User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 111 հատից

Թեմա: Արագաչափեր, դրանց նպատակահարմարությունը, թերություններն ու այլ խնդիրներ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,619
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բանտ գցելու համար նախ բռնել է պետք, իսկ խրոնիկ օրինազանցներին հավանական պատժամիջոցները սովորաբար քիչ են սաստում, որովհետև կա անպատժելիության նախազգացում․․․ յանի ես ավելի լավ գող եմ, քան իրենք գող-բռնող։ Մի օրինակ բերեմ․ ԱՄՆ-ում թմրադեղերի դեմ արդեն մի երկու տասնամյակ «պատերազմ» ա գնում, բանտերը լեփ-լեցուն են, բայց դրանից թմրադեղերի դեմը ոչ միայն չի առնվում, այլ գնալով վիճակը էլ ավելի ա վատանում։ Նույն ձևի էլ կարաս պատերազմ սկսես ամենալկտի վարորդների դեմ, միգուցե սրանցից մեկ քարորդին կբռնես, բայց մյուսները ոտի վրա կխելոքանան, ու ասենք կսկսեն համարներ փակել, ու բոլորին չես կարա բռնես, ու եթե փորձես էլ, լիքը կարգապահ վարորդների կյանքը դժոխք կսարքես։ Լիքը խելամիտ օրենսդրական համակարգերում հարբած վարելու համար շատ ծանր պատժամիջոցներ են հասնում, ընդհուպ մինչև ազատազրկում։ Բայց այդ համակարգերում էլ կրկնակի, եռակի ու ավել հարբած վարող բռնվողներ կան։ Հիմա կարող ա Հայաստանում ավելի լավ աշխատեն քան ուրիշ տեղեր․․․ մարդ ես, բայց մեկը ես շունչս չեմ պահում։
    Հա, համակարգը իդեալական չէ, իսկ դու ավելի լավը գիտե՞ս։ Ի՞նչ անել հանցագործների հետ (սա արդեն առանձին թեմա է, ոնց որ)։

  2. #2
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, համակարգը իդեալական չէ, իսկ դու ավելի լավը գիտե՞ս։ Ի՞նչ անել հանցագործների հետ (սա արդեն առանձին թեմա է, ոնց որ)։
    Դե իմ ասածն էլ հենց դա է, որ իդեալական ոչ մի բան էլ չկա, ու որ վերադառնաս այդ ասածիս կոնտեքստին, կտեսնես, որ ասել էի որպես իմ առաջարկին «մատ ցույց տվողների» տրամաբանությամբ ոչ-իդեալականության մատնանշման հակափաստարկ, որ մատ ցույց տվողներ բոլոր դեպքերում էլ լինելու են։

  3. #3
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մի ընդհանուր բան էլ ասեմ այս թեմայով։ Վարչական խախտումների մասին օրինական դաշտը, որի մաս են կազմում երթևեկության խախտումները, միակն է, որտեղ չի գործում անմեղության կանխավարկածը։ Այսինքն եթե ոստիկանը քեզ տուգանում է ու գործդ հասնում է բողոքարկման կամ դատական լսման, ապա բեռը քո վրա է, որ ապացուցես անմեղությունդ, ոչ թե ոստիկանի, որ փատարկներով ապացուցի քո խախտման մեղավորությունը։ Սրա մասին լիքը ուսումնասիրել ու մտածել եմ, բայց նենց էլ եզրահանգման չեմ եկել, արդյոք կա սրա ավելի լավ ձև թե չէ, բայց փաստը մնում է փաստ, որ խելամիտ օրինական համակարգերում էլ վարչական խախտումների պահով տուգանումից հետո գործում է մեղավորության կանխավարկածը։

    Իհարկե որոշ երթևեկության խախտումներ կարող են քրեական պատասխանատվություն կրել, օրինակ որոշ երկրներում ոչ սթափ վարելը քրեական խախտում է, ոչ թե վարչական, ու դրա պատճառով ոչ սթափ վարելու կուռ ապացույցներ պիտի ոստիկանը ներկայացնի, ինչը հաճախ պատճառ է դառնում, որ ռեցեդևիստ ոչ սթափ վարորդները օրենքի լրիվ խստությամբ չեն պատժվում։ Բայց ամեն դեպքում, եթե գործը հասնում է ազատազրկման, ապա անմեղության կանխավարկածը պիտի գործի, քանի որ հարցը արդեն ֆունդամենտալ մարդկային իրավունքների սահմանափակման է վերաբերվում։

    Ու վարչական խախտումների հարցում այս մեղավորության կանխավարկածը ստեղծում է մի նենց ընդհանուր մտածելակերպ, որ եթե տուգանվել է, ապա հաստատ մեղավոր է, մանավանդ,որ այդ խախտման գրանցմանը մասնակցում են տեսախցիկով գրանցված տվյալներ։ Բայց արդեն նշեցի, որ այդ տեսախցիկների աշխատանքի օրենքի համապատասխանության շուրջ լիքը հարցեր կան, ու իմ ուսումնասիրություններից էլ, անձնական փորձիցս էլ, գրեթե անհնար է, որ այդ տեսախցիկները լրիվ օրենքին համապատասխան գործեն։ Դե իսկ դրան էլ որ գումարենք այն, որ Հայաստանում այս տեսախցիկների տվյալներով տույժը դուրս է գրվում մեքենայի տիրոջը, ոչ թե վարորդին, ապա ունենում ենք էլ ավելի աննասուն համակարգ։

    Մեկը իմ օրինական երկիր կառուցելու մասին պատկերացումները այս տեսախցիկների առկայության հետ համատեղելի չեն։ Ու այո՛, կան ուրիշ միջոցներ, որոնք կարան երթևեկությունը ավելի անվտանգ ու ապահով դարձնեն։ Այդ խելամիտ օրենքներով երկրներում տեսախցիկներ եթե սկսել են կիրառվել էլ, դա եղել է վերջին մի երկու տասնամյակում, այնինչ երթևեկության խելամտությունը մինչև այդ էլ կար։ Ու նենց չի, էլի, որ հայերը մոր կաթից լկտի վարելաձև են սովորում։ Եթե լինի օրինականություն ու ոստիկանության մարմինների նկատմամբ վստահություն ու հարգանք, ընդհանուր արդարության զգացողության նպաստող օրինական դաշտ, ինչպես նաև լկտի անպատժելիության զգացողության արմատախիլ անելուն ուղղված հասարակական կամպանիա, ապա երթևեկությունն էլ կկարգավորվի։
    Վերջին խմբագրող՝ Ծլնգ: 19.05.2018, 16:18:

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Srtik (20.05.2018), Տրիբուն (20.05.2018)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Բուժաշխատողների խնդիրները և դրանց լուծումները
    Հեղինակ՝ Tig, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 13
    Վերջինը: 05.03.2013, 10:05
  2. Պոչամբարներ եւ դրանց վնասակար ազդեցությունը
    Հեղինակ՝ Claudia Mori, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 13.09.2011, 16:23
  3. Ֆիլմերը և դրանց ազդեցությունը
    Հեղինակ՝ mkofranc, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 24.12.2009, 18:03
  4. CMS - ների օգտագործման նպատակահարմարությունը
    Հեղինակ՝ monster, բաժին` Վեբ ծրագրավորում
    Գրառումներ: 14
    Վերջինը: 26.04.2009, 21:08

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •