Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
....
ծնգլդ անհան մնա, իսկ ես գիտե՞ս ինչի համար եմ ափսոսում.... որ

... այսքանից հետո դու դեռ կարծում ես, թե քաղաքականության մեջ անձիք են կարևոր... էն էլ Հայրիկյանն ու Սոս Սարգսյանը էլի...
Բա իհարկե Անձինք կարևոր են, ապեր, կարևոր չե՞ն սաղ նույնն ե՞ն....

... իսկապես քսղաքական հայացքներդ բամբասանքի վրա են ձևավորված... Հայրիկյանն էլ, Վազգեն Մանուկյանն էլ ակտիվ են եղել քաղաքականության մեջ երկար տարիներ, ի՞նչ են արել... նույնն էլ Լևոնը... պետականության հայր, էլ եսիմ ինչ... պետականությունը նենց պիտի լինի, որ քաղաքականության մեջ լյուբոյ անձ լյուբոյ ուրիշ անձով փոխարինելուց պետականությունը շարունակի նվաճումներ արձանագրել... էդքան տարիներ նախագահ էր, հա, ասենք մինչև 94-ի կեսերը ակտիվ պատերազմական վիճակում էինք, բա դրանից հետո մինչև 98-ը ի՞նչ էր անում, որ նենց էլ պետականության հիմունքներ չստեղծվեցին, որ Ռոբիկ լիներ, թե Սերժ լիներ, թե ուրիշ շուն ու շանորդի, այս վիճակի չկարողանային երկիրը հասցնել։ Էդ սաղ քո նշածները կուլտի երկրպագուներ էին, կուլտով ուզում էին առաջ գնալ, կուլտի վրա էլ իշխել ու կուլտը ամրացնել։ Տո մինչ հիմա էլ ՀԱԿ-ը անձի կուլտի վրա հիմնված կուսակցության տպավորություն ա թողնում։ Ռևանշիզմից ա խոսում, բա խի՞ ինքը 98-ից հետո չվերակազմավորվեց ու էդ թալանչի կողոպտողների հարցը չփորձեց լուծել, տո հոկտեմբերի 27-ից հետո ո՞ւր էր, խի՞ չեկավ ու չփորձեց էդ սաղ շայկին ոտնուգլուխ ռադ անել... հա, 96-ը մոռացած ջահելների գլուխները հարդուկող հոդվածներով ակտուլ մնում է, բայց հուսով եմ, որ նոր Հայաստանի քաղաքական դաշտում իր նմանները կշարունակեն մնալ պերեֆերիայի գործիչներ։
Հյրիկյանի վրա մահափորձ արին ու արտասահմաններում բուժվում էր, վազգեն մանուկյանը մարտի 1-ից հետո "հանրային խորհրդի" նախագահ դարձավ ու մինչև հիմա էլ "ակտիվ" գործում ա, իմիջայլոց ասեմ շատ հանրօգուտ աշխատանք ա կատարում, սերժի աջ ձուն էր... նենց չի որ մեռել են, ուղղակի պտի փորփրես տենաս ինչ են անում...

էդ ո՞րտեղ ես տեսել պետական նենց սիստեմ որտեղ "լյուբոյ մարդ" առավել ևս ռոբի ու սերժի պես մարդկանցով փոխարինեն ու "նվաճումներ արձանագրի"... էս տիեզերքում տենց բան չկա ապեր, ես չգիտեմ ում երազն ես ինձ պատմում, բայց մինչև էս մի 2 ժամ աառաջ աշշխարհի բոլոր պետական սիստեմները մարդիկ են աշխատացնում, ինչքան լավն ա մարդն ու իրա կազմած թիմը էնքան լավ ա աշխատում սիստեմը... իսկ եթե մարդը վատն ա ու թիմն էլ բանի պետոք չի, համակարգը քանդվում ա... սիստեմներն աշխատում են մարդկանցով որտև մարդն ա դրանք ստրեծում... Նիկոլը հիմա փորձում ա, ու համոզված եմ կկարողանա, աշխատացնել սիստեմը, չկա տենց սիստեմ որ դնես ավտոպիլոտի վրա ու աշխատի... էդ սաղ հեչ, հերիք չի անհասկանալի սիստեմի մասին ես մի հատ էլ ուզում ես մարդը 4 տարում էդ սիստեմը ստեղծի... էն սիստեմները որ մարդիկ էսօր աշխատացնում են 4 տարում չեն ստեղծվել, չգիտեմ գիտես սրա մասին թե չէ...

ապեր ես չգիտեմ դու անցուդարձին էսօրվա ինչքանով ես ծանոթ, բայց էդ մարդը ռևանշի մասին որպես բացասական երևույթի ա խոսում ո՞նց ես ուզում որ ինքն էլ նույն բանն անի... 98-ին ինքը սաղ իրա թիմով հրաժարական տվեց ու քաշվեց մի կողմ որ հաղթած կողմը աշխատի... պետության մեջ քաղաքական ուժերը պետք ա տենց աշխատեն. երբ որ սիստեմից ես խոսում այ էս հենց էդ սիստեմն ա որը կազմված ա քաղաքական էթիկայից, ավանդույթներից ու օրենքներից ա կազմված որոնք ստեղծված են որպես գործիք օգտագործելու համար...

Հոկտեմբերի 27-ի մասին արածդ քոմենթի մասին չարժե նույնիսկ խոսել որովհետև էդ ժամանակ էդ քայլը ոչ թե սխալ ա այլ հանցագործ քայլ ա...

էս սաղ խոսակցությունը ոչ թե էնքան լևոնի մասին ա այլ ընդհանրապես էն սկզբմունքների մասին ա որի վրա պետություն ա կառուցվում ու էդ սկզբմունքները քո համար խորթ են...

էսօեվա եղածի ամենասիրուն բանը ոչ էնքան սերժի չըլնելն ա որքան իրա հրաժարականի ձևը ու մեր, անկախ տեսանկյուններից, քաղաքացիական համերաշխությունը, այսինքն շարժվել օրենքի գերակայության սկզբմունքով... իհարկե շատ բան չի արված դեռ բայց շատ լավ սկիզբ ա... ոստիկանույունը համենայն դեպս զսպվեց, բանակը չխառնվեց, սերժը վսյո տակի չկարացավ (կամ չուզեց կամ ռիսկ չարեց չգիտեմ) գնա ամենավատ վարյանտին, ռոբը կաներ առանց երկար մտածելու... էս տրադիցիան եթե կարանանք ամրագրենք արմատավորենք, պետություն կլնի... վատ իշխանություն էլի կլնի, բայց շատ կարևոր ա թե ոնց ենք handle անելու էդ վատ իշխանությանը... անցած 28 տարուց սովորելու շատ բան կա ու պետոք չի էդ մարդկանց մի անգամից դիսմիս անել առանց հասկանալոււ....

88-ին մեր սերունդը ոտի ելավ մեր ծնողներն ասին գիժ ե՞ք, ի՞նչ եք անում, հասկանում ե՞ք ինչ եք անում.... պարզվեց լավ էլ հասկանում ենք, մեր ծնողները սխալ դուրս եկան... էսօր մեր երեխեքը ոտի ելան մենք ասինք, գիժ ե՞ք, ո՞նց եք անելու, հասկանում ե՞ք ինչ կլնի...պարզվեց լավ էլ հասկանում են ու մենք սխալ էինք… էսի լավ նշան ա...