User Tag List

Էջ 841 1112-ից ԱռաջինԱռաջին ... 341741791831837838839840841842843844845851891941 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 12,601 համարից մինչև 12,615 համարի արդյունքները՝ ընդհանուր 16677 հատից

Թեմա: Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ

  1. #12601
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,986
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դու իրավունք ունե՞ս, իրան ասես մի բան, որը որ իրավունքով ինքը ճիշտ ա անում ու որի իրավունքը ինքը ունի ու դու էլ իրավունք ունես ազատ արտահայտվես, ենքան ինչքանի իրավունքը որ դու իրան տվել ես, միևնույն ժամանակ պահելով իրավունքի գոյությունը ու խաթարաելով իրավունքների պաշտպանությունը։ Իրավունքը լավ բան ա, բայց պետք չի։ (c)

    Հ․Գ․ Եթե լուրջ, համաձայն եմ Շինարարի հետ։ 10 հոգի մարդ ենք, որ ակումբում գրում ենք։ Ի՞նչ իմաստ կա, ինչ ա իրավունք ունենք ինչ որ բան գրելու, հաշվի չառնենք մթնոլորտը պղտորելը ու աջ ու ձախ լարված գրառումներ գրենք։

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayl (13.01.2018), LisBeth (13.01.2018)

  3. #12602
    קהלת א:ב
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2009
    Հասցե
    Λήθη
    Գրառումներ
    1,936
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)





    Էս հատվածը դուրըս էկավ․
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    ․․․ բայց ինձ շատ վաղտ թվում ա, թե ով էդ պահին ակտիվ ա, ուրեմն դրա կարիքը ունի։ Ասենք հնգերների հետ խմելու կգնար, յարի հետ սեքսով կզբաղվեն, աշխատանքով կզբաղվեր։ Էկել եմ օրագիր եմ տեղը գրում։ Հատկապես եթե երկար գրառում ա։
    Ես էլ եմ գրում դատարկվելու, կիսվելու համար, այլոց օրագրային գրառումները երբեք չեմ քննարկում․ եթե ասելու բան ունենամ, անձնական նամակով կգրեմ։ Բայց եթե իմ գրառումը (ասա՝ ինչ էլ գրառում անող ես) որևէ մեկը ծայրից ծայր քննադատի-քլնգի, նախ կփորձեմ պատասխանը վերլուծել։ Կարող ա արտաքինից կծու ու վիրավորական արտահայտությունների տողարանքում արժեքավոր խորհուրդ կա, որից կարելի ա օգտվել։ Կոմֆորտ զոնաները ու «արձագանքային սենյակները» լավ բանի չեն բերում։ Մյուս կողմից, ԼիզԲեթի ասած, ճշտի ինստրուկցիա էլ չկա, ու «խորհուրդը» կարա հակառակ էֆեկտն ունենա։
    Եսիմ, people are complicated ։)

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (13.01.2018), LisBeth (13.01.2018), Sambitbaba (13.01.2018)

  5. #12603
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,737
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի ժամանակ կարծեմ օրագրի հեղինակը կարող էր խնդրել բաժնի մոդերատորին հեռացնել իր օրագրային գրառման քննարկումները այլ թեմաներում։
    Վստահ չեմ, բայց ինչ-որ նման բան տպավորվել ա մոտս։

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Alphaone (13.01.2018)

  7. #12604
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,737
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ճիշտ էի հիշում։

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամեն դեպքում էսպես: Եթե ինչ-որ մեկը բողոքի իր գրառումը մեջբերելու համար, կջնջենք:

  8. #12605
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի ժամանակ կարծեմ օրագրի հեղինակը կարող էր խնդրել բաժնի մոդերատորին հեռացնել իր օրագրային գրառման քննարկումները այլ թեմաներում։
    Վստահ չեմ, բայց ինչ-որ նման բան տպավորվել ա մոտս։
    Հիմա էլ եթե էդպիսի խնդրանք լինի, իմ պատկերացմամբ պիտի որ ջնջվի քննարկումը։ Իրավունք-միրավունք մի կողմ թողնելով ու ընդամենը հեղինակի խնդրանքը հարգելով։
    Ինձ համար սա զուտ էթիկայի հարց է, թե չէ բոլորս էլ մեր իրավունքները լավ գիտենք։

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (13.01.2018), Ուլուանա (13.01.2018)

  10. #12606
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,737
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիմա էլ եթե էդպիսի խնդրանք լինի, իմ պատկերացմամբ պիտի որ ջնջվի քննարկումը։ Իրավունք-միրավունք մի կողմ թողնելով ու ընդամենը հեղինակի խնդրանքը հարգելով։
    Ինձ համար սա զուտ էթիկայի հարց է, թե չէ բոլորս էլ մեր իրավունքները լավ գիտենք։
    Դե, փաստացի ստացվում ա, որ ըստ ադմինիստրացիայի որոշման, եթե գրառման հեղինակն արգելի, որևէ մեկն իրավունք չի ունենա իր գրառումը քննարկելու։

  11. #12607
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,671
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում LisBeth-ի խոսքերից Նայել գրառումը
    Նախ ասեմ, ես էս հարցին անդրադարձա որոշակի պատճառներից ելնելով, որոնցից մի քանիսը կնշեմ ստորև։ Ու դրանց թվում ինչ որ մեկին հաճույք պատճառելը հաստատ չկա։
    Ի սկզբանե չէի խառնվի, եթե Բյուրը հետո չգար ինքն իրենից գոհ հայտներ, որ որոշել ա բացատրի թե աշխարհում ինչը ոնց ա։ Կսպասեի տեսնեմ Ալֆան ոնց ա արձագանքում։ Բայց այնուամենայնին նշեմ, որ ոչ մի անձնական բան չունեմ որևէ մեկի դեմ, ուղղակի երևույթի մասին ա խոսքը եղել ու շարունակում լինել։

    Ընդհանրապես մի տենդենց կա, որ մեկը ով իրեն լավ ա զգացել հասուն մարդու դերում, գալիս ա մեկ այլ հասուն մարդուն սկսում ա ապրել սովորեցնել։ Նենց տպավորություն ա որ կյանքը մի հատ ճշտի ինստրուկցիա ունի, ու ինքը դա բացահայտել ա, ու լուսապսակ ճակատն առել ընկել ա մնացածներին էլ ուղի ցույց տա։ Ու էդ կոտրած գդալի վրա օգնության վեհափառ պիտակ ա կպցնում, որ առաջացած հարցերից կարողանա նույն բուլշիթի տարբեր ձևակերպումներով խույս տա։ Ու էստեղ բոլորովի կարևոր չի թե ում ա դա ուղղված, դու մտերիմ ես մարդու հետ, սիրում ես, ջուխտ աչքիդ լույսն ա, թե ոչ ոք քեզ համար։
    Թե ինչու հենց էդ ձևով հարցը ձևակերպեցի։ Ինչքան էլ Բյուրը ասի որ դուրը գալիս ա, որ իրա անձնական բաները քննարկեն, չէ։ Եթե ինքը ընդուներ որ իմ արած մեջբերումը իրեն տհաճ ա, ինքը ստիպված էր լինելու ընդունի նաև որ իրա դրանից առաջ բռնած ձևը այդքան էլ ճիշտ չէր։ Բայց դե մարդը նախընտում ա ասել որ դա իրեն դուր ա գալիս, երբ բազմակի անգամնել հակառակ վարքն ա ցուցաբերել։
    Ի սկզբանե սա փորձնական միջամտություն էր։ Երբ ես բլոգների վերաբերյալ թեմայում առաջարկեցի քննարումներ անել, մի հատ ծավալուն նամակ ստացա, որի իմաստը կայանում էր նրանում, որ մարդիկ իրենց կյանքի տարեգրություն են անում, ու քննարկումները նույնիսկ անցանկալի են, ուր մնաց խրախուսվեն։ Օքեյ, որ տենց ա ես ոչ մտնում եմ ոչ կարդում։ Հիմա նույն մարդիկ եկել հակառակ բաներն են ասում։ Ինչի՞ եք դուք վերի արտի գարի։ Ինչի՞ չի կարա ակումբում էլ մեկը իր կյանքի տարեգրույունը անի, առանց դրանց շուրջ ավելորդ խոսակցություններ գլխին բերելու։ Իսկ թե ինչի համար են դա անում վարկանիշ ա, շնորհակալություն ա և այլն, դա արդեն կարևոր չի ու էլի ձեր գործը չի։ Կարմիրով գրած ա անձնական։ Էսքան բան։ Եթե դու մտնում ես տեղ, դու մտար անձնական տարածք, ուր քո իրավունքերը սահմանփակ են ու երկրորդական։ Ոնց որ մտնես մեկի տունը ասես էս հայելին սխալ տեղում ա կախված։
    Լիզբեթ, կարծում եմ դու նկատի ունեիր իմ "ծավալուն" նամակը քեզ, որը բոլորովին ուրիշ բանի մասին էր։ Բլոգների մասին քննարկման ժամանակ դու նկատեցիր, որ էն բլոգները, որ մտել էիր /նկատի ունեիր իմը/, առանձնապես հետաքրքիր բան չկա կարդալու ու քննարկում ծավալելու, բացառությամբ իմ մի գրառման ընդամենը և ի տաբերություն քո հաջորդիվ սպասելիքների, ես էլ քեզ այդ "ծավալուն" նամակով փորձեցի բացատրել, որ բլոգները հաճախ ընդամենը օրագիր են, օրերիդ տարեգրությունը, ու պարտադիր չի, որ այդտեղ քննարկման բաներ լինեն, կարող է դա ընդամենը լինել օրվա ընթացքի պարզ նկարագրություն, որը հեղինակի համար արժեք ունի, որ գրել է, և ում հետաքրքիր է՝ կկարդա՝ առանց քննարկման թեմայի ակնկալիքների, նույնիսկ որոշ դեպքերում անցանկալի են լինում քննարկումները, թեև անցանկալին՝ հեղինակի համար։
    Ես ընդամենը սա էի քեզ փորձել բացատրել, ինչը դու հիմա լրիվ ուրիշ կողմ ես շուռ տալիս ու սխալ մեկնաբանում։

    Սա էլ "ծավալուն" նամակս ամբողջությամբ՝ ի ապացույց։ Հուսով եմ ընթերցողները շատ չեն հոգնի "ծավալայնությունից"


    "Լիզբեթ ջան, բլոգը շատ դեպքերում ուղղակի օրագիր ա, որտեղ մարդը գրանցում ա իր սովորական առօրյայի էն պահերը, որոնք ուզում ա, որ հիշվեն՝ ինքն իր համար։ Օրագրից ի՞նչ քննարկումներ կամ մտածելու նյութ ես սպասում։ Շատ անգամ նույնիսկ անցանկալի են քննարկումները, որովհետև արվում են քո անձնական կյանքի կամ օրինակի շուրջ, ու դա կարող ա հղի լինել անճիշտ մեկնաբանություններով՝ թերի տեղեկացվածության հետևանքով։ ՈՒղղակի մարդ կա՝ դեմ չի, որ իր անձնական օրագիրը կարդացվի, նույնիսկ հաճելի ա, երբ ինչ-որ ընթերցող դրանից ինչ-որ բան ա քաղում իր համար։ Հաճախ նման գրառումներից գրականություն ա ծնվում։ Մյուս կողմից էլ, մարդ կա ուղղակի գրելու հավես ունի, ու չունի ավելի ճշմարտացի ու հաստատուն նյութ, քան սեփական կյանքի մասին գրելը՝ զուտ գրելու ձևով պատմելու հավեսի համար։ Սա կոնկրետ իմ բլոգի դեպքն ա։

    Աննա"



    Ընդհանրապես հրապարակային գրելը բավական քաջ գործողություն է, ու եթե դու հանձն ես առել դա, ուրեմն պատրաստ պիտի լինես քննադատության ու որակումների, որքան էլ որ դա անցանկալի է։ Եթե չես ուզում մեկնաբանություններ, կարող ես փակել էդ ֆունկցիան բլոգում, բայց եթե որոշել ես օրագիր պահել ֆորումում, ապա, կներես, ֆորումը հենց համընդհանուր քննարկման վայր ա, ոչ թե անձեռնամխելի անձնական տարածք։
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 13.01.2018, 12:02:

  12. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (13.01.2018), StrangeLittleGirl (13.01.2018), Աթեիստ (13.01.2018), Արշակ (13.01.2018), Նաիրուհի (18.01.2018), Ուլուանա (13.01.2018)

  13. #12608
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժողովուրդ, ալիքները քիչ մը խառնում եք։ Երբ որ մասնավորապես ես խոսում եմ էն մասին, որ օրագրային գրառումները կարան քննարկվեն ու օրագրի հեղինակը պիտի պատրաստ լինի, որ կարան քննարկվեն, ամենևին չի նշանակում, թե կոչ եմ անում էսօրվանից սկսել հատ–հատ բոլորի նեղված սրտի տվայտանքները վարել–ցանել։ Հանգստացեք։

    Ես էսքան ժամանակ չեմ հիշում, թե երբևէ որևէ մեկի օրագրային գրառումը քննարկած լինեմ ֆորումում։ Ինչի՞ չեմ քննարկել։ Որովհետև նախ և առաջ ինձ առանձնապես հետաքրքիր չի սրա–նրա նեղված սրտի տվայտանքները վերլուծելը։ էն շատ հազվագյուտ դեպքերում էլ, եթե կարող ա ուզենայի ինչ–որ բան ասել, ապա ծանր ու թեթև եմ անում՝ ինչքանո՞վ հաճելի կլինի տվյալ մարդուն իմ էդ թեմայով արտահայտվելը ու ինչքանով ա, էդ ամեն հաշվի առնելով, իմ քննարկումը կարևոր կամ օգտակար։

    Ու ինձ թվում ա բոլորի մոտ էլ մոտավորապես էս մոտեցումն ա գործում։ Արդյունքում, ինչպես տեսնում եք, ֆորումում հազվագյուտ են անձնական օրագրերից քննարկումները։ ՈՒ չեմ կարծում թե իրավիճակը էականօրեն փոխվի երբևէ։

    Բայց նախորդ գրառմներովս իմ սաղ ասածը էն էր, որ եթե հանրային տարածքում, էն էլ քննարկումների պլատֆորմ հանդիսացող ֆորումում գրառում ես արել, ապա եթե այնուամենայնիվ ուզենամ, էնքան կարևոր համարեմ ու որոշեմ որևէ օրագրային գրառում քննարկել, ապա էդ մոմենտով որևէ մեկի հույանիտ–բույանիտը անադեկվատ ա՝ ես դրա և՛ ֆորմալ, և՛ բարոյական իրավունքը ունեմ‎։ Ոչ մի տաբու չեմ խախտում քննարկելով։ Էդ քո խնդիրն ա հանրայնացման ոչ ենթակա թեմաներդ չհանրայնացնել։ Մանկապարտեզ չի։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  14. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (13.01.2018), boooooooom (13.01.2018), Glück (14.01.2018), Sambitbaba (13.01.2018), Աթեիստ (13.01.2018), Բարեկամ (13.01.2018), Ներսես_AM (14.01.2018), Նիկեա (13.01.2018), Ուլուանա (13.01.2018)

  15. #12609
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,671
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը

    Բայց նախորդ գրառմներովս իմ սաղ ասածը էն էր, որ եթե հանրային տարածքում, էն էլ քննարկումների պլատֆորմ հանդիսացող ֆորումում գրառում ես արել, ապա եթե այնուամենայնիվ ուզենամ, էնքան կարևոր համարեմ ու որոշեմ որևէ օրագրային գրառում քննարկել, ապա էդ մոմենտով որևէ մեկի հույանիտ–բույանիտը անադեկվատ ա՝ ես դրա և՛ ֆորմալ, և՛ բարոյական իրավունքը ունեմ‎։ Ոչ մի տաբու չեմ խախտում քննարկելով։ Էդ քո խնդիրն ա հանրայնացման ոչ ենթակա թեմաներդ չհանրայնացնել։ Մանկապարտեզ չի։

    Իսկ իմ տպավորությամբ ՝ էս ամբողջ հույանիտ-բույանիտը բարձրացավ ոչ էնքան էն պատճառով, որ ուրիշի օրագրից գրառման վերաբերյալ կարծիք էր հայտնվել, այլ որ էդ կարծիքի մեջ ինչ-որ մեկը իր համար անհանդուրժելի կամ իր ներվերի վրա ազդող "կյանք սովորեցնող" տոն էր տեսել:

  16. #12610
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Լիզբեթ, կարծում եմ դու նկատի ունեիր իմ "ծավալուն" նամակը քեզ, որը բոլորովին ուրիշ բանի մասին էր։ Բլոգների մասին քննարկման ժամանակ դու նկատեցիր, որ էն բլոգները, որ մտել էիր /նկատի ունեիր իմը/, առանձնապես հետաքրքիր բան չկա կարդալու ու քննարկում ծավալելու, բացառությամբ իմ մի գրառման ընդամենը և ի տաբերություն քո հաջորդիվ սպասելիքների, ես էլ քեզ այդ "ծավալուն" նամակով փորձեցի բացատրել, որ բլոգները հաճախ ընդամենը օրագիր են, օրերիդ տարեգրությունը, ու պարտադիր չի, որ այդտեղ քննարկման բաներ լինեն, կարող է դա ընդամենը լինել օրվա ընթացքի պարզ նկարագրություն, որը հեղինակի համար արժեք ունի, որ գրել է, և ում հետաքրքիր է՝ կկարդա՝ առանց քննարկման թեմայի ակնկալիքների, նույնիսկ որոշ դեպքերում անցանկալի են լինում քննարկումները, թեև անցանկալին՝ հեղինակի համար։
    Ես ընդամենը սա էի քեզ փորձել բացատրել, ինչը դու հիմա լրիվ ուրիշ կողմ ես շուռ տալիս ու սխալ մեկնաբանում։

    Սա էլ "ծավալուն" նամակս ամբողջությամբ՝ ի ապացույց։ Հուսով եմ ընթերցողները շատ չեն հոգնի "ծավալայնությունից"


    "Լիզբեթ ջան, բլոգը շատ դեպքերում ուղղակի օրագիր ա, որտեղ մարդը գրանցում ա իր սովորական առօրյայի էն պահերը, որոնք ուզում ա, որ հիշվեն՝ ինքն իր համար։ Օրագրից ի՞նչ քննարկումներ կամ մտածելու նյութ ես սպասում։ Շատ անգամ նույնիսկ անցանկալի են քննարկումները, որովհետև արվում են քո անձնական կյանքի կամ օրինակի շուրջ, ու դա կարող ա հղի լինել անճիշտ մեկնաբանություններով՝ թերի տեղեկացվածության հետևանքով։ ՈՒղղակի մարդ կա՝ դեմ չի, որ իր անձնական օրագիրը կարդացվի, նույնիսկ հաճելի ա, երբ ինչ-որ ընթերցող դրանից ինչ-որ բան ա քաղում իր համար։ Հաճախ նման գրառումներից գրականություն ա ծնվում։ Մյուս կողմից էլ, մարդ կա ուղղակի գրելու հավես ունի, ու չունի ավելի ճշմարտացի ու հաստատուն նյութ, քան սեփական կյանքի մասին գրելը՝ զուտ գրելու ձևով պատմելու հավեսի համար։ Սա կոնկրետ իմ բլոգի դեպքն ա։

    Աննա"



    Ընդհանրապես հրապարակային գրելը բավական քաջ գործողություն է, ու եթե դու հանձն ես առել դա, ուրեմն պատրաստ պիտի լինես քննադատության ու որակումների, որքան էլ որ դա անցանկալի է։ Եթե չես ուզում մեկնաբանություններ, կարող ես փակել էդ ֆունկցիան բլոգում, բայց եթե որոշել ես օրագիր պահել ֆորումում, ապա, կներես, ֆորումը հենց համընդհանուր քննարկման վայր ա, ոչ թե անձեռնամխելի անձնական տարածք։
    Հա, էս նկատի ունեի։ Բայց ես ավելի ծավալուն էի հիշում, ընդեղ արխիվացում, անմահություն, սերունդներով ու թաշախուստով։ Երևի քո սովորական գրառումների վրա եմ գնացել, ու ըստ իմ զգացած ձանձրույթի այս "կոկիկ երկտողը" որպես ծավալուն եմ ընկալել։
    Ամեն դեպքում քո բերած ապացույցի մեջ ու քո ստեղ ասածների մեջ էլ լիքը հակասություն կա։ Ասենք որ դու չես խրախուսում քո բլոգում քննարկում, որովհետև սխալ կմեկնաբանեն բաները, որոնցից տեղյակ չեն։ Իսկ ի՞նչ տարբերություն անձնական գրառումը ինչ հարթակում ա արվում։ Եթե ակումբում ա ուրեմն բոլոր ենթադրություններն ու մեկնաբանությունները ստո՞ւյգ են։ Էլի տրամաբանություն չկա։ Ու հլը դու պատկերացրա որ իմ միքսեռ արած ուղեղն ա սա ընկալում, ապա, ինչի՞ եք դուք սթափ մարդիկ անտեսում սա։ Եթե ֆորումը համընդհանուր քննարկման վայր ա, ինչի՞ են անձնական անկյուններ հատկացնում մարդկանց, հենա թող բաց դնեն, սաղ մտնեն ասեն, առավել ևս որ ցանկացողները շատ են։ Ես օրինակ մենակ մի օրագրատեր տեսա, որ գոհ կլիներ իր անձնական ինֆորմացիան քննարկելուց։ Մնացածները հա էլ ասում են որ դեմ են, ու իրենց ասածների վրա էլ սիրելով են թքում։ Էս ինչ մուտանտ ա էս սերը, որ հարգանքից զուրկ ա։ Հիմա թող ես լինեմ խառնակիչ, բայց չեմ հասկանում սա։
    Վերջին խմբագրող՝ LisBeth: 13.01.2018, 18:37:
    SWTS

  17. #12611
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,671
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում LisBeth-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, էս նկատի ունեյի։ Բայց ես ավելի ծավալուն էի հիշում, ընդեղ արխիվացում, անմահություն, սերունդներով ու թաշախուստով։ Երևի քո սովորական գրառումների վրա եմ գնացել, ու ըստ իմ զգացած ձանձրույթի այս "կոկիկ երկտողը" որպես ծավալուն եմ ընկալել։
    Ամեն դեպքում քո բերած ապացույցի մեջ ու քո ստեղ ասածների մեջ էլ լիքը հակասություն կա։ Ասենք որ դու չես խրախուսում քո բլոգում քննարկում, որովհետև սխալ կմեկնաբանեն բաները, որոնցից տեղյակ չեն։ Իսկ ի՞նչ տարբերություն անձնական գրառումը ինչ հարթակում ա արվում։ Եթե ակումբում ա ուրեմն բոլոր ենթադրություններն ու մեկնաբանությունները ստո՞ւյգ են։ Էլի տրամաբանություն չկա։ Ու հլը դու պատկերացրա որ իմ միքսեռ արած ուղեղն ա սա ընկալում, ապա, ինչի՞ եք դուք սթափ մարդիկ անտեսում սա։ Եթե ֆորումը համընդհանուր քննարկման վայր ա, ինչի՞ են անձնական անկյուններ հատկացնում մարդկանց, հենա թող բաց դնեն, սաղ մտնեն ասեն, առավել ևս որ ցանկացողները շատ են։ Ես օրինակ մենակ մի օրագրատեր տեսա, որ գոհ կլիներ իր անձնական ինֆորմացիան քննարկելուց։ Մնացածները հա էլ ասում են որ դեմ են, ու իրենց ասածների վրա էլ սիրելով են թքում։ Էս ինչ մուտանտ ա էս սերը, որ հարգանքից զուրկ ա։ Հիմա թող ես լինեմ խառնակիչ, բայց չեմ հասկանում սա։
    Դե ուրեմն հայտարարություններ անելուց առաջ կամ հիշողությունդ մարզի կամ էլ ավելի լավ կլինի թունոտությունդ մի քիչ պակասեցրու: Այն, որ դու առհասարակ իմ գրառումներից ձանձրույթ ես զգում, այս թեմայի հետ ոչ մի կապ չունի, ու որպես արդարացում օգտագործելդ, որ "դրա պատճառով" լավ չէիր հիշումս նամակս, չի աշխատում. դա նշեցիր ինձ կպնելու համար, որով ընդամենը ցույց տվեցիր քո ձևը:

    Իմ գրածներում հակասություն չկա. ես երբեք չեմ ասել, որ ԻՄ բլոգում չեմ խրախուսում քննարկումները, ու դու նորից շուռ ես տալիս ամեն ինչ: Այո, շատ էլ էական ա ինչ հարթակում ա արվում: Բլոգը քո անձնական տարածքն ա, ֆորումը՝ ոչ:

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    StrangeLittleGirl (13.01.2018), Ուլուանա (13.01.2018)

  19. #12612
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե ուրեմն հայտարարություններ անելուց առաջ կամ հիշողությունդ մարզի կամ էլ ավելի լավ կլինի թունոտությունդ մի քիչ պակասեցրու: Այն, որ դու առհասարակ իմ գրառումներից ձանձրույթ ես զգում, այս թեմայի հետ ոչ մի կապ չունի, ու որպես արդարացում օգտագործելդ, որ "դրա պատճառով" լավ չէիր հիշումս նամակս, չի աշխատում. դա նշեցիր ինձ կպնելու համար, որով ընդամենը ցույց տվեցիր քո ձևը:

    Իմ գրածներում հակասություն չկա. ես երբեք չեմ ասել, որ ԻՄ բլոգում չեմ խրախուսում քննարկումները, ու դու նորից շուռ ես տալիս ամեն ինչ: Այո, շատ էլ էական ա ինչ հարթակում ա արվում: Բլոգը քո անձնական տարածքն ա, ֆորումը՝ ոչ:
    բայց ինչ կապ ունի իմ թունոտությունը։ Ընդամենը կարծիք ա քո հրապարակային գրառումների մասին։ Եթե հանձն ես առել պետք ա պատրաստ լինես
    SWTS

  20. #12613
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,671
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում LisBeth-ի խոսքերից Նայել գրառումը
    բայց ինչ կապ ունի իմ թունոտությունը։ Ընդամենը կարծիք ա քո հրապարակային գրառումների մասին։ Եթե հանձն ես առել պետք ա պատրաստ լինես
    Ինձ քո ձանձրույթը ոչ զարմացնում ա, ոչ էլ հուզում: Ուղղակի կապ չուներ այս քննարկման հետ ու որպես արդարացում օգտագործելդ անտեղի էր:
    Թե չէ, խնդրեմ, կարող ես քննադատել գրառումներս ինչքան սիրտդ կուզենա թոթափվել, կարող ես նույնիսկ առանձին թեմա բացել, պատիվ կհարամեմ

  21. #12614
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ քո ձանձրույթը ոչ զարմացնում ա, ոչ էլ հուզում: Ուղղակի կապ չուներ այս քննարկման հետ ու որպես արդարացում օգտագործելդ անտեղի էր:
    Թե չէ, խնդրեմ, կարող ես քննադատել գրառումներս ինչքան սիրտդ կուզենա թոթափվել, կարող ես նույնիսկ առանձին թեմա բացել, պատիվ կհարամեմ
    Եթե քո գրառումների մասին կարծիքը նույնիսկ քեզ չի հուզում, ի՞նչ ես կարծում քանի մարդ կգա այդ թեմայում գրառում անելու։ Որ շատ ես ուզում քննարկվել, անձնական օրագիր բացի, ստեղ գոնե մի շանս ունես։
    SWTS

  22. #12615
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,671
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում LisBeth-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե քո գրառումների մասին կարծիքը նույնիսկ քեզ չի հուզում, ի՞նչ ես կարծում քանի մարդ կգա այդ թեմայում գրառում անելու։ Որ շատ ես ուզում քննարկվել, անձնական օրագիր բացի, ստեղ գոնե մի շանս ունես։
    Իմ գրառումների մասին ՔՈ կարծիքը ինձ չի հուզում:

Էջ 841 1112-ից ԱռաջինԱռաջին ... 341741791831837838839840841842843844845851891941 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. «Քնած», բայց հետաքրքիր թեմաների «արթնացում»
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 11
    Վերջինը: 20.03.2019, 00:37
  2. Հոմսքուլինգի թեմայից դուրս գրառումներ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 126
    Վերջինը: 24.10.2016, 20:12
  3. Գրառումներ: 3
    Վերջինը: 24.04.2010, 18:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •