Վիշապ-ի խոսքերից
Աշխատանքի բնույթից շատ բան է կախված, ստորև վերաբերում է ավելի շատ նստակյաց աշխատանք կատարողներին:
Իմ 18 տարվա փորձից հազիվ անցած տարի մանրից սկսեցի ընկալել, որ շատ աշխատելը, կամ աշխատանքի հետ ժատ ժամանակ անցկացնելը աշխատանքը ավելի էֆեկտիվ չի դարձնում, այլ հակառակը՝
ժամանակի ընթացքում հյուծվում ու դեգրադացվում ես, իսկ անտեղի վատնված ժամանակը շատանում է:
Այսինքն, շատ աշխատելը անպայմանորեն չի բերում շատ արդյունքի, երբեմն ուղղակի մարդ ուրիշ բանուգործ չունի կյանքում, կամ էնքան է հոգնել աշխատելիս, գլուխը ավելի դանդաղ է աշխատում, իսկ դրա հետևանքով ավելի շատ սխալներ, ոչ օպտիմալ լուծումներ և այլն…
Սկսնակ աշխատողների կամ երիտասարդների մոտ էնտուզիազմն ու ձգտումը հասկանալիորեն շատ են, բայց կարդա առաջին պարագրաֆը :Ճ
Էֆեկտիվ աշխատելու համար պետք է լիարժեք հանգստացած, մարզված, կոփված, ստրեսներից ազատ գլուխ ու մարմին:
Հետևաբար էն մարդիկ, որոնք մտածում են իրենց հանգստի, հավասարակշռության ու մարզավիճակի մասին, ավելի մեծ պոտենցիալ ունեն աշխատսանքի մեջ:
Դրանից իհարկե չի բխում, որ աշխարհիկ կայֆերին նվիրված մարդիկ բոլորն էլ ավելի լավ աշխատողներ են, կամ ավելի մոտիվացված են աշխատանքի տեղը քնող մարդկանցից, շատ ժամանակ հակառակն է:
Բայց աշխատանքի մեջ երկարաժամկետ հաջողություններ ունենալու ու դրանցով բավարարվածություն զգալու համար առողջություն է պետք,
իսկ առողջությունն ու աշխատանքը համատեղվում են միայն թերևս մարզիկների, մարզիչների, անտառապահների, որսորդների ու էլի տենց հետաքրքիր աշխատանք ունեցողների մոտ :Ճ
Էջանիշներ