խի՞ չեք դիտարկում էն տարբերակը, որ «այդ տղան» իրականում կարող ա, կյանք ա, պատահում ա, իգական սեռին ա պատկանում
խի՞ չեք դիտարկում էն տարբերակը, որ «այդ տղան» իրականում կարող ա, կյանք ա, պատահում ա, իգական սեռին ա պատկանում
Mr. Annoying (06.11.2017), Rammstein (06.11.2017), Գաղթական (05.11.2017), Ներսես_AM (06.11.2017), Նիկեա (14.11.2017)
Ես չգիտեմ՝ աղջիկն ինչու նկար ցույց չի տալիս։ Էստեղ հազար վարկած կարա լինի՝ սկսած նրանից, որ իրականում տղա չի, աղջիկ ա, վերջացրած նրանով, որ տղան իրան սպառնացել ա, որ եթե նկար ցույց տա, մըմըզը-պըպըզը։
Հանդիպումների պահով․ պարզ ասվում ա, որ ոչ հրապարակայնորեն են հանդիպում։ Իսկ ոչ հրապարակային տեղերը լիքն են։
Էստեղ բավական քիչ տվյալներ կան պարզելու համար, թե կոնկրետ ինչ պատճառով ա հարաբերությունը թաքցվում։ Բայց էղած տվյալները լիովին բավարար են հասկանալու համար, որ հարաբերությունը թաքցվում ա։ Իսկ թաքցված հարաբերության տակ հաստատ ինչ-որ սխալ բան կա։ Որևէ մեկի հետ իսկապես ամուսնացող տղան վազում ու ծանոթանում ա աղջկա շրջապատի հետ, վազում ու ծանոթացնում ա աղջկան իրա շրջապատի հետ։ Դա էլի պարզագույն ճշմարտություն ա։ Ու եթե նման վարք չի դրսևորում տղան, անհանգստանալու լիքը պատճառ կա՝ սկսած տղայի հոգեկան խնդիրներից, վերջացրած աղջկան խաբելով։
Մի օր սմարտֆոնը քիթս էր խոթել, թե՝ կարդա)) Ուզում էր ասել, որ զրույցի կեսից քնել էր գիշերը: Ափով փակեցի դիսպլեյը, չեմ սիրում այդպիսի բաներ, ուրիշին հասցեագրված ուրիշի բաները կարդալ... Մի խոսքով, հասցրի հպանցիկ կարդալ, որ "գաՌաժում ինչ որ գորՁ են անում" ախպեր-ընԳերոջ հետ...
Տակ շտո, հաստատ տղա է...Բայց այդ ամեն ինչը շատ անհասկանալի է: Այսինքն գաղտնի հարաբերությունները:
StrangeLittleGirl (05.11.2017)
Հնարավորա նաև, որ աղջկա ընտանիքին շատ լավ ծանոթա տղան (կամ էլ, ասենք, բարեկամ ա) ու իր պատճառներն ունի առայժմ երևան չգալու..
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
IVI Art (06.11.2017)
Հա, ու մի բան էլ, մեկ անգամ չի եղել, որ այդ աղջկա հետ քանի-քանի ժամ ուշ երեկոները նստած էինք: Ու ես կարող եմ իմ տեսակետից ասել՝ ինչպես կարող է երեկոները տղամարդու ռոմանտիկան կամ սեփականատիրությունը չարթնանա, մի հատ չզանգի, սիրելիի ձայնը լսի, հարցնի ինչկաչկա ծավալուն թեմաներից, կամ նման այլ կարգի ուշադրության դրսևորումներ: Չէ: Զրո զանգ: Զրո ուշադրություն: ՈՉ ՄԻ ԱՆԳԱՄ
Փաստորեն Արամի նշած տարբերակը ավելի խելքին մոտիկ է...սեքսը ?
Վերջին խմբագրող՝ IVI Art: 06.11.2017, 00:19:
IVI Art (06.11.2017)
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Ահա, դա էլ մի ուրիշ էսպես կոչված «կարմիր դրոշ» ա: Իսկապես սիրահարված տղամարդը մենակ հանդիպումից հանդիպում չի, որ կապ ա պահում աղջկա հետ, այլ ընդհանրապես բավական հաճախ։ Ինչ խոսք, կարա լինի, որ անտանելի զբաղված ա։ Բայց նման դեպքերի մասին, էն էլ եթե բանը ամուսնությանն ա հասել, տեղյակ ա պահում աղջկան։
Հա, սեքսը շատ հավանական տարբերակ ա։ Ուղղակի ստեղ հարց ա՝ փոխադարձ համաձայնությա՞մբ ա էդ բութի քոլ վիճակը, թե՞ աղջկան սուտ խոստումներ տալով ա մոտը պահում…
IVI Art (06.11.2017)
Բացառվում է նախօրոք զգուշացնելու, չկապվելու տարբերակը 101%ով:
Միայն ինձանից չէ, ըստ երևույթին՝ բոլորից է գաղտնի: Դուք էիք հուշել չէ, որ Ֆեյսբուկում "թաքցվածը" նույնիսկ ընկերների համար չէ տեսանելի?
Լավ, բայց ինչ որ ուրիշ տարբերակներ չկան թաքնվածին ինչ-որ ձևով բացահայելու?
Հենց այդպես:
Վերջին խմբագրող՝ IVI Art: 06.11.2017, 17:26:
IVI Art ջան, ճիշտն ասած, ես քեզ «դու»-ով դիմեցի՝ ելնելով Ակումբում ընդունված դիմելաձևից, ու «Դուք»-ով պատասխան ստացա:
Եթե էդպես նախընտրես, կարող ենք պաշտոնական դիմելաձևով շարունակել՝ խնդիր չեմ տեսնում:
ֆբ-ի առումով..
ես ի նկատի չունեյի, թե կոնկրետ ընկերոջդ ես թաքցնում բոլորից:
ֆունկցիան էնպես է, որ ընդհանրապես բոլոր ընկերներին է թաքցնում բոլորից:
ասենք կամայական Վաղոն ունի 300 ընկեր: ես էլ, իր հետ ընկեր լինելուց բացի, ունեմ նաև այլ 4 ընդհանուր ընկեր իր հետ:
Վաղոյի ընկերների բաժինը մտնելիս՝ ես հենց էդ 4-ին կտեսնեմ՝ բոլոր 300-ի փոխարեն:
Թե ինչու է ընկերների փրայվըթ ռեժիմը միացված՝ պատճառները շատ ու շատ կարող են լինել..
Վերջին խմբագրող՝ Գաղթական: 06.11.2017, 17:32:
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
IVI Art (06.11.2017)
Այս պահին թեմայում են 3 հոգի. (0 անդամ և 3 հյուր)
Էջանիշներ