել են պատերազմներ, Ռոբիկի նման միապետության ձգտողներ ու Սերժիկի ղայդա գռփողներ ու տնտեսության կառավարումից բացարձակ գլուխ չհանողներ ու որպես հետևանք՝ տնտեսական դեպրեսիաներ, էլ չասած ստրկատիրության ջատագովներ ու քաղաքացիական պատերազմ, բայց պետական համակարգի այդ հավասարակշռող լծակների գործողությունը միշտ էլ կարճ ժամանակներում կարգավորել է երկրի վիճակը՝ ամեն անգամ ամրապնդելով պետականության հիմունքները։ Այսպիսի համակարգում լավ իշանության ժամանակ պետականությունը շահում է բոլոր ժանանիվների լավ յուղված լինելու շնորհիվ, իսկ վատ իշանության դեպքում շահում է ևս մեկ անգամ վերահաստատվելու ու ամրապնդվելու հաշվին։ Ու ոչ, իհարկե չեմ ասում թե մեզ ուրիշ ինչ-որ երկրի համակարգի պատճենն է պետք, այլ միայն այն, որ այդպիսի համակարգեր էլ են հնարավոր և կան, ու հիմունքները դրվել են ավելի կարճ ժամանակում քան 4 տարում։ Իսկ Լևոնին այսպիսի բան չկարողացավ անել, ու իրեն ոչ էլ ձեռք էր տալիս, քանի որ իր իշանությունն էլ էր հիմնված կենտրոնացման վրա, որն էլ չարաշահում էր․․․ համակարգ չկար, կային անձինք, որոնք պատասխանատու էին այս կամ այն չկայացած ինստուտիտի համար, որոնց փոխարինումն էլ հնարավորություն էր տալիս իշխանության էլ ավելի կենտրոնացման։

    ապեր ես չգիտեմ դու անցուդարձին էսօրվա ինչքանով ես ծանոթ, բայց էդ մարդը ռևանշի մասին որպես բացասական երևույթի ա խոսում ո՞նց ես ուզում որ ինքն էլ նույն բանն անի... 98-ին ինքը սաղ իրա թիմով հրաժարական տվեց ու քաշվեց մի կողմ որ հաղթած կողմը աշխատի... պետության մեջ քաղաքական ուժերը պետք ա տենց աշխատեն. երբ որ սիստեմից ես խոսում այ էս հենց էդ սիստեմն ա որը կազմված ա քաղաքական էթիկայից, ավանդույթներից ու օրենքներից ա կազմված որոնք ստեղծված են որպես գործիք օգտագործելու համար...
    Քո ասածները ոչ թե սիստեմ են, այլ հեքիաթներ․․․ քաղաքական էթիկա, պետք է հեռանալ, բան․․․ ասա բախտներս բերել ա, որ պապին սեպուկու չի արել, էլի։ Այդտեղ հաղթած կողմ չկար, այլ կար ուժային ապարատ, որն իրեն սկզբից սատարաում էր, բայց որին շրջանցելով ինքը փորձեց Արցախի կարգավորման հարցը լուծել, ինչի հետևանքով կորցրեց այդ ուժային ապարատի հովհանավորությունը, ու ստիպված եղավ հեռանալ։

    Իսկ ռևանշը բացասական երևույթ չի, այլ ցանկացած քաղաքական միջավայրում միանգամայն սպասված երևույթ է։ ԱՄՆ-ի քաղաքականությունից երևի մի քիչ պատկերացում ունես․ երբ մի ընտրության հետևանքով երկու հիմնական կուսակցություններից մեկը մյուսից խլում է խորհրդարանի որևէ պալատում մեծամասնությունը, մյուս կուսակցությունը ժամ առաջ սկսում է ռևանշին ուղղված քայլեր, էլ չասած՝ նախագահական աթոռի համար պայքարում։ Ու սա նորմալ է, սա սպասված է, ասեմ ավելին, եթե Լևոնը այդքան մեծ քաղաքական գործիչ է, ով այդքան համոզմունք ունի իր կողմնորոշման ազգանվերության մեջ, ապա ինքը պիտի պարտավորություն ունենա ռևանշի, որ իր համոզմունքները շարունակվեն ի կատար ածվել։ Այսպես ա գործում քաղաքականությունը ամբողջ աշխարհում։

    Հոկտեմբերի 27-ի մասին արածդ քոմենթի մասին չարժե նույնիսկ խոսել որովհետև էդ ժամանակ էդ քայլը ոչ թե սխալ ա այլ հանցագործ քայլ ա...
    Հոկտեմբերի 27-ից հետո կար իշխանության վակուում, ինչի հետևանքով ակնհայտ էր, որ ղարաբաղյան կլանը էլ ավելի էր կենտրոնացնելու իշխանությունը իր ձեռքերում։ Ու որպես նախկինում իշխանության գլխին թիմ ունեցող առաջնորդ, Լևոնը կարար և պիտի վերադառնար այն ժամանակ․․․ ոչ թե նրա համար, որ պատեհ վախտով իշխանությունը իր ձեռքը հավաքեր, այլ որ թույլ չտար հակապետական էլէմենտներին իշխանությունը լրիվ իրենց մենաշնորհը դարձնել։

    էս սաղ խոսակցությունը ոչ թե էնքան լևոնի մասին ա այլ ընդհանրապես էն սկզբմունքների մասին ա որի վրա պետություն ա կառուցվում ու էդ սկզբմունքները քո համար խորթ են...
    Քո ասած «սկզբունքները» լոլոներ են․․․ ու նաև այդպիսի միամիտ մոտեցումների պատճառով է, որ նոր-նոր ենք պետականության հույս սկսում ունենալ։ Էթիկա, ավանդույթ, ազգային արժեքներ բան․․․ Նժդեհի նկար, Բարգավաճ Հայաստան, Բարեկարգ Երևան․․․ Պետականությունը կառուցվում է ինստիտուտների վրա, ոչ թե ինչ-որ էթիկաների, ավանդույթների ու սկզբունքների վրա։ Միմյանց հավասարակշռող ինստիտուտների բացակայության պարագայում միշտ էլ գտնվելու են ուժեր, ովքեր փորձելու են իրենց ուրույն էթիկաներով, իրենց ուրույն ավանդույթներով ու իրենց ուրույն արժեքներով առևանգել իշխանությունը ու երկիրը դարձնել միապետություն՝ համոզված լինելով որ սաղիս լավություն են անում։ Իսկ այդ հավասարակշռող ինստիտուտները ապահովում են բազմակարծություն, իրար հետ սեղանի շուրջ նստելու պարտավորության երաշխիք, հաշվետվության պահանջներ, բոլոր տեսակի չարաշահումների խոչընդոտում ու արտաչոց իրավիճակներից վերականգման գործընթացներ։

    էսօեվա եղածի ամենասիրուն բանը ոչ էնքան սերժի չըլնելն ա որքան իրա հրաժարականի ձևը ու մեր, անկախ տեսանկյուններից, քաղաքացիական համերաշխությունը, այսինքն շարժվել օրենքի գերակայության սկզբմունքով... իհարկե շատ բան չի արված դեռ բայց շատ լավ սկիզբ ա... ոստիկանույունը համենայն դեպս զսպվեց, բանակը չխառնվեց, սերժը վսյո տակի չկարացավ (կամ չուզեց կամ ռիսկ չարեց չգիտեմ) գնա ամենավատ վարյանտին, ռոբը կաներ առանց երկար մտածելու... էս տրադիցիան եթե կարանանք ամրագրենք արմատավորենք, պետություն կլնի... վատ իշխանություն էլի կլնի, բայց շատ կարևոր ա թե ոնց ենք handle անելու էդ վատ իշխանությանը... անցած 28 տարուց սովորելու շատ բան կա ու պետոք չի էդ մարդկանց մի անգամից դիսմիս անել առանց հասկանալոււ....

    88-ին մեր սերունդը ոտի ելավ մեր ծնողներն ասին գիժ ե՞ք, ի՞նչ եք անում, հասկանում ե՞ք ինչ եք անում.... պարզվեց լավ էլ հասկանում ենք, մեր ծնողները սխալ դուրս եկան... էսօր մեր երեխեքը ոտի ելան մենք ասինք, գիժ ե՞ք, ո՞նց եք անելու, հասկանում ե՞ք ինչ կլնի...պարզվեց լավ էլ հասկանում են ու մենք սխալ էինք… էսի լավ նշան ա...
    Էլի լոլոներ․․․ մեկը ինձ համար տրադիցիաները երկրորդական են․ կլինի լավ գործող պետականություն, կստեղծվեն նաև տրադիցիաներ։ Սկիզբը հա, լավն ա, ոչ թե նրա համար որ Սերժը համերաշխ գնաց ու դրանով ինչ-որ աներևելի տրադիցիա ստեղծեց, այլ որովհետև լավ պետականությանը նպաստող գործընթացներ են տեղի ունենում։ Ու հա, Նիկոլն է դրանց հետևը կանգնած, ու հալալ ա իրեն, բայց էլի, իր անձը կարևոր չի, կարևոր են իր համոզմունքներն ու կատարած գործը։ Ու եթե վաղը ինքը այդ գործից շեղում անի, իրեն էլ է պետք մերժել, ինչի համար ակտիվ ու լեգետիմ ընդդիմություն է պետք երկրում, ոչ թե Ծառուկյաններ ու Լևոններ։ Տո ավելի լավ է հանրապետական գաղափարական կորիզը պահպանողականության քարոզով ներկա լինի՝ գոնե ինչ-որ ձևի հակակշիռ կլինի, քան ԲՀԿ-ն կամ սնանկ գաղափարներով ու անփառունակ կարիերայով նախկին իշխանավորները։
    Վերջին խմբագրող՝ Ծլնգ: 24.05.2018, 14:53:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վիշապ (24.05.2018)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 30
    Վերջինը: 24.05.2008, 15:20
  2. Գրառումներ: 617
    Վերջինը: 21.03.2008, 12:37
  3. Երկրորդ Փուլ Լևոն Տեր-Պետրոսյան – Վազգեն Մանուկյան ՞
    Հեղինակ՝ voter, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 24.01.2008, 18:30
  4. Ո՞վ է ամենաարդար քաղաքական գործիչը
    Հեղինակ՝ Crazy, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 25
    Վերջինը: 27.04.2007, 16:42

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •